ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի մարտի 21-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 42-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Եթե Հանրապետության Նախագահի հրամանագրի հրապարակումից հետո՝ 3 ժամվա ընթացքում, քվորում չի ապահովվում, ապա նիստը սկսվում է անկախ քվորումի առկայությունից:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումները քննարկվում են սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ բացառություններով`
1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը.
2) հարակից զեկուցումներ չեն լինում.
3) քննարկումն ավարտվում է Հանրապետության Նախագահի կամ նրա ներկայացուցչի եզրափակիչ ելույթով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 12 Երևան ՀՕ-108-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|