Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-26-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.28/17(891) Հոդ.289
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի փետրվարի 27-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-81 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին» բառերը փոխարինել «ֆիզիկական անձանց» բառերով, իսկ «ապահովագրության» բառը` «ապահովության» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

 

«4.1) օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են իրենց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարելուց:»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին պարբերության «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի «պետական եկամուտների նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերով, իսկ «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը` «ֆինանսների» բառով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և նրա գործողությունը տարածվում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. մարտի 15

Երևան

ՀՕ-26-Ն