Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-34-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.11/19(893) Հոդ.353
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 7-րդ գլխի վերնագրում «կուլտուրայի» բառը փոխարինել «մշակույթի» բառով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 95. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը

 

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 172.2-րդ և 172.3-րդ հոդվածներով.

 

«Հոդված 172.2. Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը

 

Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

 

Հոդված 172.3. Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը

 

Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «95 հոդվածով,» բառերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 220-րդ հոդվածից հանել «95,» թիվը, իսկ «100 հոդվածներով» բառերը փոխարինել «100 հոդվածով» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «166.1» թվից հետո լրացնել «,172.3» թվով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «115» թվից առաջ լրացնել «95 հոդվածով,» բառերով, իսկ նույն մասի «172, 172.1» թվերը փոխարինել «172.2» թվով.

2) երկրորդ մասի`

ա. 1-ին կետում «44.1 և 44.2 հոդվածներով» բառերը փոխարինել «44.1, 44.2 և 95 հոդվածներով» բառերով,

բ. 1-ին կետի երկրորդ պարբերության «172.1» թիվը փոխարինել «172.2» թվով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «182 հոդվածով» բառերը փոխարինել «172.3, 182 հոդվածներով» բառերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 2

Երևան

ՀՕ-34-Ն