Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-166-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2012-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.11/33(907) Հոդ.823
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի հունիսի 22-ին

 

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «իսկ տվյալ տեսակի գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` տվյալ ամսվա ընթացքում,» բառերով.

2) 2-րդ մասը «տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «իսկ տվյալ տեսակի գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատերերը` տվյալ ամսվա ընթացքում,» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ՀՎՀՀ տրամադրելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ով սահմանված ձևի արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված ՀՎՀՀ տրամադրելու օրը, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:».

4) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 6-ով սահմանված ձևով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

 

«3.1. Գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը որոշվում է դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող առաջին ոչ ամբողջական եռամսյակի համար սույն կետով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի և դիմում-հայտարարությամբ ներկայացված` տվյալ տարվա մնացած ամբողջական ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ կամ 9 ամիս) համար սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի հանրագումարի չափով:

Դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող առաջին ոչ ամբողջական եռամսյակի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկվում է արտոնագրային վճարի եռամսյակային չափի մեկ երրորդի և դիմում-հայտարարությունը ներկայացնելու ամսաթիվը ներառող ամսվանից մինչև տվյալ եռամսյակի ավարտը ներառող ամբողջական ամիսների թվի արտադրյալով: Դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող ամիսն ընդունվում է որպես ամբողջական ամիս` անկախ դիմում-հայտարարությունը ներկայացնելու ամսաթվից:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի համար սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով հաշվարկված` վճարման ենթակա արտոնագրային վճարի կրկնակի չափով: Ընդ որում, սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկման համար սույն օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված գործակիցները հաշվի չեն առնվում:

Սույն օրենքի N 8 հավելվածի 5-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան` բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված սրահի համար ստացված արտոնագրերում չնշված որևէ օրվա ընթացքում գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից արտոնագրում չնշված յուրաքանչյուր օրվա համար գանձվում է արտոնագրային վճար` սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով մեկամսյա ժամանակահատվածի համար տվյալ վայրի մասով հաշվարկված արտոնագրային վճարի չափով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված տուգանքները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 4. Օրենքի`

 

1) N 1, N 3 և N 5 հավելվածներում`

ա. 1.1-ին տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում»,

բ. 1.7-րդ տողերը «համակարգչային տեխնիկայի» բառերից հետո լրացնել «, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի» բառերով.

2) N 1 հավելվածով հաստատված ցանկի 6-րդ և N 2 հավելվածով հաստատված ցանկի 7-րդ սյունակներից հանել «հեռավոր և» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի N 8 հավելվածում`

 

1) 5-րդ կետի`

ա. առաջին պարբերությունում «(եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա)» բառերը փոխարինել «(տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան տասներկուամսյա ժամանակահատվածը)» բառերով,

բ. երկրորդ պարբերությունից հանել «եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա» բառերը,

գ. լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությունով.

«Այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2  և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2  և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2  և ավելի մակերես ունեցող սրահներում, այդ սրահի մասով արտոնագիր տրամադրվում է սույն հավելվածով սահմանված կարգով` տվյալ տարվա որևէ ամսվա կոնկրետ օրվա կամ օրերի համար: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված կարգով արտոնագիր ստանալու համար արտոնագրային վճար վճարող համարելու մասին հայտարարությունը կարող է ներկայացվել անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի նախընտրած` արտոնագրային վճար վճարող համարվելու որևէ օրվան կամ օրերին նախորդող ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում:».

2) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Ընդ որում, հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն հավելվածի N 2 ձևով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, սույն հավելվածի 16-րդ կետին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:».

3) 7-րդ և 8-րդ կետերից հանել «(եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա)» բառերը.

4) 9-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Գործունեության տեսակը

Ելակետային տվյալը

Արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը 1 միավորի (դրամ)

Երևան
քաղաքում

մարզկենտրոններում

այլ քաղաքներում

այլ վայրերում

սահմանամերձ գյուղերում

հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն

տարածք,
մինչև 20 մ2   ներառյալ

30000

21000

21000

10500

5250

տարածք, 20-ից մինչև 50 մ2   ներառյալ

30000 գումարած
20 մ2   գերազանցող
մինչև յուրաքանչյուր
10 մ2   համար` 15000

21000 գումարած
20 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 10500

21000 գումարած
20 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 10500

10500 գումարած
20 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 5250

5250 գումարած
20 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 2625

տարածք,
50 մ2   ավելի` մինչև 300 մ2   ներառյալ

75000 գումարած
50 մ2   գերազանցող
մինչև յուրաքանչյուր
10 մ2   համար` 21000

52500 գումարած
50 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 15000

52500 գումարած
50 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 15000

52500 գումարած
50 մ2  գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2  համար` 15000

13125 գումարած
50 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 7500

տարածք,
300 մ2   ավելի` մինչև 500 մ2   ներառյալ

600000 գումարած
300 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 12000

427500 գումարած 300 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 8000

427500 գումարած 300 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 8000

427500 գումարած
300 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 8000

200625 գումարած
300 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 4000

տարածք,
500 մ2   մակերեսից ավելի

840000 գումարած
500 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2   համար` 6000

587500 գումարած 500 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 3500

587500 գումարած 500 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 3500

587500 գումարած
500 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 3500

280625 գումարած
500 մ2   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2   համար` 1750

հյուրանոցային տնտեսության օբյեկտների
գործունեություն

տարածք

750

420

420

210

105

թեթև մարդատար մեքենայով
ուղևորափոխա-դրում

մեքենայի քանակ

9500

5600

5600

2800

1400

վարսավիրական ծառայությունների մատուցման
գործունեություն

աշխատատեղ

15000

12000

9000

4500

2250

ավտոտեխսպա-սարկման կայան-ների (կետերի) գործունեություն

աշխատատեղ

15000

12000

12000

6000

3000

ավտոկանգառների գործունեություն

տարածք

600

120

120

60

30

բիլիարդ խաղի կազմակերպում

խաղասեղան

40000

20000

20000

10000

5000

 

5) 10-րդ կետի «եռամսյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով.

6) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Այն դեպքում, երբ բնակության միևնույն հասցեում գրանցված (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը միևնույն թեթև մարդատար մեքենայով իրականացնում են ուղևորափոխադրում, կարող են ստանալ անհատ ձեռնարկատիրոջ անվամբ միայն մեկ արտոնագիր: Ընդ որում, այս դեպքում արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը սահմանվում է սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված դրույքաչափին ավելացրած յուրաքանչյուր վարորդի համար 1000 դրամ:».

7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Սույն հավելվածի 5-րդ կետով նշված որևէ ժամանակահատվածում գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի, գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված ամիսների քանակի և սույն հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:

Անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2  և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2  և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2  և ավելի մակերես ունեցող սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքերում որևէ ամսվա օրվա կամ օրերի համար արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի մեկ երեսուներորդի և գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:».

8) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ ենթակետերով.

«6) բացառապես գիշերային ժամերին (ժամը 21:00-ից մինչև ժամը 09:00-ն) աշխատող ավտոկանգառների գործունեության համար` լրացուցիչ 0,5.

7) մեկամսյա ժամանակահատվածի համար` 1,0: Մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս սույն կետով սահմանված գործակիցը նվազեցվում է 0,02-ով` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությամբ ներկայացված մեկից ավելի յուրաքանչյուր ամսվա համար:».

9) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ընդ որում, սույն հավելվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ միայն նրանց կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարելու դեպքում (հաշվի առնելով թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածը), որն արտոնագիրն ստանալիս անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց կողմից կարող է վճարվել իրենց հայեցողությամբ, և որը թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածի համար հանդիսանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորության վերջնական գումար:».

10) N 1 ձևով սահմանված արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարության 4-րդ տողից հանել «(եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա)» բառերը.

11) N 2 ձևով սահմանված արտոնագրի ձևում վերջին աղյուսակից հետո լրացնել նոր մաս հետևյալ բովանդակությամբ.

«Օրենքի N 8 հավելվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում անհատ ձեռնարկատերերի հաշվառման հասցեում հաշվառված այլ անձանց տվյալները, որոնց համար վճարվում է արտոնագրային վճար.

 

Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը

Հաշվառման հասցեն` համաձայն անձնագրի»:

   
   

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ից:

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախկինում ստացված արտոնագրերի համար վճարված արտոնագրային վճարների գումարների վերահաշվարկներ չեն կատարվում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 30

Երևան

ՀՕ-166-Ն