ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2011 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 28 Երևան ՀՕ-183-Ն |
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:
Հաշվետվությունն ընդգրկում է 2011թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը» և «Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել և Ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:
Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները և իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը: Շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս մասնավորեցվող ընկերություններում առավելագույնս ներդրումներ կատարել և ընկերությունները վաճառել ռազմավարական ներդրողներին:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության, ոչ փաստացի գործունեություն և ոչ էլ որևէ ակտիվ ունեցող, «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» ՓԲԸ-ն (ծածկագիր` 90011) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1117-Ա որոշմամբ վերակազմակերպվել է «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» ՓԲԸ-ի հետ միաձուլման ճանապարհով: Արդյունքում գրանցվել է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում գործող ստորգետնյա հանքերի շահագործման անվտանգությունը:
Հաշվետու ժամանակաշրջանում բաժնետոմսերի ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 3 ընկերություն, որոնցից 2-ը մասնավորեցվել է ռազմավարական ներդրողներին:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 365,9 մլն դրամ, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 283,076 մլն դրամ:
Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (ՀՕ-128-Ն), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-127-Ն) և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-126-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքների` 2011 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 82,8 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
2.1.1. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 3 ընկերություն: Ընկերություններից 2-ի բաժնետոմսերը վաճառվել են նախօրոք հայտնի գնորդին, իսկ 1-ինը՝ աշխատավորական կոլեկտիվին:
Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲԸ-ների գնորդ «Մոսսթոն էնջինիրինգ» ընկերությունը պարտավորվել է պայմանագրի կնքումից հետո երկու տարվա ընթացքում մասնավորեցված ընկերություններում կատարել 3 400 000 հազ. դրամի չափով ներդրումներ, երկու տարվա ընթացքում ապահովել 180 նոր աշխատատեղ, տասը տարվա ընթացքում չփոխել մասնավորեցված ընկերությունների հիմնական գործունեության ուղղվածությունը (պրոֆիլը), ապահովել մասնավորեցված ընկերություններում պետական պատվերների առաջնահերթ կատարումը, ապահովել մասնավորեցված ընկերությունների մասնակցությունը սահմանված կարգով հաստատված զորահավաքային ծրագրերին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ազատել իր նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտքի գումարից` 2 384 144 հազ. դրամի չափով:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների և դրանց գնորդների ստանձնած ներդրումային պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների մասին
N |
Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը` ըստ Ծրագրի |
Գտնվելու վայրը |
ՀՀ նախարա-րությունը, պետական կառավարման մարմինը |
ՀՀ կառա-վարության որոշման համարը, ամսաթիվը |
Պետա-կան գույքի գնահատ-ված արժեքը (հազ. դրամ) |
Վա-ճառքի գինը (հազ. դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտավորու-թյունները (հազ. դրամ) |
Ներդրումային և այլ պարտավո-րությունները՝ ըստ մասնա-վորեցման պայմանագրի |
Մասնավո-րեցման պայմանա-գրի կնքման ամսաթիվը |
Գնորդը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1. |
«Հրազդան -7» ՊՓԲԸ (62411) |
քաղ. Երևան, Կառավա-րական շենք 1 |
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն |
N 840-Ն 17.06.2011թ. |
287 |
287 |
- |
- |
16.09.2011թ. |
աշխատա-վորական կոլեկտիվ |
2. |
«Նեյտրոն ԳԱՄ» |
քաղ. Երևան, Բագրատունյաց 73 |
ՀՀ պաշտպանու-թյան նախարարու-թյուն |
N 714-Ն |
1305245 |
19425 |
885673 |
2 տարվա ընթացքում՝ 3400 մլն դրամի չափով ներդրումներ, 180 նոր աշխատատեղ` ամսական միջին աշխատավարձը դարձնելով 80 հազ. դրամ |
12.04.2011թ. |
նախօրոք հայտնի գնորդ «Մոսսթոն» էնջինիրինգ ԼԹԴ» ընկերու-թյուն |
3. |
«Բագավան» ՓԲԸ (90048) |
քաղ. Աշտարակ, Բագավան 2 |
ՀՀ պաշտպանու-թյան նախարարու-թյուն |
N 714-Ն |
1044458 |
15575 |
219201 |
2.1.2. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունները, դրանց կատարումը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների և մասնավորեցման օբյեկտների նոր սեփականատերերը ներդրումային և սոցիալական պարտավորություններ են ստանձնել հետմասնավորեցման տարիների համար:
Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորվում է նաև մասնավորեցման սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարմամբ, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) կողմից:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով Վարչության վերահսկողության ներքո է գտնվել 12 գնորդների ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը, որոնց կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 167,0 մլն ՀՀ դրամ և 4,0 մլն ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է ապահովել 2 513 աշխատատեղ:
Վարչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներով մասնավորեցման պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարել է 10 գնորդ, որոնց կատարած ներդրումները կազմել են 305,2 մլն ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով ապահովվել է 2920 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել 1 գնորդի կողմից, որը սոցիալական երաշխիքների ապահովման մասով կազմել է 10 աշխատատեղ:
«Դվին» հյուրանոցային համալիր»-ի գնորդը պարտավորվել էր մինչև 31.12.2011թ. կատարել 4,0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, սակայն պարտավորությունների կատարման ժամկետների փոփոխության վերաբերյալ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
Նախորդ տարիներին մասնավորեցված ընկերությունների և օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակաշրջանում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
մասնավորեցված ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակաշրջանում ժամկետները լրացած ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին
Հ/Հ |
Անվանումը, գտնվելու վայրը, գնորդը, պայմանագրի համարը և ամսաթիվը |
Մասնավորեցման ձևը, վաճառքի գինը (հազ. դրամ) |
Պարտավորությունները |
Կատարման ժամկետները |
Պարտավորության կատարումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
«Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ |
ուղղակի վաճառք |
Կատարել 4,0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում: |
31.12.2011թ. |
Ներկայացվել է պարտավորություն-ների կատարման ժամկետների փոփոխության վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ: |
2 |
«Մարտունու գ/կ տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ-ի կազմից առանձնացված ոչխարների էլևերի ԱՇՕ |
մրցույթ |
Ստեղծել 4 մշտական և 6 ժամանակավոր (3 ամսով) աշխատատեղեր` 25 000 ՀՀ դրամ աշխատավարձով: |
31.08.2011թ. |
Ներկայացվել է հայցադիմում: |
3 |
«Սիսիանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր |
ուղղակի վաճառք |
Ապահովել |
11.01.2011թ. |
Ապահովվել է |
4 |
«Անդրոն» գիտահետազոտական ինստիտուտ-տեխնոպարկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր |
ուղղակի վաճառք |
Կատարել 20,0 մլն ՀՀ դրամի ներդրում: Ապահովել աշխատատեղով |
21.03.2011թ. |
Կատարվել է 21 092,0 հազ. ՀՀ դրամի ներդրում: |
5 |
Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում գտնվող Վարդաշենի բազալտի հանքավայրի 334,7 քմ մակերեսով շենքեր |
ուղղակի վաճառք |
Կատարել 7,0 մլն ՀՀ դրամի ներդրում: Ստեղծել 10 աշխատատեղ: |
31.01.2011թ. |
Կատարվել է 7 729,0 հազ. ՀՀ դրամի ներդրում: Ստեղծվել է 38 աշխատատեղ: |
6 |
Գյումրի քաղաքի Սավոյան 7 հասցեում գտնվող ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղի ուսումնալաբորատոր մասնաշենքի ԱՇՕ |
մրցույթ |
Կատարել 4,0 մլն ՀՀ դրամի ներդրում: |
22.07.2011թ. |
Կատարվել է 5 081,0 հազ. ՀՀ դրամի ներդրում: |
7 |
«Կոմետա –1» ԲԲԸ-ի 80% բաժնետոմսեր |
ուղղակի վաճառք |
Ապահովել |
09.04.2011թ. |
Ապահովվել է |
8 |
Վանաձոր քաղաքի Մաշտոցի թիվ 1 հասցեում գտնվող 5264,74 քմ մակերեսով «Վանաձորի հյուրանոց» ԱՇՕ |
ուղղակի վաճառք |
Կատարել 45,0 մլն ՀՀ դրամի ներդրում: |
20.01.2011թ. |
Կատարվել է 48,0 մլն ՀՀ դրամի ներդրում: |
9 |
«Երևանի բեռնման և բեռնաթափման ուղեմաս» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր |
ուղղակի վաճառք |
Կատարել 50,0 մլն ՀՀ դրամի ներդրում: |
07.09.2011թ. |
Կատարվել է 180 108,0 հազ. ՀՀ դրամի ներդրում: |
10 |
«Ռադիո» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս: «ԵվրոՊրեսս Գրուպ» ՍՊԸ |
ուղղակի վաճառք |
Կատարել 40,0 մլն ՀՀ դրամի ներդրում, ապահովել առնվազն |
29.12.2011թ. |
Կատարվել է 40,0 մլն ՀՀ դրամի ներդրում, |
11 |
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի 6 հասցեում գտնվող` Նոյեմբերյանի կինոցանցի գույքի կազմից 1-ին և 2-րդ հարկերից 110 քմ ընդհանուր մակերեսով տարածք |
ուղղակի վաճառք |
Կատարել 1,0 մլն ՀՀ դրամի ներդրում: |
16.09.2011թ. |
Կատարվել է 3 140,0 հազ. ՀՀ դրամի ներդրում: |
12 |
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ |
ուղղակի վաճառք |
Ստեղծել |
31.12.2011թ. |
Ապահովվել է |
2.1.3. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում այդ ընկերությունների լուծարման մասին:
Լուծարված ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով՝ որպես գույքի առանձին տարրեր, այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով, ինչպես նաև տրամադրվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության:
Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացում է գտնվել Ծրագրում ընդգրկված 38 առևտրային կազմակերպություն:
Հաշվետու ժամանակաշրջանում նշված կազմակերպություններից`
ա) 7 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է.
բ) 4 կազմակերպություն ճանաչվել է սնանկ.
գ) 1 կազմակերության լուծարման հանձնաժողովի գործունեությունը դադարեցվել է:
Լուծարման գործընթացում գտնվող` «Աշոցքի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող «Աշոցքի հյուրանոց» ԴՁ-ի գույքը (ծածկագիր` 4841) Հայաստանի Հանրապեպության ԴԱՀԿ ծառայության կողմից ձեռնարկության պարտքերի դիմաց բռնագանձվել և օտարվել է:
Լուծարվող կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունները մարելու նպատակով կազմակերպվել են մի շարք աճուրդներ, ինչպես նաև միջոցառումներ են ձեռնարկվել դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում մարվել է շուրջ 49536,0 հազ. դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով՝ 10366,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության գծով՝ 4501,0 հազ. դրամ, աշխատավարձի գծով՝ 31653,0 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք՝ 3016,0 հազ. դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացի մասին
Հ/Հ |
Ծածկա- |
Ընկերության (կազմակերպության) անվանումը |
Հիմնադիրը |
Լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման համարը, ամսաթիվը |
Լուծարման ընթացքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
80039 |
«Նաիրի» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1833-Ա |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
2. |
20197 |
«Միջտնտշին» ՓԲԸ |
ՀՀ գյուղատնտեսության |
N 446-Ա |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
3. |
89 |
«Անալիտսարք» ԲԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1610-Ա 04.12.2003թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
4. |
60351 |
«Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1610-Ա 04.12.2003թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
5. |
60216 |
Գորիսի հրուշակեղենի ՊՁ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 137-Ա 10.02.2005թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
6. |
62392 |
«Վարդենիսի գյուղ. կենդանիների արհեստական |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 137-Ա 10.02.2005թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
7. |
20571 |
«Աշոցքի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 515-Ա |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
8. |
5328 |
Իջևանի գլխավոր պանրագործարան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 348-Ն |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
9. |
11039 |
Փոքրաշենի բտման տնտեսություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
10. |
11050 |
Արտամետի կերերի արտադրության տնտեսություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
11. |
60214 |
«Հայջրշին» ՊՓԲԸ-ի Կապանի տնտհաշվարկային տեղամաս |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
12. |
60213 |
«Հայջրշին» ՊՓԲԸ-ի Սիսիանի տնտհաշվարկային տեղամաս |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
13. |
60153 |
«Երառսպասարկում» ՓԲԸ-ի արտադրական և սովորողների Մ/Ս թիվ 7 ԴՁ |
Երևանի քաղաքապետարան |
N 348-Ն |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
14. |
20904.10 |
«Բաղրամյանի նավթամթերք» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 475-Ա |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
15. |
62196 |
«Ջրհոս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 117-Ն |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
16. |
20376 |
«Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 838-Ն |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
17. |
20581.1 |
«Դեբեդ» հյուրանոց» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 838-Ն |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
18. |
62401 |
«Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 951-Ն |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
19. |
90006 |
«Նոր ներդրումներ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 227-Ա |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
20. |
60158 |
«Արարատառսպաս» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 891-Ա |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
21. |
62079 |
«Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 891-Ա |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
22. |
80228 |
«Շենկառ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 997-Ա |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
23. |
90036 |
«Գեոկոմպլեքս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 997-Ա |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
24. |
21425 |
«Վարդենիսի տպարան» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1172-Ա |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
25. |
21408 |
«Էջմիածնի տպարան» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1172-Ա |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
26. |
90037 |
«Շինվերանորոգում» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 354-Ա |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
27. |
546 |
«Ագաթ» արտադրակոմերցիոն ֆիրմա» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1071-Ա |
Լուծարված է: |
28. |
60044 |
«Աղանձոտ» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 838-Ն |
Լուծարված է: |
29. |
62093 |
«Արարատի ճանապարհների շահագործման և շինարարական» ՊՓԲԸ |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
N 728-Ա |
Լուծարված է: |
30. |
11037 |
Ղազանչիի կաթնահամալիր |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 1534-Ա 21.11.2003թ. |
Լուծարված է: |
31. |
20201 |
«Արեգ» ՊՁ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 252-Ն |
Լուծարված է: |
32. |
60341 |
«Քաշաթաղի ՃՇՇ» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 391-Ա |
Լուծարված է: |
33. |
30000 |
«Շինարար» ՊՁ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 252-Ն |
Լուծարված է: |
34. |
20581.1 |
«Վեբեր» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1414-Ա 03.12.2009թ. |
Սնանկ: |
35. |
21046 |
«Երևանի թիվ 6 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 394-Ա 14.04.2011թ. |
Սնանկ: |
36. |
21410 |
«Ալավերդու տպարան» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1414-Ա 03.12.2009թ. |
Սնանկ: |
37. |
20904.3 |
«Գագարինի նավթամթերք» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 394-Ն 14.04.2011թ. |
Սնանկ: |
38. |
60034 |
ՌՏԻ-ի շինվերանորոգման վարչություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1833-Ա |
Լուծարման հանձնաժողովի գործունեությունը դադարեցվել է: |
2.2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
2.2.1. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը
Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի՝ մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:
Հաշվետու ժամանակաշրջանում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակաշրջանում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 46 385,149 հազ. դրամ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|