Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-139-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2012-01.04.2017)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.25/21(895) Հոդ.506
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին

 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասում «զանգվածային լրատվության միջոցներով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով, իսկ «լրատվություն» բառը` «ծանուցում» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում «զանգվածային լրատվության միջոցներում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 16

Երևան

ՀՕ-139-Ն