Basic information
Number
N 1414-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.09.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.09.2024
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.09.2024
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.09.2024
Effective date
06.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2024 թվականի N 1414-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Գույքի գրանցում (հաշվառում) վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները, գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1337-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշմամբ սահմանված հավելվածների ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն)» և «ճանապարհային ոստիկանությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը» բառերով․

2) որոշմամբ սահմանված հավելվածների ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով՝ ըստ համապատասխան հոլովաձևերի.

3) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 7-րդ կետի 12-րդ, 17-րդ ենթակետերից և N 2 հավելվածի 9-րդ կետի 22-րդ ենթակետից և 14․2-րդ կետի 20-րդ ենթակետից «ոստիկանության» բառը հանել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 սեպտեմբերի 2024 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation