Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-131-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.05.25/14(427).1 Հոդ.498
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «ա» ենթակետը, 1.2-րդ, 1.5-րդ, 1.9-րդ, 2.2-րդ, 4-րդ և 4.1-ին կետերը ուժը կորցրած ճանաչել.

2) 1.1-ին կետը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի» բառերով, իսկ «վեցապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով.

3) 1.4-րդ կետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի, ինչպես նաև» բառերով.

4) 1.8-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի» բառերով.

5) 2.1-ին կետը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի» բառերով.

6) 3.1-ին կետը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի» բառերով, իսկ «50 տոկոսի» բառերը հանել:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 32.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«32.1. պետական ռեգիստրի կողմից առևտրային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին առանձին որոշման տրամադրման համար բազային տուրքի տասնապատիկի չափով.»:

 

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են նաև դատական իշխանության մարմինները, նոտարները, բանկերը և այլ կազմակերպություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 16

Երևան

ՀՕ-131-Ն