ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 5 մարտի 2021 թվականի  | 
 թիվ 19  | 
 քաղ. Նուր-Սուլթան  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի` 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 11 կարգադրության համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի՝ կից ներկայացվող բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելը:
2. Խնդրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին տնտեսավարող սուբյեկտների ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար նախատեսել տեղեկությունների փոխանակման հնարավորություն՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին համապատասխան ստեղծված դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչի և «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան ստեղծված հետագծելիության ազգային համակարգի միջև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պայմաններին և կարգին համապատասխան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից`  | 
 Բելառուսի Հանրապետությունից`  | 
 Ղազախստանի Հանրապետությունից`  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից`  | 
 Ռուսաստանի Դաշնությունից`  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Մ. Գրիգորյան  | 
 Ի. Պետրիշենկո  | 
 Ա. Սմաիլով  | 
 Ու. Կարմիշակով  | 
 Ա. Օվերչուկ  | 
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ (հավելվածը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: