ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0175 Ն. 15.10.24
| 
 15 հոկտեմբերի 2024 թվականի  | 
 թիվ 175-Ն  | 
ԲԱՆԿԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱԿԱՑԻԿԼԻԿ ՇԵՄԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2024 թվականի երրորդ եռամսյակ)
Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 53-րդ հոդվածով, 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 1.75%-ի չափով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է (պարտադիր է կատարման) 2025 թվականի մայիսի 1-ից։
| 
 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ  | 
 Հ. Խաչատրյան  | 
| 
 
 Երևան  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2024 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|