Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-172-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.05.2012-01.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.17/37(840) Հոդ.863
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

 1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, կազմակերպման կարգը, էթիկայի կանոնները, ինչպես նաև կարգավորվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման հետ կապված հարաբերությունները:

 

 Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հետևյալ մարմիններում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա.

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում.

4) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում.

5) Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերում.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակազմերում.

7) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) աշխատակազմերում.

8) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմում.

9) Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում.

10) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում.

11) Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում.

12) Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում.

13) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերում.

14) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում.

15) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում.

16) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։

3. Սույն օրենքը չի տարածվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա։

4. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-112-Ն)

(2-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.03.12 ՀՕ-112-Ն)

 

 Հոդված 3. Հանրային ծառայությունը

 

1. Հանրային ծառայությունը պետությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական և համայնքային պաշտոնները։

2. Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը։

3. Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև օրենքներով նախատեսված այլ ծառայություններ։

4. Համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:

 

 Հոդված 4. Պետական պաշտոնները
 

1. Պետական պաշտոններն են՝ քաղաքական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնների), հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների պաշտոնների), քաղաքացիական, ինչպես նաև պետական ծառայության պաշտոնները։

2. Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է քաղաքական որոշումներ և համակարգում դրանց կատարումը: Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը փոփոխվում է քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

3. Սույն օրենքի իմաստով քաղաքական պաշտոններ են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Հայաստանի Հանրապետության նախարարների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնները։

4. Քաղաքական պաշտոններ, բացառությամբ ընտրովի քաղաքական պաշտոնների, կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն։

5. Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության սկզբունքների և կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հանրապետության Նախագահի հրամանագրերով և այլ իրավական ակտերով։

6. Հայեցողական պաշտոնը նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ և համակարգում դրանց կատարումը: Հայեցողական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը կարող է փոփոխվել քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում։

7. Սույն օրենքի իմաստով հայեցողական պաշտոններ են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի և տեղակալներից մեկի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի և տեղակալներից մեկի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալներից մեկի, Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններին առընթեր (միջազգային կազմակերպություններում) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության մարզպետների և նրանց տեղակալների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականի պաշտոնները, Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոնները, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարների և ռեֆերենտների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականների և խորհրդականների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների և այլն) ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականների, մամուլի քարտուղարի պաշտոնները, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարների տեղակալների և անդամների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության մարզպետների տեղակալների օգնականների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալի օգնականի, Երևանի գլխավոր ճարտարապետի օգնականի պաշտոնները։

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված համապատասխան պաշտոնատար անձանց խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, օգնականներին և ռեֆերենտներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի լիազորությունների դադարման դեպքում նրանք շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև այդ պաշտոնում նոր նշանակում կատարվելը։

9. Քաղաքացիական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև անհատական հիմունքներով ընդունում է որոշումներ և համակարգում դրանց կատարումը, իր պաշտոնավարման ժամանակահատվածում չի փոփոխվում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում։

10. Սույն օրենքի իմաստով քաղաքացիական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի և անդամների, օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) ղեկավարների, նրանց անդամների, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի դատարանների նախագահների և դատավորների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, նրա տեղակալների և դատախազների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնները։

11. Քաղաքացիական պաշտոն կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

12. Քաղաքացիական պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` այդ պաշտոնները զբաղեցնելու համար օրենքով կարող են սահմանվել նաև այլ պահանջներ։

13. Պետական ծառայության պաշտոնը պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն է, որն զբաղեցնելու առանձնահատկությունները սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով:

(4-րդ հոդվածը լրաց., փոփ.  08.12.11 ՀՕ-344-Ն)

 

 Հոդված 5. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) հանրային ծառայության պաշտոն` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոն.

2) հանրային ծառայության պաշտոնների անվանացանկ` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերի միասնություն.

3) պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկեր` պետական ծառայության յուրաքանչյուր տեսակի, ինչպես նաև համայնքային ծառայության համար նախատեսված` օրենքով սահմանված կարգով հաստատված պաշտոնների ցանկեր.

4) հանրային ծառայող` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության համապատասխան կադրերի ռեզերվում գտնվող անձ.

5) հանրային ծառայության կադրերի ռեզերվ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության պաշտոններ չզբաղեցնող հանրային ծառայողների և անձանց հանրույթ.

6) համապատասխան մարմին` սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված մարմին.

7) հանրային ծառայության պաշտոնի անձնագիր (նկարագիր)՝ տվյալ պաշտոնը զբաղեցնող հանրային ծառայողի համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար հանրային ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող` օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

8) հանրային ծառայության դասային աստիճան (կոչում)՝ հանրային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան շնորհվող որակավորման չափանիշ.

9) հանրային ծառայողների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին հանրային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշմանն ուղղված գործընթաց (միջոցառում).

10) հանրային ծառայողների վերապատրաստում՝ հանրային ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթաց (միջոցառում).

11) ծառայողական քննություն՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

12) քաղաքացիական աշխատանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացում վարձու աշխատողների միջոցով` աշխատանքային օրենսդրությանը համապատասխան.

13) տեխնիկական սպասարկում իրականացնող անձ՝ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական, ինչպես նաև հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լիազորությունների կատարմանն աջակցող անհրաժեշտ տեխնիկական սպասարկում իրականացնող անձ.

14) հանրային ծառայողի ռոտացիա` օրենքով սահմանված դեպքում և կարգով հանրային ծառայողին նույն մարմնում (այդ թվում` նույն մարմնի այլ տարածքային ստորաբաժանումում), ինչպես նաև այլ մարմին փոխադրում.

15) բարձրաստիճան պաշտոնատար անձ` Հանրապետության Նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, նախարարները և նրանց տեղակալները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազները, օրենքներով ստեղծված պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները և այդ մարմինների անդամները, կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը և կենտրոնական բանկի խորհրդի անդամները, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, կառավարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները, Երևանի քաղաքապետը և նրա տեղակալները, մարզպետները և նրանց տեղակալները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հանրապետության Նախագահի խորհրդականները և օգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները և օգնականները, վարչապետի խորհրդականները և օգնականները, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ 50000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները, ինչպես նաև Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը.

16) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք` բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները.

17) շահերի բախում` իրավիճակ, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել.

18) բարձրաստիճան պաշտոնատար անձի վերադաս անձ` Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հանրապետության Նախագահի խորհրդականների և օգնականների համար` Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների, օգնականների համար` Ազգային ժողովի նախագահը, սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի համար` սահմանադրական դատարանի նախագահը, նախարարի, կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի, վարչապետի խորհրդականների և օգնականների համար` վարչապետը, նախարարների տեղակալների համար` նախարարը, գլխավոր դատախազի տեղակալների, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազների համար` գլխավոր դատախազը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների տեղակալների համար` մարմնի ղեկավարը, օրենքներով ստեղծված կոլեգիալ պետական մարմինների անդամների համար` տվյալ մարմնի ղեկավարը, կենտրոնական բանկի նախագահի տեղակալների և կենտրոնական բանկի խորհրդի անդամների համար` կենտրոնական բանկի նախագահը, վերահսկիչ պալատի անդամների համար` վերահսկիչ պալատի նախագահը, Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` կառավարության աշխատակազմի ղեկավարը, Երևանի քաղաքապետի, մարզպետների տեղակալների համար` համապատասխանաբար Երևանի քաղաքապետը և մարզպետները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համար` արտաքին գործերի նախարարը: Սույն կետում չթվարկված բարձրաստիճան պաշտոնատար անձինք սույն օրենքի իմաստով համարվում են վերադաս չունեցող:

 

 Հոդված 6. Հանրային ծառայության հիմնական սկզբունքները

 

1. Հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների գերակայությունը.

2) մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.

3) հանրային ծառայության կայունությունը.

4) օրենքի առջև հանրային ծառայողների իրավահավասարությունը.

5) հանրային ծառայության հրապարակայնությունը.

6) հանրային ծառայողների քաղաքական զսպվածությունը.

7) քաղաքացիների համար հանրային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.

8) հանրային ծառայողների արհեստավարժությունը.

9) հանրային ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը.

10) անկողմնակալությունը.

11) ազնվությունը.

12) հարգանքը անձի և նրա իրավունքների հանդեպ.

13) պատասխանատվության զգացումը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ (ԿՈՉՈՒՄՆԵՐԸ), ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ

 

 Հոդված 7. Հանրային ծառայության պաշտոնների դասակարգումը

 

1. Հանրային ծառայության պաշտոնների խմբերի և ենթախմբերի դասակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով։

2. Հանրային ծառայության առանձին տեսակների պաշտոնների խմբերի համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 Հոդված 8. Հանրային ծառայության դասային աստիճանները (կոչումները)

 

1. Հանրային ծառայության դասային աստիճանների (կոչումների) սահմանման, ինչպես նաև դրանք շնորհելու, իջեցնելու, դրանցից զրկելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով։

2. Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

 

 Հոդված 9. Հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը

 

1. Հանրային ծառայության յուրաքանչյուր տեսակի, ինչպես նաև համայնքային ծառայության համար նախատեսվում են պաշտոնների անվանացանկեր, որոնք հաստատվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով։

 

 Հոդված 10. Հանրային ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը)

 

1. Հանրային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսվում է պաշտոնի անձնագիր (նկարագիր)։

2. Հանրային ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) հաստատվում (փոփոխվում) են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

 

 Հոդված 11. Հանրային ծառայության ընդունվելու իրավունքը

 

1. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հանրային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող և պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պահանջները բավարարող քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից։

 

 Հոդված 12. Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունեցող անձը

 

1. Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը (ցանկերը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացի, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել նաև այլ պահանջներ:

 

 Հոդված 13. Հանրային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը
 

1. Հանրային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթով կամ օրենքով սահմանված այլ կարգով։

2. Հանրային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով։

 

 Հոդված 14. Հանրային ծառայողի ռոտացիան

 

1. Հանրային ծառայողների ռոտացիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով։

2. Ռոտացիայի դեպքում հանրային ծառայողի համար չի կարող սահմանվել փորձաշրջան։

 

 Հոդված 15. Հանրային ծառայության ստաժը

 

1. Հանրային ծառայության ստաժը ներառում է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու` մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը համապատասխան մարմիններում պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը։

2. Հանրային ծառայության ստաժը չի ներառում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենքի խախտմամբ համապատասխան մարմիններում պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը։

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված մարմիններում քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է հանրային ծառայության ստաժին։

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացի, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող է սահմանվել նաև հանրային ծառայության ստաժը ներառող այլ ժամանակահատված։

 

 Հոդված 16. Հանրային ծառայողի անձնական գործը

 

1. Հանրային ծառայողի անձնական գործը հանրային ծառայողի ծառայողական գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է։

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

 

 Հոդված 17. Հանրային ծառայողի վերապատրաստումը

 

1. Հանրային ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման։

2. Պարտադիր վերապատրաստումից բացի, վերապատրաստում կարող է անցկացվել նաև հանրային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) սահմանված` հանրային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։

3. Հանրային ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, համայնքների բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

4. Հանրային ծառայողների վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով։

 

 Հոդված 18. Հանրային ծառայողի ատեստավորումը

 

1. Հանրային ծառայողների ատեստավորման կամ կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

 Հոդված 19. Հանրային ծառայության կադրերի ռեզերվը
 

1. Հանրային ծառայության կադրերի ռեզերվի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով։

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

 

 Հոդված 20. Հանրային ծառայողի հիմնական իրավունքները

 

1. Հանրային ծառայողի հիմնական իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի նյութերին, իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեության վերաբերյալ այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ տալը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

5) աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալը.

6) իր խախտված իրավունքները սահմանված կարգով բողոքարկելը.

7) աշխատանքի, առողջության պաշտպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

8) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

9) իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից։

 

 Հոդված 21. Հանրային ծառայողի հիմնական պարտականությունները

 

1. Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ապահովելը.

3) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.

4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.

5) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) հանրային ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը.

9) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շահերի հայտարարագիր ներկայացնելը.

10) սահմանված կարգով և ժամկետներում ատեստավորմանը և վերապատրաստմանը մասնակցելը։

 

 Հոդված 22. Հանրային ծառայողի կողմից կատարվող տեղեկացումը (զեկուցումը)

 

1. Հանրային ծառայողն իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պետք է օրենքով սահմանված կարգով համապատասխան պաշտոնատար անձանց տեղեկացնի այլ ծառայողների կատարած իրավախախտումների և հանրային ծառայությանն առնչվող ցանկացած անօրինական, այդ թվում` կոռուպցիոն բնույթի գործողությունների մասին։

2. Հանրային ծառայողը, որը տեղեկացրել է սույն հոդվածի 1-ին մասում նշված անօրինական գործողությունների մասին և գտնում է, որ տեղեկացման վերաբերյալ ստացած պատասխանն իրեն չի բավարարում, կարող է դրա վերաբերյալ գրավոր տեղեկացնել համապատասխան մարմնի ղեկավարին կամ իրավասու պետական մարմիններին։

3. Իրավասու մարմինները պետք է երաշխավորի այն հանրային ծառայողի անվտանգությունը, որը բարեխղճորեն տեղեկացրել է սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումների վերաբերյալ։

4. Սույն հոդվածով նախատեսված տեղեկացման և հանրային ծառայողի անվտանգության երաշխավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

 

 Հոդված 23. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է`

1) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկվում է իր կողմից.

2) իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար.

3) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

4) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական և (կամ) համայնքային այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունների առնչությամբ այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) որպես պետության ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքել սույն մասի 8-րդ կետում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ (բացառությամբ պատգամավորների).

9) պաշտոնից ազատվելուց հետո՝ առնվազն մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում։

2. Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում հանրային ծառայողները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման: Հանրային ծառայողները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրավունք ունեն հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ։

3. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող օրենքներով կարող են, ի լրումն սույն հոդվածով սահմանված սահմանափակումների, սահմանվել այլ սահմանափակումներ։

4. Առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող է լինել նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին կամ ոչ առևտրային կազմակերպությունը:

(23-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.03.12 ՀՕ-112-Ն)

 

 Հոդված 24. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի այլ գործունեության սահմանափակումները
 

1. Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական կամ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից։

2. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում`

1) անհատ ձեռնարկատեր լինելը.

2) առևտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման.

3) առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելը, առևտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը կամ որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը։

3. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում`

1) վստահության վրա հիմնված ընկերակցության մասնակից ավանդատու (կոմանդիտիստ) լինելը.

2) վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ լինելը.

3) առևտրային կազմակերպությունից դուրս գալու կամ դրա լուծարվելու դեպքում հասանելիք գույքի մասը կամ դրա արժեքը ստանալը.

4) բանկում ավանդ, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը.

5) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը.

6) սեփականության իրավունքով պատկանող գույքը վաճառելը կամ որոշակի վճարի կամ հատուցման դիմաց վարձակալության հանձնելը.

7) փոխառության դիմաց տոկոսներ և այլ հատուցում ստանալը.

8) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար հատուցում (ռոյալթի) ստանալը.

9) պատճառված վնասի (կրած կորստի) դիմաց հատուցում ստանալը։

4. Սույն օրենքի իմաստով ստեղծագործական աշխատանք է համարվում մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ) ստեղծելը կամ մեկնաբանելը։

5. Սույն օրենքի իմաստով գիտական աշխատանք է համարվում գիտական կազմակերպությունում, հիմնարկում, բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ այլ կերպ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական աշխատանքներ կատարելը։

6. Սույն օրենքի իմաստով մանկավարժական աշխատանք է համարվում ուսուցիչ, դասախոս (դոցենտ, պրոֆեսոր) աշխատելը կամ հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և (կամ) դրանք ապահովող այլ աշխատանք կատարելը։

7. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պարտականությունները գերակա են նրանց կողմից իրականացվող գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքի կամ օրենքով չարգելված այլ աշխատանքային գործունեության նկատմամբ:

8. Հանրային ծառայողին կամ բարձրաստիճան պաշտոնատար անձին գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց համապատասխանաբար հանրային ծառայող կամ բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող անձը կարող էր հավակնել:

(24-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-112-Ն)

 

 Հոդված 25. Հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին հանձնարարականներ տալու սահմանափակումները

 

1. Հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք՝

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են։

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում հանրային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա հանրային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության: Հանրային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած պաշտոնատար անձը։

3. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող է սահմանվել հանձնարարականներ տալու այլ կարգ:

 

 Հոդված 26. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի սոցիալական երաշխիքները

 

1. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի սոցիալական երաշխիքներն են`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանները.

2) վարձատրություն, հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարները.

3) ամենամյա վճարովի արձակուրդը.

4) վերապատրաստումը` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրությունը.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը։

2. Հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանրային ծառայողների և բարձրաստիճան պաշտոնատար անձի համար կարող են սահմանվել նաև այլ սոցիալական երաշխիքներ։

 

 Հոդված 27. Հանրային ծառայողի վարձատրությունը և սոցիալական ապահովությունը

 

1. Յուրաքանչյուր հանրային ծառայող կամ բարձրաստիճան պաշտոնատար անձ առանց որևէ խտրականության ունի օրենսդրությամբ սահմանված չափով վարձատրության իրավունք։

2. Հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը ստանում է վարձատրություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում։

3. Հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի սոցիալական (այդ թվում՝ կենսաթոշակային) ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՎԵՐՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ

 

 Հոդված 28. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները

 

1. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ։

2. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի ինչպես լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին։

3. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններն են`

1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.

2) հարգել հանրության բարոյական նորմերը.

3) իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.

4) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ.

5) հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս.

6) բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իր գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը.

7) ձգտել կառավարել իր ներդրումներն այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվեն շահերի բախման իրավիճակները։

4. Սույն հոդվածով սահմանված` հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի վարքագծի կանոնները սպառիչ չեն: Էթիկայի լրացուցիչ կանոններ և դրանց նկատմամբ հսկողության այլ մեխանիզմներ կարող են սահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող օրենքներով։

 

 Հոդված 29. Նվերներ ընդունելու արգելքը

 

1. Հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ, բացառությամբ`

1) պաշտոնական միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների, պարգևների և կազմակերպվող հյուրասիրության.

2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի և նմանատիպ այլ նյութերի.

3) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի, որ տրվել են հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում։

2. Սույն հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոնատար անձ չհանդիսացող անձի: Սույն հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունը մասնավորապես չի ընդգրկում կենցաղային հյուրընկալությունը, ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերը, եթե նվերը էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին։

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված գույքային ոչ սպառողական նվերը իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա`

1) վերադաս ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցողն իր նախաձեռնությամբ նվերը տրամադրում է բարեգործության, կամ

2) այդ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունը և գույքագրվում է որպես այդպիսին:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված, սակայն սույն հոդվածի 3-րդ մասով չնախատեսված նվերն իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա վերադաս ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը այդ մասին հայտնում է իր վերադասին:

5. Սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերի արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական գինը, որը նվեր ստացողը գիտեր կամ կարող էր իմանալ նվերի ընդունման պահին կամ դրա ընդունումից հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

 

 Հոդված 30. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախումը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`

1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը։

2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում պատգամավորների, սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների վրա։

Նշված անձանց շահերի բախման նորմերը կարող են սահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող օրենքներով։

 3. Ըստ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների` բարձրաստիճան պաշտոնատար անձը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե տվյալ գործողությունը կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն և անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել։

(30-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-112-Ն)

 

 Հոդված 31. Բարձրաստիճան պաշտոնատար անձի գործողությունները շահերի բախման իրավիճակում

 

1. Շահերի բախում առաջանալու դեպքում բարձրաստիճան պաշտոնատար անձը, բացառությամբ պատգամավորների, սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների, ինչպես նաև սույն օրենքի իմաստով վերադաս չունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձի, պարտավոր է իր վերադաս անձին գրավոր ներկայացնել շահերի բախման վերաբերյալ հայտարարություն` ներկայացնելով շահերի բախմանը վերաբերող կոնկրետ հանգամանքները: Մինչև վերադաս անձից գրավոր համաձայնություն ստանալը բարձրաստիճան պաշտոնատար անձն իրավունք չունի տվյալ հարցի վերաբերյալ գործողություն կատարելու կամ որոշում կայացնելու: Վերադաս անձն իրավունք ունի տվյալ հարցը քննարկելու և լուծելու իրավասությունը հանձնարարելու այլ պաշտոնատար անձի, եթե դա օրենքով արգելված չէ։

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձն իրավունք ունի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ստանալու պարզաբանում կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին: Եթե ներկայացված տվյալները եղել են ամբողջական, ապա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը շահերի բախման բացակայության մասին հիմք է վարույթը կարճելու համար, եթե դա հարուցվի։

 

 Հոդված 32. Գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականությունը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագրեր։

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր։

3. Եթե բարձրաստիճան պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելը կատարվում է այլ մարմնի կողմից առաջադրման միջոցով, ապա գույքի և եկամուտների հայտարարագրեր, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքում` նաև փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր թեկնածուն ներկայացնում է նաև առաջադրվելիս։

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսինը, նրա հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը սույն օրենքով բարձրաստիճան պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը:

 

 Հոդված 33. Հայտարարագրման ժամկետները

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 15 օրվա ընթացքում ներկայացնում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը։

 

 Հոդված 34. Գույքի հայտարարագրման բովանդակությունը
 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու գույքի հայտարարագիրը պետք է ներառի նրանց սեփականության իրավունքով պատկանող`

1) այն անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույք (այսուհետ՝ անշարժ գույք), որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

2) այն շարժական գույքը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը (այսուհետ՝ շարժական գույք), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.

3) այն արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի) և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը (բաժնեմասը, փայաբաժինը) (այսուհետ՝ արժեթուղթ և (կամ) այլ ներդրում), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

4) այն փոխառությունը, որը հայտարարատուն հանձնել է, կամ որը նրան վերադարձվել է հարկային տարում: Սույն օրենքի իմաստով փոխառություն է համարվում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի (փոխառության գումարի) կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնումը՝ միևնույն գումարի դրամ կամ ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելու պայմանով (այսուհետ՝ փոխառություն).

5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված` 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ՝ թանկարժեք գույք), որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

6) դրամական միջոցները (այդ թվում՝ բանկում ունեցած)։

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի հայտարարագրին պետք է կցվի նաև իր կողմից ստորագրված ցանկը, որում ներառվում են իր ամուսնու, իր հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի անունը, հայրանունը, ազգանունը, ազգակցական կապը, ծննդյան տարեթիվը։

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև իր հետ համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի հայտարարագիրը պետք է ներառի նրանց սեփականության իրավունքով պատկանող`

1) անշարժ գույքը, եթե հարկային տարում անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 50 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 50 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են անշարժ գույքի ձեռքբերման և օտարման բոլոր գործարքները.

2) շարժական գույքը, եթե հարկային տարում շարժական գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են շարժական գույքի ձեռքբերման և օտարման բոլոր գործարքները.

3) արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը, եթե հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են արժեթղթերի ձեռքբերման և (կամ) այլ ներդրման և օտարման բոլոր գործարքները.

4) փոխառությունը, եթե հարկային տարում փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են փոխառության հանձնման և վերադարձման բոլոր գործարքները.

5) թանկարժեք գույքը, որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում։

4. Սույն հոդվածում նշված հայտարարագրման ենթակա գույքի գինը (արժեքը) կամ արտարժույթով եկամուտը որոշելիս արտարժույթի համարժեքը հաշվարկվում է` ելնելով գործարքի օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից, իսկ բնամթերքով իրականացրած գործարքի գինը (արժեքը)՝ ելնելով բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող գնից (արժեքից)։

5. Գույքը հայտարարագրելիս պետք է նշվեն՝

1) անշարժ գույքի դեպքում՝ անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, առկայությունը հարկային տարվա սկզբին և վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.

2) շարժական գույքի դեպքում՝ շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, առկայությունը հարկային տարվա սկզբին և վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.

3) արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում՝ արժեթղթի և (կամ) այլ ներդրման արժույթը, գինը (արժեքը) հարկային տարվա սկզբին և վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը).

4) փոխառության դեպքում՝ պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն, փոխառության արժույթը, փոխառության գումարը (չափը) հարկային տարվա սկզբին և վերջին, հարկային տարում հանձնված և վերադարձված փոխառության գումարը (չափը).

5) թանկարժեք գույքի դեպքում՝ գույքի անվանումը, առկայությունը հարկային տարվա սկզբին և վերջին, գույքի ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.

6) դրամական միջոցի դեպքում՝ դրամական միջոցի արժույթը, չափը հարկային տարվա սկզբին` հունվարի 1-ին, ավարտին` դեկտեմբերի 31-ին։

 

 Հոդված 35. Եկամուտների հայտարարագրման բովանդակությունը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի, նրա ամուսնու, նրա հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի եկամուտների հայտարարագրում ընդգրկվում են հարկային տարում ստացած՝ սույն հոդվածով սահմանված եկամուտները և դրանց ստացման աղբյուրները։

2. Հայտարարատուի եկամուտների ստացման աղբյուր է այն անձը, որը հարկային տարում հայտարարատուին վճարել է սույն հոդվածով սահմանված եկամուտ: Մասնավորապես, եկամուտների ստացման աղբյուր կարող են հանդիսանալ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունը, հիմնարկը, մասնաճյուղը, ներկայացուցչությունը, անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ կազմակերպությունը) կամ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձը։

Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերը և (կամ) պարտադիր այլ վճարները եկամտի ստացման աղբյուրի մոտ պահված լինելու դեպքում եկամուտները հայտարարագրվում են առանց այդ գումարների: Սույն կանոնը չի տարածվում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող անձանց վրա։

3. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված հետևյալ եկամուտները.

1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.

2) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) և հեղինակային վարձատրությունը.

3) ստացված փոխառությունները (վարկերը) կամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը.

4) շահաբաժինները.

5) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները).

6) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).

7) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացված).

8) ժառանգության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները).

9) ապահովագրական հատուցումները.

10) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.

11) գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց (այդ թվում՝ սույն օրենքի 8-րդ հոդվածում չնշված) ստացված եկամուտը.

12) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.

13) միանվագ վճարները.

14) գույքային իրավունքներից ստացված եկամուտը։

4. Հայտարարագրման ենթակա են նաև սույն հոդվածի 2-րդ մասով չսահմանված այլ եկամուտները՝ նշելով դրանց տեսակները և ստացման աղբյուրները։

5. Եկամուտը հայտարարագրելիս պետք է նշվեն՝

1) եկամտի տեսակը.

2) եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն.

3) եկամտի չափը (գումարը).

4) եկամտի արժույթը։

 

 Հոդված 36. Փոխկապակցված անձանց մասին հայտարարագրի բովանդակությունը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում ընդգրկվում են`

1) սահմանադրական դատարանի անդամի համար` սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

2) նախարարների և նրանց տեղակալների համար` նախարարության համակարգում պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

3) գլխավոր դատախազի, նրա տեղակալների, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազների համար` դատախազի, դատավորի, քննիչի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

4) կառավարությանն առընթեր պետական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների համար` այդ մարմնում (ներառյալ` կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում, ինչպես նաև ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում) պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

5) օրենքներով ստեղծված կոլեգիալ պետական մարմինների ղեկավարների և անդամների համար` այդ մարմնի ղեկավարի կամ անդամի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք, ինչպես նաև այդ մարմնի կողմից կարգավորվող ոլորտում գործող առևտրային կազմակերպություններում ղեկավար պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

6) դատավորների համար` դատախազի, դատավորի, քննիչի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք:

2. Փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում պետք է նշվեն փոխկապակցված անձի՝

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) զբաղեցրած պաշտոնը։

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում թվարկված անձը կորցրել է կապը որևէ փոխկապակցված անձի հետ և տեղեկատվության բացակայության պատճառով ի վիճակի չէ հայտարարագրելու նրանց որպես փոխկապակցված անձ, ապա նա հայտարարագրին կցում է համապատասխան հայտարարություն` նշելով ազգակցական կապը և անձի անունը, հայրանունը, ազգանունը։

 

 Հոդված 37. Հայտարարագրի ռեեստրը և տվյալների հրապարակումը

 

1. Հայտարարագիրը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը այն զետեղում է հայտարարագրերի ռեեստրում։

2. Հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հրապարակման ենթակա տվյալների ցանկը չի կարող պարունակել անձը, գույքը նույնականացնող տվյալներ։

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ապահովում է հրապարակմանը ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը։

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

 Հոդված 38. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովները և դրանց կազմավորումը

 

1. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված մարմիններում ստեղծվում են հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողովներ:

2. Գլխավոր դատախազությունում կարող են ստեղծվել էթիկայի հաձնաժողովներ, որոնք պետք է ստուգեն էթիկայի կանոնների պահպանումը:

Դատավորների կողմից էթիկայի կանոնների պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով:

Սույն մասում նշված Էթիկայի հանձնաժողովների ձևավորման, գործունեության, էթիկայի կանոնների խախտման առնչությամբ վարույթ իրականացնելու կարգը սահմանվում է համապատասխան օրենքներով:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար ստեղծվում է էթիկայի առանձին հանձնաժողով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է սույն օրենքով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմամբ:

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմված է հինգ անդամից։ Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով` վեց տարի ժամկետով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և նախագահի մեկ տեղակալ։

5. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին։

 

 Հոդված 39. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի այլ գործունեությամբ զբաղվելու արգելքը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության կամ ներկայացուցչական որևէ մարմնի անդամ կամ զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։

 

 Հոդված 40. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի անկախությունը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին։

2. Հանձնաժողովի անդամը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի և անկախ է իրեն առաջադրած և նշանակած պաշտոնատար անձանցից։

 

 Հոդված 41. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը
 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`

1) եթե դադարել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) եթե նա դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով` դիտավորյալ հանցագործության համար, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման է դատապարտվել անզգույշ հանցագործության համար.

3) եթե նա օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած։

2. Հանրապետության Նախագահը կարող է վաղաժամկետ դադարեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե վերջինս`

1) թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս.

2) մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.

3) խախտել է սույն օրենքի 39-րդ հոդվածի պահանջները։

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հանրապետության Նախագահը նշանակում է հանձնաժողովի նոր անդամ` սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է նախորդ անդամի մնացած ժամանակահատվածին գումարած վեց տարի։

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը կարող է հրաժարական տալ` դիմելով Հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամսվա ընթացքում: Հանձնաժողովի անդամը մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից հրաժարականն ընդունելը կարող է հետ վերցնել հրաժարական տալու մասին իր դիմումը։

5. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում թափուր տեղում նշանակումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

 

 Հոդված 42. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի վարձատրությունը
 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը սույն օրենքից բխող գործառույթների իրականացման համար ստանում է վարձատրություն։

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի տասնհինգապատիկի չափով, նախագահի տեղակալինը` տասնվեցապատիկի չափով, նախագահինը` տասնյոթապատիկի չափով։

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության նյութատեխնիկական և կազմակերպական աջակցությունն իրականացնում է Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

 

 Հոդված 43. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները
 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներն են`

1) բարձրաստիճան պաշտոնատար անձանց և սույն օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը.

2) հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումը.

3) բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտումը (բացառությամբ պատգամավորների, սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների շահերի բախման) և էթիկայի կանոնների խախտման բացահայտումը (բացառությամբ սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացմանն առնչվող էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաև պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտումների) և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն.

4) սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ չառնչվող էթիկայի կանոնների խախտման բացահայտումը և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, սահմանադրական դատարան և գլխավոր դատախազին.

5) իր իրավասության շրջանակում բացահայտված էթիկայի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.

6) հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների և հայտարարագրի ներկայացման կարգի սահմանումը:

2. Էթիկայի հանձնաժողովն իրավունք ունի`

1) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.

2) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ սահմանադրական դատարանի անդամների, դատարանների, դատավորների և դատախազների, պահանջելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ և ներկայացնել դրանց արդյունքները։

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է հանձնաժողով ուղարկվեն հնարավորինս արագ` էթիկայի հանձնաժողովի հարցումն ստանալուց հետո` ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը էթիկայի հանձնաժողովի պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում։

4. Էթիկայի հանձնաժողովի անդամներն իրավասու են անարգել այցելելու ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, ինչպես նաև ծանոթանալու էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութի և փաստաթղթի: Էթիկայի հանձնաժողովի անդամները պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով։

5. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է շահերի բախման բացահայտված դեպքերը և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումները:

 

 Հոդված 44. Վարույթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում

 

1. Էթիկայի հանձնաժողովը վարույթ հարուցում է սեփական նախաձեռնությամբ:

2. Էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ էթիկայի հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել`

1) որևէ անձի դիմումի հիման վրա.

2) իր նախաձեռնությամբ.

3) բարձրաստիճան պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` իր կողմից էթիկայի կանոնների խախտման հարցը ստուգելու հարցով:

3. Վարույթ հարուցելուց հետո` 5-օրյա ժամկետում, այդ մասին տեղեկացվում է բարձրաստիճան պաշտոնատար անձը, որը 10-օրյա ժամկետում հանձնաժողով է ներկայացնում իր առարկություններն ու բացատրությունները: Հարուցված վարույթի արդյունքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր եզրակացությունը տալիս է 1-ամսյա ժամկետում։

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունը և դրա հիման վրա համապատասխան պետական մարմնի լիազոր անձի որոշումը, եթե այդպիսին առկա է, տվյալ որոշումը կայացնելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է տվյալ պետական մարմնի կայքէջում: Եթե ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ, ապա հանձնաժողովը բոլոր նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն։

5. Էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին և բարձրաստիճան պաշտոնատար անձի վերադասին։

6. Հանձնաժողովի եզրակացությունը այն կայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան այն բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, ում վարքագծի վերաբերյալ կայացվել է եզրակացություն:

(44-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-112-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

 Հոդված 45.

Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները որակյալ կատարելու համար հանրային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խրախուսանքի տեսակներ: Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով։

 

 Հոդված 46.

Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային ծառայողի նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժեր։

2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված հանրային ծառայողից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

3. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ։

4. Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի տեսակները, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու կարգը և դրա հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով։

 

 Հոդված 47.

Հանրային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

 

1. Պետական կամ համայնքային ծառայության առանձնահատկություններից ելնելով` հանրային ծառայության պաշտոնից ազատելու հիմքերը սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով։

2. Հանրային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատման հիմք է նաև սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը։

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

 ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

 Հոդված 48.

Վեճերի լուծումը և պատասխանատվությունը հանրային ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

 

1. Հանրային ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

2. Հանրային ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 49.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից։

2. 2012 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն օրենքը։

3. Սույն օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրերը 2011 թվականի համար ներկայացվում են մինչև 2012 թվականի ապրիլի 15-ը:

4. Սույն օրենքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 42-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2011 թվականի նոյեմբերի 1-ից: Էթիկայի հանձնաժողովն իր գործունեությունը սկսում է ոչ ուշ, քան 2012 թվականի հունվարի 20-ը:

 

 Հոդված 50.

Սույն օրենքին այլ իրավական ակտերը համապատասխանեցնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասն ամսվա ընթացքում, սույն օրենքին համապատասխանեցնել հանրային ծառայության և դրա հետ կապված հարաբերություններ կարգավորող նորմեր պարունակող իրավական ակտերը:

 

 Հոդված 51.

Հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը

 

1. Համապատասխան մարմիններում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը, հաստիքացուցակը, հանրային ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ենթակա են հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութերորդ ամսվա 1-ին, եթե մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը չեն հաստատվել։

2. Համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատում (փոփոխում) է համապատասխան մարմնի ղեկավարը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 14
Երևան
ՀՕ-172-Ն 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան