ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի մարտի 21-ին
«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «վիրաբուժական միջամտություն» բառերը փոխարինել «բժշկական միջամտություն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերը փոխարինել «կառավարությունը» բառով:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Փոխնակ մայրը միաժամանակ չի կարող լինել ձվաբջջի դոնոր:».
2) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 10 Երևան ՀՕ-85-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|