Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-40-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2013-01.07.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.31/18(317) Հոդ.412
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի փետրվարի 18-ին

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում (այսուհետ` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն) ծառայության հիմնական սկզբունքները, ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը

 

1. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) ապահովում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը:

2. Հարկադիր կատարման ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Հարկադիր կատարման ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:

3. Ծառայությունը հարկադիր կատարման ծառայությունում իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

4. Հարկադիր կատարման ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում:

Մարզպետները հարկադիր կատարման ծառայության գործունեության համակարգման լիազորություններ չունեն:

Հարկադիր կատարման ծառայության համակարգը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից:

Հարկադիր կատարման ծառայությունը կազմված է հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնից և տարածքային մարմիններից:

Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմինը կարող է ունենալ բաժիններ:

Գլխավոր հարկադիր կատարողը կարող է ունենալ օգնականներ, որոնք համարվում են կենտրոնական մարմնի ծառայողներ:

Հարկադիր կատարման ծառայության տարածքային մարմիններն են հարկադիր կատարման մարզային (Երևանի քաղաքային) բաժինները, որոնց կազմում գործում են բաժանմունքներ:

Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

5. Հարկադիր կատարման ծառայության առանձնահատկություններից ելնելով` ծառայությունում կարող են աշխատանքի ընդունվել նաև քաղաքացիական ծառայողներ` քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

(2-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 15.11.06 ՀՕ-176-Ն)

 

Հոդված 3. Հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը

 

1. Հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 4. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները

 

1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`

- Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող (այսուհետ` գլխավոր հարկադիր կատարող),

- գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ.

2) հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`

- կենտրոնական մարմնի բաժնի պետ,

- Երևանի քաղաքային բաժնի պետ,

- մարզային բաժնի պետ,

- բաժնի պետի տեղակալ,

- բաժանմունքի պետ,

- գլխավոր խորհրդատու.

3) հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններ`

- առաջատար խորհրդատու,

- առաջին կարգի խորհրդատու,

- ավագ հարկադիր կատարող,

- հարկադիր կատարող, տեսուչ:

2. Հարկադիր կատարման ծառայությունում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողները (բացառությամբ քաղաքացիական ծառայողների) համարվում են հարկադիր կատարման ծառայողներ (այսուհետ՝ հարկադիր կատարողներ):

3. Գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

(4-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 5. Հարկադիր կատարողների կոչումները

 

1. Հարկադիր կատարողներին շնորհվում են արդարադատության հետևյալ կոչումները, որոնք դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն խմբի կոչում`

- արդարադատության գեներալ-մայոր.

2) գլխավոր խմբի կոչումներ`

- արդարադատության գնդապետ,

- արդարադատության փոխգնդապետ.

3) առաջատար խմբի կոչումներ`

- արդարադատության մայոր,

- արդարադատության կապիտան,

- արդարադատության ավագ լեյտենանտ,

- արդարադատության լեյտենանտ:

Կոչումները դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:

2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար սահմանված արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Հարկադիր կատարման ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների կոչումները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, շնորհում է գլխավոր հարկադիր կատարողը:

4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

6. Հարկադիր կատարողը, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(5-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

Հոդված 6. Հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները

 

Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետևյալ առավելագույն կոչումները.

Պաշտոնի անվանումը Առավելագույն կոչումը
գլխավոր հարկադիր կատարող արդարադատության գեներալ-մայոր
գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ արդարադատության գեներալ-մայոր
կենտրոնական մարմնի բաժնի պետ,
Երևանի քաղաքային բաժնի պետ,
մարզային բաժնի պետ
արդարադատության գնդապետ
բաժնի պետի տեղակալ,
բաժանմունքի պետ,
գլխավոր խորհրդատու
արդարադատության փոխգնդապետ
առաջատար խորհրդատու,
առաջին կարգի խորհրդատու,
ավագ հարկադիր կատարող 
արդարադատության մայոր
հարկադիր կատարող, տեսուչ արդարադատության կապիտան

(6-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 7. Կոչումների շնորհման ժամկետները

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

- արդարադատության լեյտենանտ` 2 տարի,

- արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի,

- արդարադատության կապիտան` 3 տարի,

- արդարադատության մայոր` 4 տարի,

- արդարադատության փոխգնդապետ` 5 տարի:

Արդարադատության գնդապետի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում:

2. Այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան կոչում, պաշտոնի նշանակվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

3. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն օրենքով սահմանված կոչումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության դասային աստիճաններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում առաջին անգամ նշանակված քաղաքացիներին լեյտենանտից ցածր զինվորական կամ հատուկ կոչում, դասային աստիճան, որակավորման դաս ունենալու, ինչպես նաև կոչում չունենալու դեպքում շնորհվում է արդարադատության լեյտենանտի կոչում` 6 ամսվա ընթացքում:

5. Հարկադիր կատարողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`

1) նրա նկատմամբ ատեստավորումից հետո ընդունվել է որոշում ատեստավորումը հետաձգելու և վերապատրաստման գործուղելու մասին.

2) նա ունի կարգապահական տույժ.

3) նա գտնվում է քրեական հետապնդման մեջ, կամ նրա նկատմամբ կատարվում է ծառայողական քննություն:

Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն մասի 1-ին կետում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 8. Կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկելը

 

1. Կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման մասին հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:

Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:

2. Սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

(8-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հոդված 9. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Հարկադիր կատարման ծառայությունում, որպես հարկադիր կատարող, ծառայության կարող է անցնել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը, անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի).

2) տիրապետում է հայերենին.

3) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել հարկադիր ծառայողի պարտականությունները:

Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի կարող են նշանակվել նաև սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով և 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

1.1 Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայությունում պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ մասնագիտական գիտելիքներին, գործնական և անձնական հատկանիշներին ներկայացվող պահանջների) բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները  մինչև պաշտոնի նշանակվելը կարող են ներգրավվել մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

2. Հարկադիր կատարման ծառայությունում որպես հարկադիր կատարող ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.

5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:

(9-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

Հոդված 10. Հարկադիր կատարողի երդումը

 

1. Հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձինք, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ.

հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:

2. Հարկադիր կատարողը երդում տալիս է մեկ անգամ, անհատական կարգով` երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Հարկադիր կատարողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

 

Հոդված 11. Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում

 

1. Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների գործունեությունը ղեկավարում է գլխավոր հարկադիր կատարողը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:

(պարբերությունն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-132-Ն)

2. Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ գլխավոր հարկադիր կատարողի առաջարկությամբ:

Սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված մյուս պաշտոններում հարկադիր կատարողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը:

3. Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը` քաղաքացիական ծառայությունը կանոնակարգող օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան:

(11-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ., խմբ. 15.06.06 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 12. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

 

1. Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:

2. Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:

3. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, որը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն, գլխավոր խմբի կամ առնվազն երկու տարի առաջատար խմբի պաշտոն:

4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով` մրցույթի արդյունքների հիման վրա:

5. Հարկադիր կատարման ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջները:

Այլ մարմնում ծառայություն անցած  և հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի թափուր պաշտոնի նշանակված հարկադիր կատարողին ավելի բարձր պաշտոնի նշանակելիս հաշվի է առնվում նաև այլ մարմնում ծառայության ժամկետը: 

Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնների համապատասխանությունը հարկադիր կատարման ծառայության պաշտոններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հարկադիր կատարման ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

Հարկադիր կատարման ծառայությունում ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` հարկադիր կատարման ծառայության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով:

Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխարինող ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի:

(12-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 12.1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոն առաջանալու դեպքում գլխավոր հարկադիր կատարողը նշանակում է մրցույթ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

2. Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնի մրցույթի մասին տրվում է հայտարարություն առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով` մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ: Մրցույթի հայտարարության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցելու մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջները:

4. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

5. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

6. Թեստավորումը անցկացվում է գրավոր: Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

բ) հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրության.

գ)  հարկադիր կատարողի գործառույթները սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության (մասնագիտական հարցեր):

Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է տրամադրվի մասնակիցներին:

Թեստավորման առաջադրանքներում ընդգրկված յուրաքանչյուր հարց պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ: Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

7. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց` նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկությունից հետո հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

8. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացման օրը:

9. Մրցույթի արդյունքների հրապարակվելուց հետո մասնակիցը (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամը արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ օրվա ընթացքում, այդ արդյունքները կարող է գրավոր բողոքարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին: Եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, գլխավոր հարկադիր կատարողը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

11. Եթե մրցույթից հետո մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկությունից հետո չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, կամ մրցույթում հաղթած մասնակիցներից ոչ մեկը մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ երեք օրվա ընթացքում, պաշտոնում նշանակվելու համար դիմում չի ներկայացրել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:

Նոր մրցույթը հայտարարվում է մեկ ամիս հետո սույն հոդվածով սահմանված կարգով:

12. Մրցութային հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Մրցութային հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

(12.1-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 12.2. Փորձաշրջանի նշանակումը և անցկացումը


1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև 6 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի տևողությունը յուրաքանչյուր ծառայողի համար սահմանում է գլխավոր հարկադիր կատարողը:

2. Փորձաշրջանի ընթացքում ծառայողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված են հարկադիր կատարողների համար:

3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից ծառայողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.

1) սահմանված կարգով ծառայողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը.

2) ծառայողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծառայողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը:

4. Եթե ծառայողը սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը ազատվել ծառայությունից, որի մասին գրավոր տեղեկացվում է երեք օր առաջ:

Եթե փորձաշրջանն անցնելուց հետո ծառայողը շարունակում է ծառայությունը, ապա նա համարվում է փորձաշրջան անցած:

(12.2-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ


Հոդված 13. Հարկադիր կատարողի ատեստավորման կարգն ու պայմանները

 

1. Յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

3. Ատեստավորումն անցկացվում է հարկադիր կատարողի անմիջական մասնակցությամբ:

4. Ատեստավորման ենթակա չեն`

1) հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները.

2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:

Հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:

5. Ատեստավորման ենթակա հարկադիր կատարողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

6. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հարկադիր կատարողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հարկադիր կատարողի գործնական, մարդկային հատկանիշների մասին և ներառի ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը, որը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում հարկադիր կատարողի` իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա:

Հարկադիր կատարողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հարկադիր կատարողի ատեստավորման արդյունքների վրա:

7. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Ելնելով ծառայության առանձնահատկություններից՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կարող է ձևավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:

Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

8. Ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

1.1) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.

2) ատեստավորումը հետաձգել և հարկադիր կատարողին գործուղել վերապատրաստման.

3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Սույն մասի 2-րդ կետին համապատասխան՝ վերապատրաստման գործուղված հարկադիր կատարողի ատեստավորումն անցկացվում է վերապատրաստման ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, որի մասին ծառայողը տեղեկացվում է ոչ ուշ, քան ատեստավորման անցկացման օրվանից 5 օր առաջ:

9. Հարկադիր կատարողն ատեստավորման արդյունքներին ծանոթացվում է դրա անցկացման օրը: Հարկադիր կատարողն իրավունք ունի ատեստավորման հանձնաժողովին բողոքարկելու ատեստավորման արդյունքները դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ մեկ օրվա ընթացքում:

10. Ատեստավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքները, այդ թվում` բողոքարկումները և դրանց քննարկման արդյունքներն ու կայացված որոշումները, ատեստավորման օրվանից հետո՝ 7 օրվա ընթացքում, ներկայացնում է գլխավոր հարկադիր կատարողին:

11. Ատեստավորման արդյունքները հավաստող փաստաթղթերը պահվում են հարկադիր կատարողի անձնական գործում:

(13-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-208-Ն)

 

Հոդված 14. Հարկադիր կատարողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը

 

1. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ:

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում հարկադիր կատարողներն անցնում են եռամսյա վերապատրաստում:

3. Հատուկ ուսուցում անցնելուց հետո հարկադիր կատարողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառել) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ:

4. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(14-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

Հոդված 15. Հարկադիր կատարողին նրա համաձայնությամբ այլ պաշտոնի փոխադրելը

 

(15-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

Հոդված 16. Հարկադիր կատարողին այլ պաշտոնի փոխադրելը

(վերնագիրը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

1. Հարկադիր կատարողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո (իսկ մինչև մեկ տարին լրանալը՝ միայն իր համաձայնության դեպքում).

1.1) կենտրոնական մարմնի բաժինների պետերին, Երևանի քաղաքային բաժինների պետերին, մարզային բաժինների պետերին, բաժինների պետերի տեղակալներին, բաժանմունքների պետերին պարտադիր ռոտացիայի կարգով այլ պաշտոնի փոխադրելով` տվյալ պաշտոնում նվազագույնը երեք և առավելագույնը հինգ տարի ծառայելուց հետո.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

3) զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճանով ցածր պաշտոնի, եթե ատեստավորումից հետո կայացվել է որոշում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին: Նման պաշտոնի բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է ազատվել ծառայությունից.

4) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:

2. (մասն ուժը կորցրել է 17.11.09 ՀՕ-208-Ն)

3. Հարկադիր կատարողը, իր դիմումի համաձայն, կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր:

(16-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, լրաց., փոփ. 17.11.09 ՀՕ-208-Ն)

 

Հոդված 17. Այլ պաշտոնի փոխադրելը

 

Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, սույն օրենքով սահմանված կարգով, այլ պաշտոնի փոխադրում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը:

(17-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-29-Ն, խմբ. 15.06.06 ՀՕ-132-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 18. Հարկադիր կատարողի իրավունքները

 

Հարկադիր կատարողի իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին` իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերի ծանոթանալն ու բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար` սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.

5) դրամական բավարարում ստանալը.

6) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

7) իրավական պաշտպանությունը.

8) կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.

9) պաշտոնի նշանակման և ատեստավորման արդյունքները բողոքարկելը.

10) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

Հարկադիր կատարողը կարող է ունենալ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

(18-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

Հոդված 19. Հարկադիր կատարողի պարտականությունները

 

1. Հարկադիր կատարողի պարտականություններն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը.

4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները կատարելը.

5) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

6) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

7) եկամուտների հայտարարագիր ներկայացնելը.

8) հարկադիր կատարողի վարքագծի կանոնները պահպանելը:

2. Հարկադիր կատարողը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն: Ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Հարկադիր կատարողի համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:

4. Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(19-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, լրաց. 22.10.08 ՀՕ-184-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը`

1) կազմակերպում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.

2) ընդունում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն  ուղղված հրամաններ և որոշումներ, տալիս է ցուցումներ.

3) օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամաններն ու ցուցումները.

4) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննությունները, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

5) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել ծառայողի լիազորությունները.

6) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

(20-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

Հոդված 21. Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները

 

1. Գլխավոր հարկադիր կատարողը`

1) ղեկավարում և հսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.

2) ապահովում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների և ցուցումների կատարումը. 

3) ընդունում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ.

4) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ծառայության կառուցվածքի վերաբերյալ.

5) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին խրախուսելու կամ նրա նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

6) քննում է հարկադիր կատարողների նկատմամբ բերված բողոքները, վերացնում է հարկադիր կատարողների անօրինական որոշումները.

7) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ.

8) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնի նշանակված ծառայողի լիազորությունները.

9) իրականացնում է հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.

10) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է ծառայության դեպոզիտ հաշիվը և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցները.

11) սահմանում է մարզային (Երևանի քաղաքային) բաժինների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.

12) կազմակերպում է ծառայողների մասնագիտական և հատուկ ուսուցումը.

13) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հարկադիր կատարման ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.

14) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

Գլխավոր հարկադիր կատարողն ունի նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Գլխավոր հարկադիր կատարողը պատասխանատվություն է կրում ծառայության խնդիրների իրականացման համար:

3. Գլխավոր հարկադիր կատարողի բացակայության ժամանակ նրա լիազորություններն իրականացնում է նրա տեղակալը: Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը կատարում է նաև գլխավոր հարկադիր կատարողի այլ հանձնարարություններ:

(21-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-208-Ն)

 

Հոդված 22. Վարչության պետի լիազորությունները


(22-րդ հոդվածն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 23. Մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի լիազորությունները

 

Մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետը`

1) կազմակերպում և վերահսկում է բաժնի աշխատանքները.

2) գլխավոր հարկադիր կատարողի սահմանած կարգով և ժամկետներում ներկայացնում է հաշվետվություններ.

3) իրականացնում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների, որոշումների և ցուցումների, գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, ցուցումների կատարումը, միջնորդություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին բաժնի ծառայողներին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին.

4) լուծում է հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ նրան հայտնված բացարկի հարցը.

5) ենթակայության կարգով քննում է հարկադիր կատարողի գործողությունների դեմ բերված բողոքները, վերացնում անօրինական որոշումները` այդ մասին իրազեկելով գլխավոր հարկադիր կատարողին կամ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին.

6) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է բաժնի դեպոզիտ հաշիվը:

(23-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-321-Ն)

 

Հոդված 24.

Հարկադիր կատարողների իրավունքները և պարտականությունները դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում

 

1. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը`

1) միջոցներ է ձեռնարկում կատարողական թերթի ժամանակին, լրիվ և ճիշտ կատարման համար.

2) կատարողական վարույթի կողմերին (այսուհետ` կողմեր) և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու կատարողական վարույթի նյութերին, դրանցից անելու քաղվածքներ և ստանալու պատճեններ.

3) քննում է կատարողական վարույթի կապակցությամբ կողմերի դիմումները և միջնորդությունները, կայացնում է համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը.

4) օրենքով սահմանված դեպքերում տուգանում է իր որոշումները չկատարած քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.

5) իր անաչառությանը կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում կարող է հայտնել ինքնաբացարկ:

2. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողն իրավունք ունի`

1) կատարողական գործողություններ իրականացնելիս ստանալու անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ և գործին վերաբերող այլ նյութեր.

2) գործատուների մոտ ստուգելու նրանց մոտ աշխատող պարտապանների կողմից իրենց կատարողական թերթի կատարումը.

3) իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ) և քաղաքացիներին հանձնարարություններ տալ կոնկրետ կատարողական գործողություններ իրականացնելու նպատակով.

4) ընթերակաների ներկայությամբ սահմանված կարգով մուտք գործելու պարտապանի շենքը (բնակարան, պահեստ և այլ շինություններ), այնտեղ կատարելու զննումներ.

5) արգելանք դնելու գույքի վրա, առգրավելու գույքը, հանձնելու պահատվության և իրացնելու օրենքով սահմանված կարգով.

6) կատարողական թերթում նշված չափով արգելանք դնելու պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների և այլ արժեքների վրա.

7) գույքի փոխադրման համար օգտագործելու պարտատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը` ծախսերը դասելով պարտապանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պարտատիրոջ հաշվին.

8) կատարողական թերթում նշված պահանջների պարզ չլինելու դեպքում դիմելու կատարողական թերթ տված դատարան` պարզաբանելու դրա կատարման կարգը.

9) օրենքով սահմանված կարգով հայտարարելու պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում` անհրաժեշտության դեպքում համագործակցելով ոստիկանության հետ.

10) կատարողական գործողությունների ընթացքում հրավիրելու քաղաքացիների և պաշտոնատար անձանց.

11) կատարելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործողություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 25. Հարկադիր կատարողի դրամական բավարարումը

 

1. Յուրաքանչյուր հարկադիր կատարող ունի ծառայության համար համարժեք դրամական բավարարման իրավունք:

2. Հարկադիր կատարողի դրամական բավարարումը կազմվում է`

1) հիմնական աշխատավարձից` պաշտոնային դրույքաչափից, որը պայմանավորվում է հարկադիր ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և ծառայողի` պետական կառավարման ոլորտում ունեցած աշխատանքային ստաժով: Պետական կառավարման ոլորտի ստաժում հաշվարկվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.

2) լրացուցիչ աշխատավարձից` աշխատանքի հատուկ պայմանների և աշխարհագրական միջավայրի համար տրվող հավելավճարից.

3) կոչման համար տրվող հավելավճարից.

4) նյութական խրախուսման համար տրվող պարգևատրումներից.

5) առաջադրանքների որակյալ կատարման համար դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցներից նրա բռնագանձած գումարի կամ գույքի արժեքի հինգ տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան պաշտոնային դրույքաչափի տասնապատիկը) տրվող պարգևատրումից:

3. Հարկադիր կատարման ծառայության հիմնական աշխատավարձի համակարգը հետևյալն է.

1) պաշտոնների համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.

2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ, յուրաքանչյուր մակարդակում` պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1. Պաշտոնային դրույքաչափերի համակարգը

 

Ծառայողի աշխա-
տավարձի մակարդակները

Աշխատավարձի աճ

Տեսուչ

Հարկադիր կատարող

Ավագ հարկադիր կատարող, առաջ. խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու

Գլխավոր խորհրդատու

Բաժանմունքի պետ,
բաժնի պետի տեղակալ

Մարզային բաժնի պետ, Երևանի բաժնի պետ

Կենտրոնական մարմնի բաժնի պետ

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

Գլխավոր հարկադիր կատարող

   

 հաշվարկման գործակիցը

11

աճ չկա

1.85

2.38

2.76

3.22

3.74

4.34

5.05

5.86

6.70

10

3 տարին
մեկ

1.80

2.30

2.69

3.13

3.63

4.22

4.90

5.70

6.55

9

1.75

2.22

2.61

3.03

3.52

4.09

4.75

5.52

6.40

8

1.69

2.14

2.54

2.94

3.43

3.98

4.61

5.36

6.25

7

2 տարին
մեկ

1.64

2.06

2.46

2.86

3.32

3.86

4.48

5.21

6.10

6

1.59

1.98

2.39

2.76

3.22

3.74

4.34

5.05

5.88

5

1.53

1.90

2.31

2.69

3.13

3.63

4.22

4.88

5.75

4

յուրա-
քանչյուր
տարի

1.48

1.83

2.25

2.61

3.03

3.52

4.09

4.75

5.61

3

1.43

1.75

2.18

2.54

2.94

3.43

3.98

4.61

5.48

2

1.38

1.67

2.12

2.46

2.86

3.32

3.86

4.48

5.34

1

 

1.32

1.59

2.06

2.39

2.76

3.22

3.74

4.40

5.21

 

3) որոշակի պաշտոնում ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով.

4) աշխատավարձի հաշվարկման ժամանակ ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված ծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան` տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

3.1. (կետն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-132-Ն)

4. Բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին` 1.32 գործակցին, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով էլ հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:

5. Բազային պաշտոնային դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բազային պաշտոնային դրույքաչափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա համար սահմանվածից:

6. Լրացուցիչ աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Կոչման համար սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, հետևյալ չափերով.

 

Կոչումը

Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ (տոկոսներով)

 գեներալ-մայոր

31

 գնդապետ

29

 փոխգնդապետ

26

 մայոր

23

 կապիտան

16

 ավագ լեյտենանտ

15

 լեյտենանտ

13

 

(25-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-208-Ն, խմբ., փոփ. 13.11.12 ՀՕ-206-Ն)

 

Հոդված 26. Նպաստները` հարկադիր կատարողի զոհվելու, հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում

 

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում հարկադիր կատարողի ընտանիքի անդամներին կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաև հարկադիր կատարողին` նրա հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում, վճարվող նպաստի չափն ու վճարման կարգը սահմանվում է զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 27. Գույքային վնասի հատուցումը

 

1. Հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը, որը պայմանավորված է հարկադիր կատարողի ծառայողական պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:

2. Վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 28. Հարկադիր կատարողի կողմից տրանսպորտից օգտվելը

 

Ծառայողական պարտականությունները կատարելիս հարկադիր կատարողի կողմից հասարակական տրանսպորտից օգտվելու պայմանները, ինչպես նաև անձնական տրանսպորտը ծառայողական նպատակներով օգտագործելու ծախսերի հատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 29.

Հարկադիր կատարողի համազգեստը, վկայականը և կնիքը

 

1. Հարկադիր կատարողը ծառայողական պարտականությունները կատարելիս կրում է համազգեստ, որն ունի տարբերանշաններ և խորհրդանշան, որոնց նկարագրերը, ինչպես նաև դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

2. Հարկադիր կատարողներին տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:

 

Հոդված 30. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Հարկադիր կատարողն իրավունք չունի`

1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) ստանալու հոնորար ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույք և ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) լինելու որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ.

8) կազմակերպելու գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կամ մասնակցելու դրանց:

2. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, հարկադիր կատարողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Հարկադիր կատարողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

3. Հարկադիր կատարողին արգելվում է համատեղ ծառայելու մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:

4. Հարկադիր կատարողին չի տրվում իր` պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի փոխադրման, ազատման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանից քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

(30-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-118-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9.

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

Հոդված 31. Հարկադիր կատարողի աշխատաժամանակի տևողությունը

 

1. Հարկադիր կատարողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ:

2. Հարկադիր կատարողն անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության:

3. Հարկադիր կատարողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Հարկադիր կատարողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

4. Արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 32. Հարկադիր կատարողի արձակուրդը

 

1. Հարկադիր կատարողին տրամադրվում է ամենամյա արձակուրդ: Ամենամյա արձակուրդի տևողությունը կազմում է 20 աշխատանքային օր: Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, որոնցից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր:

2. Կին հարկադիր կատարողին տրամադրվում է նաև հղիության և ծննդաբերության, իսկ հարկադիր կատարողին` երեխային խնամելու արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Ամենամյա արձակուրդից հետկանչը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով:

4. Տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը, հարկադիր կատարողի ցանկությամբ, կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո:

6. Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած հարկադիր կատարողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքը:

7. Հարկադիր կատարողներին ընտանեկան հանգամանքների բերմամբ և հարգելի այլ պատճառներով կարող է տրամադրվել մինչև 10 օր տևողությամբ կարճատև արձակուրդ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում, և որի համար չի վճարվում:

8. Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին արձակուրդ տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ գլխավոր և առաջատար խմբի ծառայողներին` գլխավոր հարկադիր կատարողը: (նախադասությունը հանվել է 15.06.06 ՀՕ-132-Ն)

(32-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, 08.12.11 ՀՕ-321-Ն)

 

Հոդված 33. Ժամանակավոր անաշխատունակության դեպքում հարկադիր կատարողին ծառայությունից ազատելը

 

Ժամանակավոր անաշխատունակության դեպքում հարկադիր կատարողը առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքի հիման վրա կարող է ժամանակավորապես ազատվել իր պաշտոնական պարտականությունների կատարումից ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր:

(33-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  10.

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

 

Հոդված 34. Հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա  ծառայության,  ինչպես  նաև  ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար հարկադիր կատարողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) արտահերթ կոչման շնորհում.

5) կրծքանշանով պարգևատրում:

2. Հարկադիր կատարողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը` տույժը կիրառած պաշտոնատար անձի կողմից:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ:

4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքի:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կարող է կիրառել նաև գլխավոր հարկադիր կատարողը:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները և ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:

(34-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 35. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

(վերնագիրը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ծառայողական լիազորությունները վերազանցելու, ինչպես նաև հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու դեպքերում հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) պաշտոնի իջեցում.

4) կոչման իջեցում մեկ աստիճանով.

5) ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողների նկատմամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողը (բացառությամբ արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողի) կարող է կիրառել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ չի կիրառվում:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ:

(35-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, 22.10.08 ՀՕ-184-Ն)

 

Հոդված 36. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը

 

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:

2. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին հարկադիր կատարողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, հարկադիր կատարողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:

5. Կարգապահական տույժը կիրառող պաշտոնատար անձի կամ նրա վերադասի կողմից կարող է հանվել նաև նշանակումից վեց ամիս հետո` մինչև մեկ տարին լրանալը, եթե հարկադիր կատարողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող է հանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:

6. Հարկադիր կատարողների նկատմամբ սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

7. Ծառայողական քննության ժամանակահատվածում հարկադիր կատարողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:

8. Հարկադիր կատարողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են մինչև քրեական հետապնդման դադարեցումը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դրամական բավարարումը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում:

(36-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

Հոդված 37. Հարկադիր կատարողին հրամաններ տալու սահմանափակումները

 

1. Հարկադիր կատարողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ կամ ցուցումներ, որոնք`

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և իրավական այլ ակտերին.

2) հրամաններ կամ ցուցումներ տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:

2. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 1-ին մասում նշված հրամաններ կամ ցուցումներ ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

3. Ակնհայտ անօրինական հրամանը կամ ցուցումը չկատարելը հարկադիր կատարողին ազատում է հրամանը կամ ցուցումը չկատարելու համար պատասխանատվությունից:

(37-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  11.

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Հոդված 38. Հարկադիր կատարման ծառայությունից ազատելը

 

1. Հարկադիր կատարողը հարկադիր կատարման ծառայությունից ազատվում է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե հարկադիր կատարողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

5) ծառայությանը` հիվանդության պատճառով ոչ պիտանի լինելու դեպքում.

6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

7) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել են երկու և ավելի կարգապահական տույժեր, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-4-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.

8) սույն օրենքի 30-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում.

9) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպքում.

10) դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը.

12) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.

13) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.

14) ատեստավորման արդյունքների հիման վրա, եթե համապատասխան թափուր պաշտոնի բացակայության պատճառով ավելի ցածր պաշտոնի նշանակելն անհնար է:

Հարկադիր կատարողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

(38-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 39. Հարկադիր կատարման ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը

 

Հարկադիր կատարողը հարկադիր կատարման ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է`

1) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` այլ պաշտոնի նշանակվելիս.

3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով` տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

4) ատեստավորման արդյունքների հիման վրա.

5) սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.

6) սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(39-րդ հոդվածը փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 40. Հարկադիր կատարման ծառայությունում տարիքային սահմանափակումները

 

1. Բարձրագույն խմբի հարկադիր կատարողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 60 տարեկանը:

Գլխավոր և առաջատար խմբերի հարկադիր կատարողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 55 տարեկանը:

2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հարկադիր կատարողի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում հարկադիր կատարողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև 5 տարի ժամկետով:

Գլխավոր հարկադիր կատարողը հարկադիր կատարողի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում հարկադիր կատարողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:

3. Հարկադիր կատարման ծառայությունից ազատումը, սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան, կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին:

(40-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 41. Հարկադիր կատարման ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները և կենսաթոշակի ապահովումը

 

Հարկադիր կատարման ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

(41-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 12.

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Հոդված 42. Ծառայությունում կամ պաշտոնում վերականգնելը

 

Այն հարկադիր ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն փոխադրված, պաշտոնը կամ կոչումը իջեցված, ինչպես նաև ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչումի կամ պաշտոնում վերականգնման:

 

Հոդված 43. Վեճերի լուծման համար դիմելու կարգը և ժամկետները

 

Ծառայությունում փոխադրելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, ծառայությունից ազատման հետ չհամաձայնվելու դեպքում հարկադիր կատարողը կարող է բողոքարկել դա դատական կարգով` համապատասխան հրամանին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

 

Հոդված 44. Կոչման շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայությունում վերականգնելուց հետո

 

1. Ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածը:

2. Ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրան չվճարված դրամական բավարարման չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանում են հատուցում, եթե այլ աշխատանքից ստացած ամսական եկամուտը ավելի քիչ է, քան զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափը: Հատուցումը վճարվում է նրանց` ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

(44-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  13.

 

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 45. Քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պահպանումը

 

Հարկադիր կատարողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն օգտագործել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի որևէ խախտում:

 

Հոդված 46. Հարկադիր կատարողի պահանջների կատարման պարտադիր լինելը

 

1. Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար:

2. Հարկադիր կատարողի պահանջով նրան անվճար տրամադրվում են իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերն ու դրանց պատճենները:

3. Հարկադիր կատարողի օրինական պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(46-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

Հոդված 47.

Ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելը

 

1. Հարկադիր կատարողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ` իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում:

2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկադիր կատարողի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

 

Հոդված 48. Հրազեն գործադրելը

 

1. Հարկադիր կատարողն իրավունք ունի հրազեն գործադրելու`

1) իր վրա կատարված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրա կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգը.

2) հրազենի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձերը կանխելու համար:

2. Մինչև հրազեն գործադրելը դա պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:

3. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկադիր կատարողի կյանքին ու առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

4. Հարկադիր կատարողին հրազենով ապահովելու կարգը, հրազենի տեսակների և հատուկ միջոցների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 49.

Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու պայմաններն ու սահմանները

 

1. Հարկադիր կատարողը, սույն օրենքի 47-48-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով, իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելիս հարկադիր կատարողը պարտավոր է`

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում հարկադիր կատարողի կյանքի կամ առողջության համար.

2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ.

3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:

3. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման դեպքում հարկադիր կատարողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ հրազենի գործադրման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին գլխավոր հարկադիր կատարողը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:

4. Ֆիզիկական ուժը, հատուկ միջոցները և հրազենը` լիազորությունները գերազանցելով գործադրելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

(49-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-92-Ն)

 

Հոդված 50. Հարկադիր կատարողի պատասխանատվությունը, հսկողությունը նրա գործունեության նկատմամբ

 

1. Հարկադիր կատարողի գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով և (կամ) դատարան:

2. Հարկադիր կատարողն օրենքին համապատասխան պատասխանատվություն է կրում իր կատարած զանցանքների և այլ իրավախախտումների համար:

3. Հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Հարկադիր կատարողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է դատախազությունը, իսկ հարկադիր կատարման միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացվում է վերադասության կամ դատական կարգով: Հարկադիր կատարողի կողմից կիրառվող հարկադրանքի միջոցներն են`

1) հրազենի գործադրումը.

2) ֆիզիկական ուժի կիրառումը.

3) հատուկ միջոցների կիրառումը:

Հրազեն և հատուկ միջոցներ հատկացնելու և պահելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 51. Հարկադիր կատարման ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող քաղաքացիները

 

Հարկադիր կատարման ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք ծառայողներ չեն համարվում: Նրանց աշխատանքի է ընդունում գլխավոր հարկադիր կատարողը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 52. Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովումը

 

Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  14.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 53.  Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի հունիսի 3-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

Հոդված 54. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը

 

Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

 

Հոդված 55. Հարկադիր կատարողների առաջին ատեստավորումը

 

Հարկադիր կատարողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո: Յուրաքանչյուր տարի ատեստավորվում է հարկադիր կատարողների մեկ երրորդը:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության հարկադիր կատարման ծառայության առաջատար և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:

(55-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն)

 

Հոդված 56.

 Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը

 

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարկադիր կատարողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:

Սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 39-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքերով հարկադիր կատարողին ծառայությունից կամ պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված և սահմանված կարգով չմարված կարգապահական տույժերը:

 

Հոդված 57. Նախկինում շնորհված կոչումները

 

1. Հարկադիր կատարման ծառայությունում ծառայողներին նախկինում շնորհված կոչումները և դասային աստիճանները, անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից, պահպանվում և համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:

Կոչում (դասային աստիճան) չունեցող ծառայողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ատեստավորման արդյունքում շնորհվում է զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված նվազագույն կոչում:

Բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներին նախկինում շնորհված կոչումները և դասային աստիճանները համարվում են համապատասխանեցված և վերահայտարարված սույն օրենքով սահմանված կոչումներին, անկախ տվյալ պաշտոնում նշանակման ժամանակից, եթե նախկինում շնորհված կոչումը կամ դասային աստիճանը ավելի բարձր չէ, քան տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումը:

2. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

3. Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, տրվում են քաղաքացիական ծառայողի համար սահմանված համապատասխան դասային աստիճաններ:

(57-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 58. Վարձատրության նոր համակարգի ներդրումը

 

1. Վարձատրության նոր համակարգը ներդրվում է 2004 թվականի հունիսի 1-ից: Մինչև վարձատրության նոր համակարգի ներդրումը ծառայողների վարձատրությունը կատարվում է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի դրամական բավարարման չափի նվազեցման:

3. Կոչում չունեցող հարկադիր կատարողին և նախկինում շնորհված կոչումներն ու դասային աստիճանները սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով չհամապատասխանեցված հարկադիր կատարողներին, մինչև համապատասխան կոչում շնորհելը, վճարվում է իրենց ունեցած դասային աստիճանի (կոչում) համար նախատեսված հավելավճար:

 

Հոդված 59. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. մարտի 16
Երևան
ՀՕ-40-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան