Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-992
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2001-09.10.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.10.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(կարգադրությունն ուժը կորցրել է 29.09.03 թիվ ՆԿ-127-Ա)

 

 1. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի, գազի, ջրի համար սպառողների կողմից վճարումների իրականացման միասնական հաշվառման համակարգ ներդնելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Տիգրան Սարգսյան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ (հանձնաժողովի նախագահ` համաձայնությամբ)
Վարդան Մովսիսյան Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Գագիկ Մարտիրոսյան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Իոսիֆ Իսայան Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ
Մերուժան Միքայելյան Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ատոմ Ջանջուղազյան Վրույր Առաքելյան Կարեն Կարապետյան «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ):

 

 2. Հանձնարարել հանձնաժողովին` սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո, 1-ամսյա ժամկետում, մշակել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի, գազի, ջրի համար սպառողների կողմից վճարումների իրականացման միասնական հաշվառման համակարգ ներդնելու միջոցառումների ծրագիր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին:

 3. Հանձնաժողովի նախագահին`

 ա) Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել ամենամսյա տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի, գազի, ջրի համար սպառողների կողմից վճարումների իրականացման միասնական հաշվառման համակարգ ներդնելու միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի մասին.

 բ) հանձնաժողովի աշխատանքներին օժանդակելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների ու կազմակերպությունների մասնագետներից ձևավորել աշխատանքային խմբեր:

 4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 12 նոյեմբերի 2001թ.

       ՆԿ-992