ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
| N 3007-Ա | «02» օգոստոսի 2024 թ. | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
| ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ | Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ | 
| Հավելված Երևանի քաղաքապետի 02.08.2024թ. հ. 3007-Ա որոշման | 
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
| Հ.Հ. | Դիմողը | Անշարժ գույքի գտնվելու վայրը | Անշարժ գույքի տեսակը | Տրամադրվող հասցեն | Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը | Փոստային դասիչը | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 
| 1 | Լուսինե Վարտանյան | Նոր Խարբերդի այգետարածք, 106-րդ տեղամաս | հողամաս | Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 17.06.2024թ. հ.3212 վկայագրով, Գառնիկ Ազարյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Խարբերդի այգետարածքի 106-րդ տեղամասում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 20-րդ փողոց, հ.16/1 | 01113XU9P3ZY | |
| 2 | Արսեն Համբարձումյան | Մ. Խորենացու փողոց, հ.221/28 | բնակելի տուն | Անշարժ գույքի բաժանման 25.07.2024թ. հ.4245 պայմանագրով, Մելանյա Քոթանջյանին անցած՝  | 01053GZXNE9R | 0010 | 
| 3 | Արտուր Ծատուրյան | Արտաշիսյան փողոց, հ.86/1 և հ.86/18 | շինություն | 22.07.2024թ. հ.01/19-Դ-84928-24-544 ավարտական ակտի (շահագործման թույլտվություն) համաձայն՝ Արտուր Ծատուրյանի կողմից Արտաշիսյան փողոցի հ.86/1 և հ.86/18 հասցեներում կառուցված հասարակական նշանակության շինությանը տրամադրել հասցե՝ Արտաշեսյան պողոտա, հ.86/1 | 01113KXBSQLR | 0039 | 
| ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ | Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|