Basic information
Number
N 23
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (05.05.1997-05.07.1998)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 1997.04.30/1
Enactment organisation
Ֆինանսների նախարարություն
Enactment date
29.01.1997
Signing organisation
Ֆինանսների նախարար
Signing date
29.01.1997
Effective date
05.05.1997

118.0023.050397

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 29 հունվարի 1997 թ. N 23

 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել «Գործուղման ծախսերի նորմաները սահմանելու մասին» հրահանգչական նամակը:

Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 1996 թ. ապրիլի 23-ի N 154 հրամանով հաստատված «Գործուղման ծախսերի նորմաները սահմանելու մասին» հրահանգչական նամակը:

 

Նախարար

Լ. Բարխուդարյան

 

Հաստատված է
 ՀՀ ֆինանսների նախարարի 1997 թ.
հունվարի 29-ի N 23 հրամանով

 

 


 

 

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 5 մարտի 1997 թ.:
Գրանցման N 20970010

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության 1992 թ. հոկտեմբերի 19-ի N 521 որոշմամբ տրված իրավասության սահմաններում ՀՀ ֆինանսների նախարարությունը բյուջեի հաշվին պահվող հիմնարկների, կազմակերպությունների աշխատողներին հատուցվող գործուղումների ծախսերի, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից) արտադրանքի, աշխատանքների ու ծառայությունների ինքնարժեքի կազմի մեջ մտնող պաշտոնային գործուղումների ծախսերի համար սահմանում է հետևյալ նորմաները:

1. Գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերը հատուցել` Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մայրաքաղաքներում օրական ոչ ավելի, քան 150000 ռուբլի, մյուս քաղաքներում, ինչպես նաև շրջկենտրոններում` 90000 ռուբլի, այլ բնակավայրերում` 54000 ռուբլի: Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ` 22000 ռուբլու չափով: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա հատուցել նաև ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսերը այն բնակավայրերում, որտեղ այդպիսի կարգ է սահմանված:

Վերը նշված նորմաներով հաշվարկված ծախսերը վճարվում են Ռուսաստանի Դաշնության արժույթով:

2. Գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերը հատուցել` Երևան քաղաքում օրական ոչ ավելի, քան 1000 դրամ, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում և այլ բնակավայրերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում` 900 դրամ, իսկ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ 600 դրամի չափով:

Change History
Changing Act Corresponding incorporation
05.06.1998, N 159 05.07.1998, N 23
Changed acts
Changing Act Corresponding incorporation