| Արտադրություն` 2024 թվական, չշահագործված  Մակնիշ` ZHONGTONG BUS LC6126EVG Անվտանգության ստանդարտներ` – բավարարում են ՀՀ-ում գործող ՄՄ հանձնաժողովի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: Գաբարիտային չափերը` – երկարությունը` 12200մմ; – լայնությունը` 2550մմ; – բարձրությունը` 3700մմ; – անվային բազան՝ 6000մմ; –սրահի բարձրությունը՝ 2390մմ։ Զանգվածը` – առավելագույն համախառն զանգվածը` 19500 կգ; – լիցքավորված` 13500 կգ։ Ուղևորատարողությունը` Առավելագույն տարողությունը՝ 85 մարդ; – փափուկ նստատեղեր՝ 25+2 – հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար սրահում կա հաշմանդամային սայլակի համար նախատեսված գոտի, իսկ մեջտեղի դռան մոտ՝ ետծալովի թեքահարթակ։ Չափանիշներ` – տրոլեյբուսները կարող են աշխատել էլեկտրաէներգիայի ստացման երկու եղանակով` հպակային ցանցից սնուցմամբ կամ կողեզրին ուժակուտակիչ մարտկոցից սնուցմամբ` ինքնավար ընթացքով; – գործում է տեսահսկման համակարգ, որն իր մեջ ներառում է 8 տեսախցիկներ։ – ունեն սրահի տեսահսկման գրանցումների պահպանման հնարավորություն։  Աշխատանքային միջավայր՝ – տրոլեյբուսները կարող են կանոնավոր աշխատել շրջակա միջավայրի -35°C-ից մինչև 55°C ջերմաստիճանի դեպքում; – ցանկացած բաց ուղևորային դռան դեպքում տրոլեյբուսը գտնվում է արգելակման վիճակում։ Տեխնիկական չափանիշներ՝ – առավելագույն արագությունը  լրիվ ծանրաբեռնվածությամբ, հպակային ցանցից դուրս՝  65 կմ/ժ (օդորակիչի անջատման դեպքում); – առավելագույն հաղթահարելի վերելքը՝ 15%։ – արտաքին աղմուկի մակարդակը (7,5մ հեռավորության վրա)՝ 77դԲ (ասֆալտապատ ճանապարհով 50կմ/ժ արագության դեպքում) Շարժաբեր էլեկտրաշարժիչ` – հզորությունը՝ 190 կՎտ, – շրջակա միջավայրի-40°C-ից մինչև 55°C ջերմաստիճանների պայմաններում կանոնավոր աշխատելու հնարավորություն; – առավելագույն ՕԳԳ-ն՝ 94% – բարձր հուսալիություն և արդյունավետություն; – շարժաբեր էլեկտրահաղորդիչը ապահովում է վերանորոգման և տեխնիկական զննման հարմարավետություն: Հոսանքընդունիչ համակարգ` – Օգտագործվում է ալյումինե համաձուլվածքից մետաղաձողային հոսանքընդունիչ (մեկուսիչ ծածկույթով), որոնց տարքը եզրաչափքերից 680 մմ, – Օգտագործվում է էլեկտրոնային կառավարմամբ օդաճնշական հոսանքհանիչ: Ուժակուտակիչ մարտկոց` – օգտագործվում է լիթիում– երկաթ– ֆոսֆատային կուտակիչ; – կուտակչի մարտկոցը կահավորված է շուրջօրյա մշտադիտարկման համակարգով; – մարտկոցների ջերմային կառավարման համար օգտագործվում է հեղուկ  սառեցման և հեղուկ տաքացման համակարգեր։ Էլեկտրական  օդային ճնշակ` Ունի լարման ավտոմատ նույնականացման գործառույթ: Առկա է հակավթարային պաշտպանություն, իսկ գերտաքացման, գերլարման, ցածր լարման և ֆազի ընդհատման դեպքերում ապահովում է,  որպեսզի էլեկտրաշարժիչի համակարգն անջատվի ժամանակին: Անիվներ և դողեր` – օգտագործվում են անխուց  դողեր՝ տրոլեյբուսների համար նախատեսված պահպանաշերտերով; –անվադողի տեսակը՝ 275/70R 22.5   Ջերմաստիճանի կարգավորում  և ջերմամեկուսացում՝ – վարորդի խցիկը կահավորված է տաքացուցիչով, իսկ  ուղևորասրահը՝ ջեռուցման էլեկտրական ռադիատորներով; – տրոլեյբուսում տեղադրված է տաքացման և սառեցման էլեկտրական օդորակիչ՝ օդային զտիչներով։ |