ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
14 մայիսի 1992 թ. N 291
Ի կատարումն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի որոշման, հաստատել երաշխավորության օրինակելի պայմանագրի ձևը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1992 թվականի
մայիսի 14-ի թիվ-191 կարգադրությամբ
Ծանոթություն-1. | Երաշխավորության պայմանագիրը որևէ ժամկետով կնքվելու դեպքում պայմանագրի 4-րդ կետի անհրաժեշտությունը վերանում է: |
2. | Պայմանագրի 3-րդ կետում նշված պայմանը պարտադիր չէ, այն կախված է կողմերի պայմանավորվածությունից: |