Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-82-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.418
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀO-3-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «և կնքվում վիճակախաղի կազմակերպչի կնիքով (վերջինիս ցանկությամբ)» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության առաջին և երկրորդ նախադասություններից հանել «կնքված և» բառերը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 6

Երևան

ՀՕ-82-Ն