Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-179-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.07/54(928) Հոդ.1073
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ հոդվածում`

1) 20-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:».

2) 23-րդ մասի «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածում`

 

1) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առանց թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`».

2) 5-րդ մասից հետո լրացնել նոր մաս հետևյալ բովանդակությամբ.

«Առանց թույլտվության խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասում «և 21-րդ մասերի» բառերը փոխարինել «, 21-րդ, 26-րդ և 27-րդ մասերի» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածում`

 

1) վերնագրի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերով.

2) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը» բառերով, իսկ «քսաներեքերորդ» բառը հանել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան մարմինները քննում են սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 26-րդ և 27-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն մասով նախատեսված գործերով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի (ունեն) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը (անձինք):»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 327.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

 

«3.1. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 28

Երևան

ՀՕ-179-Ն

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան