ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հունիսի 13-ին
ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է պետական բնակարանային ֆոնդում գտնվող` նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին և այլ ստեղծագործողներին (այսուհետ` արվեստագետներ) վարձակալությամբ տրված տարածքների (այսուհետ` արվեստանոցներ) մասնավորեցման (սեփականաշնորհման) հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Մասնավորեցման (սեփականաշնորհման) օբյեկտ են համարվում սույն օրենքի 1 հոդվածում նշված այն արվեստանոցները, որոնք վարձակալության են տրվել մինչև 2000 թվականի մայիսի 1-ը:
Հոդված 3. Մասնավորեցման սուբյեկտ են համարվում այն արվեստագետները, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և մշտապես բնակվում են հանրապետությունում:
Հոդված 4. Պետական արվեստանոցների մասնավորեցումն իրականացվում է համապատասխան մարզպետի, իսկ Երևան քաղաքում` քաղաքապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 5. Արվեստանոցների մասնավորեցումը կատարվում է տվյալ արվեստանոցի վարձակալի կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա` այն ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում:
Հոդված 6. Արվեստանոցները մասնավորեցվում են անհատույց: Մասնավորեցված արվեստանոցների նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման` օրենքով նախատեսված կարգով: Մասնավորեցված արվեստանոցների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս սեփականատերերը ազատվում են պետական գրանցման համար տուրքի վճարից:
Հոդված 7. Արվեստանոցների մասնավորեցումը մերժելը կամ սույն օրենքով սահմանված ժամկետում այն չիրականացնելը կարող է բողոքարկվել դատարան:
Հոդված 8. Արվեստանոցների մասնավորեցման համար կնքված պայմանագիրը վավերացնում է նոտարը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով:
Հոդված 9. Սույն օրենքով մասնավորեցումն իրականացվում է մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը:
(9-րդ հոդվածը փոփ. 09.10.01 ՀՕ-238)
Հայաստանի Հանրապետության | Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.10.2001, ՀՕ-238 | 14.11.2001, ՀՕ-70 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|