Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-151-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.25/21(895) Հոդ.518
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 36-րդ, 104-րդ, 184-րդ հոդվածների 1-ին մասի 3.1-ին կետում ««Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով:» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 16

Երևան

ՀՕ-151-Ն