Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-183
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.06.1998-20.08.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1999/3
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը 
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 դեկտեմբերի 1997 թ.

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ  ՄԱՍԻՆ


Բ Ա Ժ Ի Ն 1.

 

ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ



Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկի որոշման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ վճարողների շրջանակը, եկամտահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը:

 

Հոդված 2.

Եկամտահարկի հասկացությունը

 

Եկամտահարկը հարկ վճարողների կողմից (օրենքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի միջոցով) սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ

 

Հոդված 3.  Եկամտահարկ վճարողները


1. Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ են վճարում (հարկատու են) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ (այսուհետ` ռեզիդենտ) և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

2. Սույն օրենքի իմաստով ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվողուղղ. ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:

Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը և գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:

 
Հոդված 4. Հարկվող օբյեկտը

 

1. Ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող եկամուտը:

2. Ոչ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացվող հարկվող եկամուտը:

 

Հոդված 5. Հարկվող եկամուտը


Հարկվող եկամուտը հարկատուի համախառն եկամտի և սույն օրենքի դրույթներին համաձայն իրականացված նվազեցումների դրական տարբերությունն է:



Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏԸ

 

Հոդված 6. Համախառն եկամուտը

 

Համախառն եկամուտը հարկային տարում հարկատուի ստացած բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուրներից:

Սույն օրենքի իմաստով եկամուտ են համարվում, մասնավորապես.

ա) աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ.

բ) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (այսուհետ` ռոյալթի).

գ) փոխառության դիմաց ստացվող տոկոսը և այլ հատուցումը (այսուհետ` տոկոս).

դ) շահաբաժինները.

ե) խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).

զ) մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային շահումները (մրցանակները).

է) մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի դրամական շահումները (մրցանակները).

ը) նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները.

թ) ժառանգության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները.

ժ) ապահովագրական հատուցումները.

ժա) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.

ժբ) գույքն օտարելուց ստացված եկամուտը.

ժգ) վարձակալության դիմաց ստացվող վճարը և այլ հատուցումը (այսուհետ` վարձավճար), քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացվող եկամուտը.

ժդ) իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից ֆիզիկական անձանց համար կատարված ապահովագրավճարները:

Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները համախառն եկամտում հաշվի են առնվում (այդ թվում` նաև հարկային գործակալի կողմից, սույն օրենքի դրույթներին համաձայն, հարկը պահելու (գանձելու) դեպքում) պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում ազատ (շուկայական) գներով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանածուղղ. կարգով:

Ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով ստացված եկամուտները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանածուղղ. արտարժութային փոխարժեքից:

 

Հոդված 7. Եկամուտ չհամարվող տարրերը

 

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվողուղղ. պետական նպաստները, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստների.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող բոլոր տեսակի կենսաթոշակները.

գ) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն տրվող միանվագ վճարները.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վճարվող ալիմենտները (ապրուստավճարները).

ե) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ֆիզիկական անձանց ստացած գումարները:



Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 8. Համախառն եկամտի նվազեցումները

 

1. Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից կարող են կատարվել սույն օրենքով նախատեսված նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ և ծախսեր):

2. Նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից կարող է կատարվել միայն մեկ անգամ:

 

Հոդված 9. Համախառն եկամտից նվազեցվող եկամուտները

 

Հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են`

ա) զինծառայողների և դրանց հավասարեցված անձանց զինվորական ծառայության հետ կապված եկամուտները.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում փոխհատուցման վճարները, բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ժառանգության և նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացված գույքը և դրամական միջոցները.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված հասարակական` այդ թվում հաշմանդամների, բարեգործական, կրոնական, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, ինչպես նաև արհմիությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարները.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից տրվող օգնության գումարները.

զ) պարենային բավարարման արժեքը, ինչպես նաև այդ բավարարման փոխարեն վճարվող գումարները.

է) անհատույց ստացված` օրենքով սահմանված կարգով շնորհ համարվող միջոցները.

ը) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից ֆիզիկական անձանց ստացած գումարները` բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացված գումարների.

թ) ֆիզիկական անձանց կողմից մասնավորեցման (սեփականաշնորհման) սերտիֆիկատները ձեռք բերելու և դրանք` օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում մասնավորեցման սերտիֆիկատների անվանական արժեքի և դրանց ձեռքբերման գնի միջև դրական տարբերությունը.

ժ) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին. հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմիցուղղ. վճարվող, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունների կամ սույն հոդվածի «դ» և «ե»ուղղ. կետերում նշված կազմակերպությունները.

ժա) ապահովագրական հատուցումները.

ժբ) ֆիզիկական անձանց բանկային ավանդների, ավանդային սերտիֆիկատների (հավաստագրերի) համար հաշվեգրված և (կամ) վճարված տոկոսները կամ այլ հատուցումը.

ժգ) արժեթղթերից ստացված եկամուտը` համապատասխան սույն օրենքի 10 հոդվածի.

ժդ) այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվում են որպես վնասի փոխհատուցում, բացառությամբ կորցված եկամտի փոխհատուցման.

ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն աշխատանքից ազատման դեպքում վճարվող արձակման նպաստի գումարը.

ժզ) կենսաթոշակների կամավոր ապահովագրության պայմաններով վճարվող լրացուցիչ կենսաթոշակները.

ժէ) աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագուղղ. կարգով վճարվող օգնության գումարները.

ժը) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթների և մրցությունների հաղթած մարզիկների մրցանակները.

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող վիճակախաղերի մասնակիցների դրամական շահումները` յուրաքանչյուր վճարման դեպքում տասը հազար դրամի շրջանակներում.

ի) մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր վճարման դեպքում տասը հազար դրամի շրջանակներում:

 

Հոդված 10. Արժեթղթերից ստացված եկամուտների նվազեցումը

 

1. Հարկվող եկամուտը որոշելիս, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է`

ա) ստացված շահաբաժինների չափով: Սույն օրենքի իմաստով շահաբաժին է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնեմասից, բաժնետոմսից, փայաբաժնից) ստացված եկամուտը.

բ) գանձապետական պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամտի չափով.

գ) պարտատոմսերի, փոխառություն կամ ներդրում վկայող այլ արժեթղթի դիմաց տոկոսների ձևով ստացված եկամուտը.

դ) գանձապետական պարտատոմսերի և պետական այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նմանուղղ. այլ գործարքներից ստացված եկամտի չափով.

ե) պարտատոմսերի, փոխառություն կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամտի չափով:

2. Սույն օրենքի 1-ին կետում նախատեսված եկամուտների համախառն եկամտից չեն նվազեցվում, եթե`

ա) ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, չեկի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից, կամ

բ) իրականում ստացվում է որպես ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների դիմաց վարձատրություն կամ փոխարինում է նման վարձատրությանը, անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից:

3. Անկախ ինվեստիցիոն բրոքեր կամ դիլեր համարվող հարկատուն կարող է իր համախառն եկամուտը նվազեցնել սույն հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերով սահմանված եկամուտների չափով, եթե`

ա) հարկատուի գրանցամատյանումուղղ. (կամ գործարքների գրանցման այլ տեղում) արժեթուղթը մինչև դրա ձեռքբերման աշխատանքային օրվա ավարտը գրանցվել է որպես ներդրման նպատակով ձեռքբերված արժեթուղթ, և

բ) վերջինս արժեթուղթը չի օտարում ձեռքբերման օրվանից հետո քսանչորս ամսվա ընթացքում: Սույն ենթակետի իմաստով օտարում է համարվում նաև արժեթուղթը գրավադրելը, օտարման իրավունքով լիազորագրային կառավարման հանձնելը, օտարման իրավունք նախատեսող լիազորագրով այլ անձին հանձնելը կամ որևէ այլ գործարքը, որը վկայում է դրա կատարման պահին արժեթղթի քողարկվածուղղ. փաստացի օտարումն այլ անձի:

4. Եթե հարկատուն սույն հոդվածով նախատեսված նվազման իրավունք ունի և, սույն օրենքի որևէ այլ հոդվածի համաձայն, իր համախառն եկամտից նվազեցնում է արժեթղթի ձեռքբերման գինը, ապա սույն հոդվածի 1-ին կետի «դ» և «ե»ուղղ. ենթակետերի համաձայն իր համախառն եկամուտը կարող է նվազեցնել միայն տվյալ արժեթղթի ձեռքբերման գնի և իրացումից ստացված եկամտի (հասույթի) տարբերության չափով:

 

Հոդված 11. Գյուղատնտեսական արտադրանքից ստացված եկամուտը

 

1. Հարկվող եկամուտը որոշելիս գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացված եկամուտների չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

2. Սույն հոդվածի իմաստով գյուղատնտեսական արտադրանք է համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող

- հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.

- տեխնիկական մշակաբույսերը.

- պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտիուղղ. արտադրանքը.

- դաշտային մշակման կերային մշակաբույսերը.

- կերարտադրության այլ արտադրանքը.

- պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.

- ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.

- ծառերի և թփերի սածիլները.

- ծառերի և թփերի տնկիները.

- անասնաբուծության արտադրանքը.

- խոզաբուծության արտադրանքը.

- ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.

- թռչնաբուծության արտադրանքըուղղ..

- ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքըուղղ..

- եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.

- ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.

- ձկնորսության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:

3. Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտի տվյալների վրա:

4. Սույն հոդվածով սահմանված արտոնությունը չի վերապահվում արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական գործունեություն իրականացնող հարկ վճարողների ջերմոցային և գազանաբուծական տնտեսություններ, անասնապահական համալիրներ, ագրոկոմբինատներ, թռչնաբուծական ֆաբրիկաներ և այլն)` արդյունաբերական վերամշակում անցած գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի մասով: Գյուղատնտեսական գործունեության տարբերակումը, ըստ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական գործունեության կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների հիման վրա:

 

Հոդված 12. Կենսաթոշակային, զբաղվածության, սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները

 

1. Հարկվողը եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի հաշվին կատարվող կենսաթոշակային, զբաղվածության, սոցիալական ապահովագրության պարտադրության վճարների գումարի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված նվազեցումը, սույն օրենքով սահմանված դեպքերում, հաշվարկվում և իրականացվում է համախառն եկամտից նախապես նվազեցնելով եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված` սույն օրենքով սահմանված ծախսերի գումարը:

 

Հոդված 13. Բարեգործական և այլ անհատույց հատկացումները

 

Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է սույն հոդվածում թվարկված կազմակերպություններին փոխանցված (տրամադրված, միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցած ծառայությունների արժեքի չափով, բայց սույն օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող եկամտի հինգ տոկոսից ոչ ավելի.

ա) հասարակական և կրոնական կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցություններին.

բ) համատիրություններին, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այն կազմակերպություններին, որոնք կազմակերպվել և գործում են բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, հասարակական անվտանգության նպատակով փորձարկման, շրջակա միջավայրի պաշտպանության, գրականության, մշակույթի և կրթության զարգացման ու քարոզման, սպառողների իրավունքների պաշտպանության, սիրողական սպորտի խթանման և կազմակերպման, տղամարդու, կանանց, երեխաների և ծերերի իրավունքների պաշտպանության նպատակներով.

գ) գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին.

դ) հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին:

 

Հոդված 14. Համախառն եկամտից անձնական նվազեցումները

 

1. Հարկվող եկամուտը որոշելիս հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար ութ հազար դրամի չափով:

2. Հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը լրացուցիչ նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվաուղղ. համար քսան հազար դրամի չափով, եթե այն ստանում են հետևյալ ֆիզիկական անձինք`

ա) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները, նախկին Խորհրդային Միության հերոսները, «Փառքի» երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք.

բ) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզաններից` հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների` վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները.

գ) Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան հերոսուհի մայրերը.

դ) երկրորդ աշխարհամարտի մասնակիցները, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի պաշտպանության այլ մարտական գործողությունների մասնակից այն զինծառայողները, ովքեր ծառայել են գործող բանակի կազմում ընդգրկված զորամասերում, շտաբներում ու հիմնարկներում, և նախկին պարտիզանները.

ե) մանկուց հաշմանդամները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները.

զ) այն անձինք, ովքեր հիվանդացել և ատոմային օբյեկտների վթարների հետևանքով տարել են ճառագայթային հիվանդություն, մասնակցել են այդպիսի վթարների վերացմանը` օտարացման գոտու սահմաններում, վթարի հետևանքների վերացման ժամանակաշրջանում զբաղվել են ատոմային օբյեկտները շահագործելով կամ այլ աշխատանքներով:

3. Հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը լրացուցիչ նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար ութ հազար դրամի չափով, եթե այն ստանում են հետևյալ ֆիզիկական անձինք`

ա) Հայաստանի Հանրապետությունը և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս մահացած զինծառայողների, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված պետական ծառայողների ծնողները և ամուսինը.

բ) օտարերկրյա պետություններում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինվորական պարտականություններ կատարած զինծառայողները.

գ) համատեղ ապրող և մշտական խնամք պահանջող մանկուց հաշմանդամին, 1-ին խմբի հաշմանդամին խնամող ծնողներից մեկը (իրենց ընտրությամբ), ամուսինը, խնամակալը.

դ) խնամքի տակ տարիքային կենսաթոշակ ստացող ծնողներ կամ անչափահասներ ունեցող 3-րդ խմբի հաշմանդամները:

4. Հարկային տարում ծնողների և խնամակալների համախառն եկամուտը լրացուցիչ նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար մեկ հազար դրամի չափով` յուրաքանչյուր երեխայի (մինչև 18 տարեկան, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների` մինչև 24 տարեկան դառնալը), եկամտի ինքնուրույն աղբյուր չունեցող յուրաքանչյուր խնամարկյալի (հոգաբարձության տակ գտնվողի) համար: Նշված կարգը պահպանվում է մինչև այն տարեվերջը, որում լրանում է երեխաների 18, ուսանողների և սովորողների 24 տարին, ինչպես նաև երեխաների և խնամարկյալների մահվան դեպքում: Համախառն եկամտից սույն կետով նախատեսված նվազեցումը վերապահվում է ամուսիններից երկուսին, ինչպես նաև խնամակալին (հոգեբարձուին): Ֆիզիկական անձանց համախառն եկամտի նվազեցումը կատարվում է սկսած այն ամսից, երբ ծնվել է երեխան կամ երբ ֆիզիկական անձը հանդես է եկել որպես խնամակալ:

5. Ֆիզիկական անձի մոտ սույն հոդվածի 2-րդ և 3-րդուղղ. կետերով նախատեսված` մեկից ավելի նվազեցումների իրավունքի առկայության դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է առավել մեծ նվազեցման չափով:

6. Եկամտի ստացման յուրաքանչյուր ամսում հարկատուի համախառն եկամուտը որոշելիս ստացվող եկամտից անձնական նվազեցման գումարը հանվում է միայն մեկ անգամ` մեկ հարկային գործակալի կողմից սույն օրենքի 17 հոդվածի «բ» ենթակետում նշված կարգով:

 

Հոդված 15. Ծախսերը

 

1. Հարկվող եկամուտը որոշելիս, բացի սույն գլխով նախատեսված նվազեցումներիցուղղ., համախառն եկամուտը նվազեցվում է նաև ձեռնարկատիրական գործունեությունից և քաղաքացիաիրավական պայմանագրեր կատարելուց ստացված եկամուտների գծով անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով` ֆիզիկական անձի կողմից ներկայացվող հայտարարագրի հիման վրա: Անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես եկամտի ստացման հետ կապված ծախսերը:

2. Փաստաթղթերով ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը թույլատրվում է նվազեցնել նաև ձեռնարկատիրական գործունեության և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտների հինգ տոկոսի, բայց ոչ ավելի, քան կես միլիոն դրամ գումարի չափով` կատարված և փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի գծով:

 

Հոդված 16. Նվազեցումների իրականացման կարգը

 

Համախառն եկամտից սույն օրենքով սահմանված նվազեցումները իրականացնում են ֆիզիկական անձինք ինքնուրույնաբար և արտացոլում են տարեկան եկամուտների հայտարարագրում` օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 17 հոդվածում նախատեսված դեպքերի:

 

Հոդված 17. Հարկային գործակալի կողմից իրականացվող նվազեցումները

 

Հարկային գործակալը ֆիզիկական անձին եկամուտներ վճարելիս այդ եկամուտներից իրականացնում է նվազեցումներ.

ա) իր կողմից ֆիզիկական անձին վճարվող սույն օրենքի 9, 10 և 11 հոդվածներով սահմանված եկամուտների չափով.

բ) հարկատուի պահանջով սույն օրենքի 14 հոդվածով սահմանված նվազեցումների չափով` այլ հարկային գործակալներից ստացվող եկամուտներից այդ նվազեցումը չվերապահվելու մասին ֆիզիկական անձի գրավոր հայտարարություն տալու: Նշված հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված նվազեցումներն իրականացնում է հարկատուն` այդ նվազեցումների իրավունքը հաստատող` օրենսդրությամբ սահմանված կարգով տրված փաստաթղթերի (դրանց պատճենների) հիման վրա.

գ) սույն օրենքի 12 հոդվածով սահմանված պարտադիր վճարումների չափով, եթե այդ վճարների չափը հաշվարկելու, պահելու (գանձելու) պարտավորությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կրում է ֆիզիկական անձին եկամուտներ վճարող տվյալ հարկային գործակալը:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ


Հոդված 18. Եկամտահարկի դրույքաչափերը

 

1. Հարկային տարում հարկվող եկամուտներից եկամտահարկը վճարվում (գանձվում) է հետևյալ դրույքաչափերով`

 

Տարեկան հարկվող եկամտի չափը Հարկի գումարը
մինչև 120 000 դրամ հարկվող եկամտի 15 տոկոսը
120 001 դրամից մինչև 320 000
դրամը ներառյալ

18 000 դրամին գումարած 120 000
դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը

320 001 դրամը գերազանցող չափից ավելի

68 000 դրամին գումարած 320 000 դրամը

գերազանցող գումարի 30 տոկոսը

 

2. Այն գումարներից, որոնք հավելվում են աշխատավարձին ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանային, բարձրլեռնային և այլ գործակիցների, ինչպես նաև աշխատանքային ստաժի համար, հարկը գանձվում է առանձին` 15 տոկոս դրույքաչափով: Այն դեպքերում, երբ սույն օրենքի 14 հոդվածով սահմանված համախառն եկամտի անձնական նվազեցումները գերազանցում են հիմնական աշխատավարձին, իսկ գործակցի և վերադիրի հետ միասին աշխատանքի վարձատրության ընդհանուր գումարը գերազանցում է նշված նվազեցումները, ապա հարկի հաշվարկը կատարվում է հիմնական աշխատավարձի, գործակցի և վերադիրի ամբողջական գումարից:

 

Հոդված 19. Եկամտահարկի հաստատագրված վճարները

 

Առանձին վճարողների և (կամ) գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարներ:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԻուղղ. ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ


Հոդված 20. Հարկը պահելը հարկային գործակալի կողմից


1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:

2. Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե`

ա) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները և Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման վկայականի համարը.

բ) եկամուտ ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին հարկային գործակալի հետ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կնքում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր (մասնավորապես, առուծախի, կոմիսիայի, կապալի և այլն)` նշելով անձնագրի տվյալները և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեն, բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի «բ», «է» և «ը» ենթակետերում նշված եկամուտների ստացման հետ կապված պայմանագրերի.

գ) ֆիզիկական անձին վճարվում է սույն օրենքի 6 հոդվածի «ե» և «զ» ենթակետով սահմանված եկամուտներ:

 

Հոդված 21. Հարկային գործակալի վճարած եկամուտներից հարկի գումարը որոշելը

 

1. Հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է հետևյալ չափերով.

ա) սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գրավոր պայմանագիր չկնքելու կամ` պահանջվող տվյալներից որևէ մեկի բացակայության դեպքում տասնհինգ տոկոս դրույքաչափով` վճարվող եկամտի գումարից (առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները և ծախսերը).

բ) մյուս բոլոր դեպքերում` սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից:

2. Հարկի պահումը (գանձումը) իրականացվում է յուրաքանչյուր վճարման դեպքում: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ վճարման դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և հարկի հաշվարկ` ելնելով տվյալ վճարման վայրում ընթացիկ հարկային տարում հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին կատարված վճարումների ընդհանուր գումարից և անձնական նվազեցումների չափից:

 

Հոդված 22. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հարկման առանձնահատկությունները

 

1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց եկամուտներ վճարելիս հարկային գործակալները հարկը պահում (գանձում) են եկամտի վճարման աղբյուրի մոտ (բացառությամբ սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքի)` հետևյալ չափերով`

 

Եկամտի տեսակը`

Չափը (չափը)`

(տողը հանվել է 05.05.98 ՀՕ-214)
ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ

5

ռոյալթիներ, գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ, գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներուղղ. (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից), ինչպես նաև այլ (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված)` հայաստանյան աղբյուրներից ստացված պասիվ եկամուտներ

15

 

2. Հարկումը կատարվում է վճարվող եկամտի ամբողջական գումարից` իրականացնելով միայն սույն օրենքի 9 հոդվածի «ժբ» և «ժգ» ենթակետերով սահմանված նվազեցումները: Աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և պահվում (գանձվում) է սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դրույքաչափերով` առանց սույն օրենքով սահմանված անձնական նվազեցումները կատարելու: Նշված չափերով հարկային գործակալի պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանում օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար եկամտահարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ռեզիդենտ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն` սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի պայմաններով: Նշված դեպքերում օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը պետք է դիմի իր գործունեության իրականացման կամ բնակության վայրի հարկային մարմին` վերահաշվարկ կատարելու համար: Այդ նպատակով, սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, ներկայացվում է եկամուտների մասին հայտարարագիր` հարկի վերջնական գումարը հաշվարկելու (մասնավորապես, աղբյուրի մոտ պահված հարկի գումարները հաշվանցելու, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված նվազեցումները հաշվի առնելու) համար:

(22-րդ հոդվածը փոփ. 05.05.98 ՀՕ-214)

 

Հոդված 23. Հարկային գործակալի պահած հարկի գումարը բյուջե վճարելը

 

1. Հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում հետևյալ ժամկետներում.

ա) գործատուն աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված եկամուտներից պահված (գանձված) հարկի գծով փոխանցումն իրականացնում է յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո, սակայն բանկերում աշխատանքի վարձատրման միջոցների ստացման օրվանից ոչ ուշ.

բ) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված կանխիկ հասույթից աշխատավարձ և այլ վճարումներ կատարող ձեռնարկությունները, կազմակերպություններն ու հիմնարկները հաշվարկածուղղ. (պահած) հարկի գումարները բանկեր են մուծում (փոխանցում) աշխատավարձի և այլ վճարումների փաստացի վճարման հաջորդ օրը.

գ) մնացած տեսակի եկամուտներից, ինչպես նաև բնամթերային ձևով հատկացված (տրամադրված) եկամուտներից պահած (գանձած) հարկի գծով` ոչ ուշ, քան վճարմանը հաջորդող 15-րդ օրը:

2. Եկամտի վճարման և միաժամանակ այդ եկամտից պահված հարկի գումարի բյուջե փոխանցման համար հարկային գործակալի բանկային հաշիվներում բավարար միջոցներ չլինելու դեպքում հարկի գումարը բյուջե է փոխանցվում հաշիվներում միջոցների մնացորդային գումարներին համամասնորեն:

 

Հոդված 24. Հարկային գործակալի կողմից տեղեկանքներ տրամադրելը

 

Հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով տալ հաշվարկված և վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված հարկի գումարների մասին տեղեկանքներ` հարկային մարմիններին ներկայացնելու, ինչպես նաև այլ հարկային գործակալներին տրամադրելու համար:

 

Հոդված 25. Մի քանի հարկային գործակալների կողմից վճարվող եկամուտներից հարկի գումարը որոշելը

 

Հարկային տարվա ընթացքում հարկային գործակալի փոփոխման դեպքում յուրաքանչյուր հաջորդ գործակալ` հարկատուի պահանջով, հարկվող եկամտի և հարկի գումարի աճողական հաշվարկը իրականացնում է` ելնելով այդ տարում նախորդ հարկային գործակալի (գործակալների) կողմից տվյալ հարկատուին տարեսկզբից վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված հարկերի ընդհանուր գումարից, եթե նրանք ևս իրականացրել են հարկում նմանատիպ կարգով: Այդպիսի աճողական հաշվարկի համար հիմք են ընդունվում սույն օրենքի 24 հոդվածում նշված նախկին հարկային գործակալից ներկայացված տեղեկանքը: Տեղեկանքի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:

 

Գ Լ ՈՒ Խ   7.

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ


Հոդված 26. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների հաշվառումը

 

Ձեռնարկատիրական գործունեությունից հարկվող եկամտի որոշման ժամանակ կիրառվում է հաշվառման «ըստ վճարման (դրամարկղային)» մեթոդը:

 

Հոդված 27. Ծախսերի հաշվառումը

 

1. Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես`

ա) նյութական ծախսերը.

բ) ամորտիզացիոն մասհանումները.

գ) վարձակալական վճարները.

դ) ապահովագրական վճարները.

ե) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.

զ) վարկերի և այլ փոխառությունների տոկոսները.

է) երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և բանկային այլ ծառայությունների համար վճարները.

ը) գովազդային ծախսերը.

թ) ներկայացուցչական ծախսերը.

ժ) դատական ծախսերը.

ժա) գործուղման ծախսերը.

ժբ) պատճառած վնասի հատուցումը.

ժգ) տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեներ գանձվող տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների.

ժդ) աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

ժե) ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.

ժզ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված ծախսերը:

2. Ծախս չեն համարվում այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները:

3. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում ամորտիզացիոն մասհանումների և այլ ծախսերի հաշվարկման, համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի, ծախսատեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նորմաների, ինչպես նաև համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման առումով կիրառվում են իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նորմերը:

4. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված հաշվետու տարվա վնասը (սահմանված կարգով դուրս գրված ծախսերի և այլ նվազեցումների գերազանցումը համախառն եկամտի նկատմամբ) հաջորդող տարիների վրա չի փոխանցվում:

 

Հոդված 28. Հարկի գումարի հաշվարկումը

 

Հարկի փաստացի գումարի վերջնական հաշվարկումը կատարում է հարկատուն ինքնուրույնաբար և սահմանված կարգով արտացոլում է տարեկան եկամուտների մասին հայտարարագրում:

 

Հոդված 29. Եկամտահարկի կանխավճարները

 

1. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկատուն պարտավոր է կատարել եկամտահարկի կանխավճարներ` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի մեկ վեցերորդի չափով յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա տասնհինգից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ: Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու և օրենքով սահմանված այլ դեպքում հարկային տեսչության մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ձեռնարկատիրական գործունեությունը նոր սկսող հարկատուն կարող է եկամտահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա հունիսի 15-ը` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմիններ:

4. Այն հարկատուն, որը նախորդ տարում ունեցել է վնաս, կամ որի նախորդ տարվա եկամտահարկի գումարը չի գերազանցել հիսուն հազար դրամը, կարող է եկամտահարկի հայտարարագիր ներկայացնելուց հետո կանխավճարներ չվճարել: Մինչև նախորդ տարվա փաստացի եկամտահարկի գումարի հաշվարկումը հարկատուն եկամտահարկի կանխավճարումները առաջին անգամ (մինչև մարտի 15-ը) կատարում է նախորդ տարվա վերջին` կանխավճարի չափից ոչ պակաս:

5. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող եկամուտը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն: Կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտահարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի եկամտահարկի մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ կանխավճարի վճարման օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (եկամուտների հայտարարագրման) օրը:

6. Հարկատուն հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, հաշվարկում է եկամտահարկի գումարը դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար վճարված կանխավճարների գումարները:

7. Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (հայտարարագիր ներկայացնելու) օրը, բայց մայիսի 1-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:

8. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն եկամտահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (հայտարարագիր ներկայացնելու) օրը: Եկամտահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է մայիսի 1-ից` եկամտահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:

 

Հոդված 30. Անվճարունակության գործընթացում գտնվող անհատ ձեռներեցների կողմից եկամտահարկի վճարման առանձնահատկությունը

 

Անհատ ձեռներեցների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն հարկատուին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եկամտահարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

Հոդված 31. Տարեկան հայտարարագրերի ներկայացման կարգը 

 

1. Հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմնին ներկայացնել իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:

2. Հայտարարագիր կարող են չներկայացնել այն հարկատուները, ովքեր հարկային տարվա ընթացքում ստացել են.

ա) բացառապես սույն օրենքի 9, 10 և 11 հոդվածներով սահմանված եկամուտներ.

բ) բացառապես միևնույն հարկային գործակալի կողմից վճարված այնպիսի եկամուտներ, որոնցից եկամտահարկը պահվել է տվյալ հարկային գործակալի կողմից, անկախ հարկային տարվա ընթացքում հարկվող եկամտի մեծությունից.

գ) բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկի պահումը հարկային գործակալները կատարել են սույն օրենքի 25 հոդվածում նշված պայմաններով.

դ) բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկի պահումը կատարել են հարկային գործակալները և հարկային տարվա ընթացքում հարկվող եկամուտը չի գերազանցել հարյուր քսան հազար դրամը.

ե) ֆիզիկական անձինք, ովքեր հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների ձևով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ` սույն օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա եկամուտներ:

3. Ֆիզիկական անձինք հայտարարագրում են հարկային տարվա ընթացքում ստացված բոլոր եկամուտները, բացառությամբ սույն օրենքի 9, 10 և 11 հոդվածներով սահմանված եկամուտների:

4. Անչափահաս անձանց եկամուտները հայտարարագրում են նրանց ծնողները (խնամակալները):

5. Հարկ վճարող ֆիզիկական անձինք իրենց հարկային տարվա տարեկան եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնում են հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

6. Մինչև հարկային տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է հայտարարագիրը ներկայացնել ոչ ուշ, քան` մեկնելուց մեկ ամիս առաջ: Հայտարարագրով հաշվարկված եկամտահարկի գումարը վճարվում է բյուջե վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո` հնգօրյա ժամկետում:

7. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց եկամուտներ ստանալու դեպքում, երբ եկամտի վճարման աղբյուրի մոտ միջազգային պայմանագրերի դրույթների համաձայն եկամտահարկի պահում չի իրականացվում, տարվա ընթացքում հարկի վճարումը և հայտարարագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

8. Հայտարարագիր չներկայացնելը հարկ վճարողին չի ազատում սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին համապատասխան հարկային պարտավորությունները կատարելուց: Հայտարարագիր ներկայացվում է բոլոր այն դեպքերում, երբ եկամուտները ստացվել են Հայաստանի Հանրապետության հարկային գործակալ չհանդիսացողներից:

9. ֆիզիկական անձինք հայտարարագրերը ներկայացնելուց հետո` երկու ամսվա ընթացքում իրավունք ունեն ճշգրտումներ մտցնել դրանցում արտացոլված տվյալներում:

 

Հոդված 32. Տարեկան եկամուտների հայտարարագրման և այդ եկամուտներից հարկի վճարման կարգը

 

1. Հարկատուն պարտավոր է եկամտահարկի գումարը վճարել պետական բյուջե մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:

2. Եթե սույն օրենքի համաձայն ստացված եկամուտների մի մասից հարկային տարվա ընթացքում հարկային գործակալները սահմանված կարգով իրականացրել են հարկի պահում (գանձում) եկամտի վճարման աղբյուրի մոտ, ապա հարկային տարվա ընթացքում պահված հարկի գումարները հաշվի են առնվում (հաշվեգրվում են) վերջնահաշվարկի ժամանակ:

3. Տարեկան հայտարարագրի արդյունքներով հարկատուի` բյուջե ավել վճարած հարկի գումարները ենթակա են վերադարձման «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն:

 

Հոդված 33. Կրկնակի հարկման բացառումը

 

1. Հայաստանի հարկային ռեզիդենտների` Հայաստանից դուրս ստացված եկամտի գումարը մտցվում է Հայաստանում հայտարարագրվող տարեկան եկամտի ընդհանուր գումարի մեջ և հաշվի է առնվում հարկի չափը որոշելիս:

2. Հայաստանում հարկային ռեզիդենտների վճարած (գանձված) եկամտահարկը պակասեցվում է հարկի այն գումարի չափով, որը նրանցից գանձվել է օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն եկամուտներից օտարերկրյա պետություններում գանձված հարկի գումարի, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման համախառն եկամտից: Ընդ որում, պակասեցվող (հաշվանցվող) հարկի գումարի չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից` սույն օրենքի դրույթներին համապատասխան Հայաստանում վճարման ենթակա հարկի գումարին:

 

Բ Ա Ժ Ի Ն  2.

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  9.

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 34. Հարկվող եկամտի և հարկի վերջնական գումարըուղղ. որոշելը

 

1. Հայաստանում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների հարկումը կատարվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն օրենքի իմաստով` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ են համարվում`

ա) Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները.

բ) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտը.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից) ստացված եկամուտները.

դ) պասիվ եկամուտները:

2. Պասիվ եկամուտներ են համարվում ոչ ռեզիդենտի կողմից` իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրմամբ), Հայաստանի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, մասնավորապես`

ա) շահաբաժինները.

բ) տոկոսները.

գ) ռոյալթիները.

դ) Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտը.

ե) Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը.

զ) փոխադրման ծառայությունների (ֆրախտ) դիմաց ստացված եկամուտները:

 

Հոդված 35. Հարկվող եկամուտը որոշելը

 

1. Հարկման ենթակա չէ ոչ ռեզիդենտին հայաստանյան աղբյուրներից վճարվող եկամուտը` կապված արտաքին տնտեսական գործունեության հետ: Սույն օրենքի կիրառման նպատակով արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստան ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում միջնորդների բացակայության դեպքում) գործունեություն, որի դեպքում Հայաստանի հարկային ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը:

2. Ոչ ռեզիդենտը սույն օրենքով սահմանված դեպքերում օգտվում է համախառն եկամտից նվազեցումներ կատարելու իրավունքից:

(35-րդ հոդվածը փոփ. 05.05.98 ՀՕ-214)

 

Հոդված 36. Պահված հարկի մասին տեղեկանքի տրամադրումը

 

Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հայաստանյան աղբյուրներից պահված հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմինների կողմից տրվում է համապատասխան տեղեկանք` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևով և կարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն  3.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Գ Լ ՈՒ Խ  10.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 37.  Տեղեկություններ ներկայացնելը

 

1. Հարկային գործակալները պարտավոր են եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմիններին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած ձևով գրավոր տեղեկություններ ներկայացնել անցած եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների և այդ եկամուտներից պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին: Նշված տեղեկությունները վերահասցեագրվում են եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմիններին:

2. Հարկային գործակալի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում տեղեկություններ սույն հոդվածի 1-ին կետում նշված կարգով հարկային մարմիններին ներկայացվում են հարկային գործակալի կողմից լուծարման (գործունեության դադարեցման) մասին պետական գրանցում իրականացնող մարմնին դիմում տալու օրվանից 5-օրյա ժամկետում:

3. Հարկային գործակալը (այդ թվում գործատուն) պարտավոր է եռամսյակը մեկ, հաջորդ եռամսյակի երկրորդ ամսի 1-ից ոչ ուշ իր գտնվելու հարկային մարմնին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ անցած եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին:

 

Հոդված 38. Սույն օրենքի խախտման համար ֆիզիկական անձանց և հարկային գործակալների պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի խախտման համար հարկ վճարողները և հարկային գործակալները պատասխանատվությունուղղ. են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն օրենքի դրույթների համաձայն` եկամտահարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (այդ թվում` եկամտահարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը:

3. Հարկային գործակալի կողմից սույն օրենքի դրույթներին համաձայն, ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված)ուղղ. հարկի գումարները ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:

4. Սույն օրենքի 14 հոդվածի 6-րդ կետը խախտելու` նույն ամսում մեկից ավելի հարկային գործակալներից ստացվող եկամուտներից անձնական նվազեցման գումարը ֆիզիկական անձի պահանջով հանվելու դեպքում հարկատուից գանձվում է հարկվող եկամուտը պակասեցնելու հետևանքով բյուջե չմուծված կամ պակաս մուծված հարկի գումարը և տուգանք` այդ գումարի քսան տոկոսի չափով, ինչպես նաև տույժ` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:

 

Հոդված 39.

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Հոդված 40. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի փետրվարի 8-ի օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
30 դեկտեմբերի 1997 թ.

ՀՕ-183