Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-88-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.05.14/7(38) Հոդ.424
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 20-ին

 

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «բանալի» բառը փոխարինել «բանալիներ» բառով, «համար հավաստագիր» բառերը` «և նույնականացման համար հավաստագրեր» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը ստանալուց հետո:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը:».

2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

3) 5-րդ մասը «քարտի օգտագործումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված` որպես ընտրողի անձը հաստատող փաստաթղթի» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 10

Երևան

ՀՕ-88-Ն