Basic information
Number
թիվ 30-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.10.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2024
Enactment organisation
Վիճակագրության պետական խորհուրդ
Enactment date
21.10.2024
Signing organisation
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Signing date
21.10.2024
Effective date
30.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«21» հոկտեմբերի 2024 թ.

թիվ 30-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի փետրվարի 27-ի ««Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 2-ԳՄ-1 (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 16-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 05-Ն որոշման՝

1) վերնագրում, 1-2-րդ կետերում և 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի վերնագրում և 1-2-րդ կետերում «Նախնական (արհեստագործական)» բառերը փոխարինել «Արհեստագործական» բառով,

2) 1-ին կետով հաստատված հավելված 1-ի դիմային էջում և 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի 3-րդ կետում «հոկտեմբերի 5-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2024 թվական: