Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-168-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.11/33(907) Հոդ.825
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի հունիսի 22-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀO-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում, 3-րդ մասում «հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 5-րդ կետի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 30

Երևան

ՀՕ-168-Ն