ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
20 մարտի 2001 թ. |
N 91 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարման կարգ»-ի 3-րդ կետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել՝ Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկման կարգը: (կցվում է)
|
Նախարար |
Վ. Խաչատրյան |
|
Հաստատված է |
Գրանցված է |
Կ Ա Ր Գ
Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկման
1. Կիրառման ոլորտը
Սույնով սահմանվում է արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկման կարգը:
2. Ընդհանուր դրույթներ
2.1 Արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման համար անհրաժեշտ բոլոր փաստացի կատարված աշխատանքները վճարվում են հայտատուների կողմից, որոնք հայտով դիմել են սերտիֆիկացման մարմին՝ համապատասխանության հավաստման աշխատանքներ կատարելու համար՝ անկախ դրանց արդյունքներով ընդունված որոշումից:
2.2 Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների շահութաբերությունը չպետք է գերազանցի 25%, իսկ վերադիր ծախսերը՝ 75%:
2.3 Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկման համար սերտիֆիկացման մարմնի մասնագետի միջին օրական դրույքաչափը ընդունվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 1,5 հաշվարկային նվազագույն աշխատավարձը (1500 դրամ):
2.4 Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքներ, այդ թվում նաև համապատասխանության հսկողություն կատարող սերտիֆիկացման մարմինների մասնագետի (փորձագետի) մեկ մարդ/օրվա կատարած աշխատանքի գնահաշվարկը հաստատում է Հայպետստանդարտը և դրա արժեքը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
2.5 Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների արժեքը չի ներառում իր մեջ գործուղման (տրանսպորտային) ծախսերը և Ա.Ա.Հ.: Դրանց վճարումը կատարվում է հայտատուի կողմից՝ համաձայն գործող օրենսդրության:
2.6 Համապատասխանության կամավոր հավաստման աշխատանքների վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով:
3. Արտադրանքի ԵՎ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկումը
3.1 Արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման ժամանակ վճարման ենթակա են ծառայությունները, որոնք կատարվում են՝
- սերտիֆիկացման մարմնի (ՍՄ) կողմից
- փորձարկման լաբորատորիայի (ՓԼ) կողմից:
3.2 Արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար հայտատուի ընդհանուր ծախսերը որոշվում են հետևյալ բանաձևով՝
Ա = ԱՍՄ + ԱՓԼ
որտեղ`
ԱՍՄ-ն արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մարմնի կողմից կատարվող աշխատանքների արժեքն է, դրամ
ԱՓԼ-ն հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում արտադրանքի փորձարկման արժեքն է՝ ըստ փորձարկման լաբորատորիաների հաստատած սակագների, դրամ:
Ելնելով կոնկրետ իրադրությունից` բանաձևում ընդգրկում են այն տարրերը, որոնք համապատասխանում են փաստացի կատարվող աշխատանքներին:
3.3 Արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման մարմնի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների արժեքը արտադրանքի և ծառայությունների համար, որոշվում է հետևյալ բանաձևով՝
| ԱՍՄ= ti .Դօր . (1 + |
Գավ + Գվծ |
) . | (1+ |
__Շ_ |
) |
|
100 |
100 |
որտեղ`
ti -ն ըստ i-րդ սխեմայի տվյալ արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատատարությունն է` մարդ/օր
Դօր -ն մասնագետի միջին օրական դրույքաչափն է, դրամ
Գավ -ն գործող օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի վրաեկ ծախսերն են, %
Գվծ -ն վերադիր ծախսերի գործակիցն է, %
Շ -ն շահութաբերության մակարդակն է, %:
3.4 Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և աշխատատարությունն ըստ սերտիֆիկացման սխեմաների տրված են հավելված 1-ում:
3.5 Ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և աշխատատարությունն ըստ սերտիֆիկացման սխեմաների տրված են հավելված 2-ում:
3.6 Պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հայտարարագրի վավերացման և գրանցման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և աշխատատարությունը տրված են հավելված 3-ում:
3.7 Օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի վերաձևակերպման և գրանցման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և աշխատատարությունը տրված են հավելված 4-ում:
3.8 Արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման ժամանակ փորձարկումների արժեքը որոշվում է հավատարմագրված լաբորատորիաների կողմից հաստատված սակագների հիման վրա, հաշվի առնելով, որ փորձարկման աշխատանքների շահութաբերությունը չպետք է գերազանցի 25%, իսկ վերադիր ծախսերը՝ 75%:
3.9 Սերտիֆիկացված արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հսկողության արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`
| ԱՀj= tհi .Դօր . (1 + |
Գավ + Գվծ |
) . | (1+ |
__Շ_ |
) | +ԱՓԼ |
|
100 |
100 |
որտեղ`
ԱՀj -ն համապատասխանության հսկողության շրջանակներում կատարվող մեկ ստուգման արժեքն է, դրամ
tհi -ն ըստ i-րդ սխեմայի սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հսկողության աշխատատարությունն է, մարդ/օր և որոշվում է հավելված 1-ից կամ 2-ից:
Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը եվ աշխատատարությունն ըստ սերտիֆիկացման սխեմաների
|
Աշխատանքների անվանումը |
Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման ժամանակ աշխատանքների աշխատատարության նորմատիվները, մարդ/օր, կախված արտադրանքի սերտիֆիկացման սխեմայից* | ||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
7 |
8 | |
|
1. Որոշման ընդունում ըստ սերտիֆիկացման հայտի |
|||||||
|
1.1 Հայտի ընդունում, մուտքային հսկողություն և գրանցում |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
|
1.2 Հայտին կից ներկայացված փաստաթղթերի (այդ թվում սերտիֆիկացման նպատակով անհրաժեշտ ՆՓ) վերլուծություն |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
0.5 |
0.5 |
|
1.3 Նախնական ծանոթություն սերտիֆիկացվող արտադրանքի արտադրության վիճակին |
- |
- |
2.0 |
2.0 |
2.0 |
- |
- |
|
1.4 Սերտիֆիկացման սխեմայի ու ծրագրի ընտրություն և որոշման ընդունում |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
|
2. Սերտիֆիկացման ընթացակարգի իրականացում |
| ||||||
|
2.1 Արտադրանքի նմուշառում (նույնականացում) |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
|
2.2 Փորձարկման ծրագրի մշակում, փորձարկման լաբորատորիայի ընտրություն, փաստաթղթերի ձևակերպում |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
|
2.3 Փորձարկման արձանագրությունների վերլուծություն |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
|
2.4 Արտադրության վիճակի վերլուծություն |
- |
- |
** |
** |
- |
- |
- |
|
2.5 Արտադրության կամ որակի համակարգի գնահատում |
- |
- |
- |
- |
** |
- |
- |
|
2.6 Սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատում և համապատասխանության սերտիֆիկատ տալու հնարավորության մասին եզրակացության նախապատրաստում |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
|
3. Համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպում և հանձնում հայտատուին |
| ||||||
|
3.1 Հայտատուի հետ համապատասխանության սերտիֆիկատը տնօրինելու վերաբերյալ համաձայնագրի պատրաստում և հաստատում |
- |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
- |
- |
|
3.2 Համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպում, գրանցում և հանձնում հայտատուին |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
|
4. Սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողություն |
|||||||
|
4.1 Սերտիֆիկացված արտադրանքի որակի վերաբերյալ տվյալների հավաքում, ամփոփում և վերլուծություն |
- |
1,0 |
1,0 |
1,0 |
1,0 |
- |
- |
|
4.2 Սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողության ծրագրի մշակում և հաստատում |
- |
1,0 |
1,0 |
1,0 |
1,0 |
- |
- |
|
4.3 Սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողության իրականացում և որոշման ընդունում |
- |
1.0 |
** |
** |
** |
- |
- |
|
5 Համապատասխանության սերտիֆիկատի մաքսային օրինակի ձևակերպում, հաշվառում և հանձնում հայտատուին (անհրաժեշտության դեպքում) |
0,5 |
0,5 |
0,5 |
0,5 |
0,5 |
0,5 |
0,5 |
|
6 Համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևակերպում և հանձնում հայտատուին (անհրաժեշտության դեպքում) |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
|
7 Համապատասխանության սերտիֆիկատի մաքսային օրինակի հավելվածի ձևակերպում և հանձնում հայտատուին (անհրաժեշտության դեպքում) |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
|
8 Մեկից ավելի տրանսպորտային յուրաքանչյուր միջոցներից արտադրանքի նմուշառում և նույնականացում |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների տրված կազմը տիպային է:
** Նշված աշխատանքների աշխատատարությունը որոշվում է ըստ 1Ա հավելվածի:
Ծանոթություն`
Միևնույն հայտով մեկից ավելի ապրանքախմբերի սերտիֆիկացման դեպքում սույն հավելվածի 2.3 և 2.6 կետերում նշված աշխատանքների աշխատատարությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝
S = S1 + ( N-1 ) 0,5 S1
որտեղ S1-ը մեկ ապրանքախմբի սերտիֆիկացման տվյալ աշխատանքի աշխատատարությունն է, որը որոշվում է ըստ սույն հավելվածի N - սերտիֆիկացվող (սերտիֆիկացված) ապրանքախմբերի թիվն է (ԱՏԳ ԱԱ ծածկագրի միևնույն առաջին 2 նիշում ընդգրկված ապրանքատեսակները ընդունվում են որպես մեկ ապրանքախումբ)
Հավելված 1Ա
Արտադրության վիճակի վերլուծության, արտադրության կամ որակի համակարգի գնահատման եվ համապատասխանության հսկողության ժամանակ աշխատանքների աշխատատարության նորմատիվներն ըստ արտադրության բարդության խմբերի
|
Արտադրության բարդության խումբը |
Արտադրության տեխնոլոգիական գործընթացների թիվը (T) |
Աշխատատարության նորմաները ըստ արտադրության բարդության խմբերի, մարդ/օր, | ||
|
արտադրության վիճակի վերլուծության |
արտադրության կամ որակի համակարգի գնահատման |
սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողության | ||
|
1 |
1 ÷ 3 |
3 |
4 |
3 |
|
2 |
4 ÷ 7 |
6 |
8 |
5 |
|
3 |
8 ÷ 11 |
9 |
12 |
7 |
|
4 |
12 ÷ 15 |
12 |
16 |
9 |
|
5 |
16 ÷ 19 |
15 |
20 |
11 |
|
6 |
20 և ավել |
18 |
24 |
14 |
Հավելված 2
Ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը եվ աշխատատարությունն ըստ սերտիֆիկացման սխեմաների
| Աշխատանքների անվանումը | Ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման ժամանակ աշխատանքների աշխատատարության նորմատիվները, մարդ/օր, կախված սերտիֆիկացման սխեմայից* | ||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |
| 1. Որոշման ընդունում ըստ սերտիֆիկացման հայտի | |||||
| 1.1 Հայտի ընդունում, մուտքային հսկողություն և գրանցում | 0.25 | 0.25 | 0.25 | 0.25 | 0.25 |
| 1.2 Հայտին կից ներկայացված փաստաթղթերի (այդ թվում սերտիֆիկացման նպատակով անհրաժեշտ ՆՓ) վերլուծություն | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 |
| 1.3 Նախնական ծանոթություն սերտիֆիկացվող ծառայությունների մատուցման գործընթացին | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 |
| 1.4 Սերտիֆիկացման սխեմայի ու ծրագրի ընտրություն և որոշման ընդունում | 0.25 | 0.25 | 0.25 | 0.25 | 0.25 |
| 2. Սերտիֆիկացման ընթացակարգի իրականացում | |||||
| 2.1 Արտադրանքի նմուշառում | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 |
| 2.2 Փորձարկման ծրագրի մշակում, փորձարկման լա՟բորա՟տորիայի ընտրություն, փաստաթղթերի ձևակերպում | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 |
| 2.3 Փորձարկման արձանագրությունների վերլուծություն | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 |
| 2.4 Ծառայության կատարողի վարպետության հավաստում | * | ||||
| 2.5 Ծառայության մատուցման գործընթացի համապատասխանության հավաստում | ** | ||||
| 2.4 Ծառայության արդյունքի ընտրովի հավաստում | * | ||||
| 2.5 Կազմակերպության հավաստում | ** | ||||
| 2.6 Որակի համակարգի գնահատում | ** | ||||
| 2.7 Ծառայությունների ստուգումների արդյունքների վերլուծություն | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 |
| 2.8 Սահմանված պահանջներին ծառայության համապատասխանության գնահատում և համապատասխանության սերտիֆիկատ տալու հնարավորության մասին որոշման նախապատրաստում | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 |
| 3. Համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպում և հանձնում հայտատուին | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 |
| 4. Սերտիֆիկացված ծառայության համապատասխանության հսկողություն | |||||
| 4.1 Սերտիֆիկացված ծառայության համապատասխանության հսկողության ծրագրի մշակում, հաստատում և փորձագետների ընտրություն | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 |
| 4.2 Սերտիֆիկացված ծառայության համապատասխանության հսկողության իրականացում ըստ հաստատված ծրագրի | * | ** | * | ** | * |
| 4.3 Սերտիֆիկացված ծառայության համապատասխանության հսկողության արդյունքների ամփոփում և որոշման ընդունում | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 |
Ծառայությունների սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների տրված կազմը տիպային է:
* Նշված աշխատանքների աշխատատարությունը որոշվում է ըստ 2Ա հավելվածի:
** Նշված աշխատանքների աշխատատարությունը որոշվում է ըստ 2Բ հավելվածի:
Հավելված 2Ա
Ծառայության կատարողի վարպետության հավաստման եվ համապատասխանության հսկողության ժամանակ աշխատանքների աշխատարարության նորմատիվները
| Կազմակերպության աշխատողների թիվը (մարդ) |
Աշխատանքների ծավալը մարդ/օր |
| 1 | 2 |
| 1-5 մարդ | 2.0 |
| 6-10 մարդ | 3.0 |
| 11-15 մարդ | 4.0 |
| 15-16 մարդ | 5.0 |
| 17-20 մարդ | 6.0 |
| 21-30 մարդ | 7.0 |
| 31-40 մարդ | 8.0 |
| 41-50 մարդ | 8.5 |
| 51 -ից ավել | 9.0 |
Հավելված 2Բ
Ծառայության վիճակի վերլուծության եվ համապատասխանության հսկողության ժամանակ աշխատանքների աշխատատարության նորմատիվներն ըստ արտադրության բարդության խմբերի
| Արտադրության բարդության խումբը | Արտադրանքի պատրաստման ժամանակ տեխնոլոգիական գործառնությունների միջին թիվը | Աշխատատարության նորմատիվները ըստ արտադրության բարդության խմբերի, մարդ/օր | |
| վիճակի վերլուծության | սերտիֆիկացված ծառայության համապատասխանության հսկողության | ||
| 1 | 1 ÷ 3 | 3.0 | 2.0 |
| 2 | 4 ÷ 10 | 6.0 | 4.0 |
| 3 | 11 ÷ 15 | 15.0 | 5.0 |
| 4 | 16 ÷ 20 | 17.0 | 6.0 |
| 5 | 21 ÷ 25 | 24.0 | 7.0 |
| 6 | 26 ÷ 30 | 26.0 | 9.0 |
| 7 | 30 ÷ 40 | 35.0 | 11.0 |
| 8 | 40 ÷ 50 | 40.0 | 14.0 |
| 9 | 50 և ավելի | 52.0 | 16.0 |
Հավելված 3
Պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի եվ ծառայությունների համապատասխանության հայտարարագրի վավերացման եվ գրանցման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը եվ աշխատատարությունը
| Հ/Հ | Աշխատանքների անվանումը | Պարտադիր հավաստման ենթակա որոշակի արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հայտարարագրի վավերացման և գրանցման ժամանակ աշխատանքների աշխատատարության նորմատիվները, մարդ/օր |
| 1 | Համապատասխանության հայտարարագրի հայտի ընդունում, մուտքային հսկողություն և գրանցում | 0,25 |
| 2 | Հայտարարագրի գրանցման նպատակով ներկայացրած փաստաթղթերի վերլուծություն | 1,0 |
| 3 | Արտադրանքի նմուշառում և նույնականացում | 1,0 |
| 4 | Սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատում և համապատասխանության հայտարարագրի գրանցման և վավերացման մասին որոշման ընդունում | 0,5 |
| 5 | Համապատասխանության հայտարարագրի ձևակերպում, գրանցում և հանձնում հայտատուին | 0,5 |
| 6 | Համապատասխանության հայտարարագրի մաքսային օրինակի ձևակերպում և հանձնում հայտատուին (անհրաժեշտության դեպքում) | 0,5 |
| 7 | Համապատասխանության հայտարարագրի հավելվածի ձևակերպում և հանձնում հայտատուին (անհրաժեշտության դեպքում) | 0,25 |
Հավելված 4
Օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի վերաձեվակերպման եվ գրանցման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը եվ աշխատատարությունը
| Հ/Հ | Աշխատանքների անվանումը | Օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի վերաձևակերպման ժամանակ աշխատանքների աշխատատարության նորմատիվները, մարդ/օր |
| 1 | Օտարերկրյա սերտիֆիկատի ճանաչման և վերաձևակերպման հայտի ընդունում, մուտքային հսկողություն և գրանցում | 0,25 |
| 2 | Հայտին կից ներկայացրած փաստաթղթերի վերլուծություն | 1,0 |
| 3 | Արտադրանքի նմուշառում և նույնականացում | 1,0 |
| 4 | Օտարերկրյա սերտիֆիկատի ճանաչման վերաբերյալ որոշման ընդունում | 0,5 |
| 5 | Օտարերկրյա սերտիֆիկատի վերաձևակերպում, գրանցում և հանձնում հայտատուին | 0,5 |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
29 մարտի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801070
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|