Basic information
Number
N 856-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (13.03.2003-12.06.2003)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2003.03.03/5(123) Հոդ.119
Enactment organisation
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Enactment date
17.12.2002
Signing organisation
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Signing date
17.12.2002
Effective date
13.03.2003
Interrupt date
01.01.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 փետրվարի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 11803058

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

17 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 856-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 30-րդ կետին համապատասխան`

 

Հրամայում եմ` 

 

1. Հաստատել.

«Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի» օրինակելի ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:

2. Սահմանել, որ.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ են ներկայացվում ծախսերը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը.

ա/ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գծով վճարումներ իրականացնելիս` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերը,

բ/ սույն հրամանի «ա» ենթակետում չներառված ծախսատեսակների գծով վճարումներ իրականացնելիս` վճարման հանձնարարագիր, իսկ կանխիկ ձևով կատարվող ծախսերի դեպքում` կանխիկ գումարի ստացման հայտի հետ մեկտեղ ներկայացվում է հավաստագիր պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին:

Նախարար՝

Վ. Խաչատրյան

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2002 թվականի դեկտեմբերի 17-ի

 N 856-Ն հրամանի

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N __

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

__ ______________ 200__ թ.

 

1. Հիմնարկի անվանումը _______________________________________________

2. Փոստային հասցեն _________________________________________________

3. Պետական կառավարման վերադաս մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը_______________________________________________________

4. Հիմնարկը սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը ______________________________

5. Հիմնարկի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում հաշվառման համարը _______

6. Ծախսերի ֆինանսավորման աղբյուրի կոդը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2, արտաբյուջե` 3)______________

7. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման

խումբը ________, ենթախումբը _______

8. Ծրագրի անվանումը __________________________________________________

9. Ծրագրի կոդը _________________

10. Պետական կառավարման վերադաս մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի կոդը ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման ________

11. Վճարման հանձնարարագրի (կանխիկի ստացման հայտի) հերթական համարը ______

 

Սույնով հավաստում եմ, որ սույն հավաստագրի 11-րդ կետում նշված վճարման հանձնարարագրով (կանխիկի ստացման հայտով) պահանջվող գումարը (ըստ ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների), չի գերազանցում հավաստագրի ներկայացման պահին` հավաստագրի 1-ին կետում նշված հիմնարկի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնված և կատարման ենթակա ֆինանսական արտահայտությունների մեծությունը:

 

Հիմնարկի ղեկավար

 (ստորագրությունը)

____________________

Կնիքի տեղը

 

Հիմնարկի գլխավոր հաշվապահ

(ստորագրությունը)

____________________

 

                                  

 

 

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2002 թվականի դեկտեմբերի 17-ի

 N 856-Ն հրամանի

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»

 

Հավելված N 1-ով սահմանված` «Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.

 

Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների կողմից ներկայացվող հավաստագրերը ստորագրում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի գլխավոր ֆինանսիստը և գլխավոր հաշվապահը` համապատասխանաբար առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունքով:

 

* - Ծանոթություն -

համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թ. դեկտեմբերի 24-ի N 898-Ն հրամանի, սույն հրամանն ուժը կորցրած է ճանաչվում պետական հիմնարկների համար` 2008 թ. փետրվարի 11-ից, իսկ համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից:

Changed acts
Changing Act Corresponding incorporation