Basic information
Number
թիվ 207
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (23.08.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Enactment date
23.08.2000
Signing date
07.09.2000

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

«07» 09 2000 թ.

Պետական գրանցման թիվ 11800083

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 օգոստոսի 2000 թվականի

 

թիվ 207

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 27.07.2000 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 172 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով`

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 27-ը հուլիսի 2000 թվականի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին թիվ 172 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

 Հրամանով հաստատված վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզիա ստանալու համար դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկից հանել պաշտպանվածության աստիճաններով տոմսերի պատրաստման վերաբերյալ վիճակախաղի տոմսերը պատրաստող կազմակերպության տեղեկանքը: