Basic information
Number
N 052-Հ
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (18.04.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2002.04.08/9(95) Հոդ.43
Enactment organisation
Պետական գույքի կառավարման նախարարություն
Enactment date
21.02.2002
Signing organisation
Պետական գույքի կառավարման նախարար
Signing date
21.02.2002
Effective date
18.04.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 մարտի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11402051

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

21 փետրվարի 2002 թ.
ք. Երևան

N 052-Հ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՋԱՐԴՈՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. մարտի 27-ի թիվ 209 որոշման 2-րդ կետի

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել «Պետական գույքի մասնավորեցման ենթակա սև և գունավոր մետաղների ջարդոնների նվազագույն գները»՝ համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, ըստ կից հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «Պետական գույքի մասնավորեցման ենթակա սև և գունավոր մետաղների ջարդոնների նվազագույն գները սահմանելու վերաբերյալ» ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի 29.05.2001 թ. թիվ 134-Հ հրամանը:

 

Նախարար՝

Դ. Վարդանյան

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների  և էկոնոմիկայի նախարար

__________Վ. Խաչատրյան


11 փետրվարի 2002 թ.

Հաստատված է
ՀՀ պետական գույքի կառավարման նախարար

___________ Դ. Վարդանյան

28 հունվար 2002 թ.

 

Ց ա ն կ

 

Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ենթակա սեվ եվ գունավոր մետաղների ջարդոնների նվազագույն գների
( 2002 թ. համար)

 

Հ/Հ

Մետաղի ջարդոնի տեսակը

Նվազագույն
սկզբնական գները
(ԱՄՆ դոլարին
համարժեք դրամ)

Ծանոթություն

1

2

3

4

1

Սև մետաղի ջարդոն (տոննա)

60

 

2

Գունավոր մետաղի ջարդոն (միջին գին/տոննա)

2358

 

 

այդ թվում

 

 

2.1

Կապարի ջարդոն

550

 

2.2

Ալյումինի ջարդոն

1100

 

2.3

Ցինկի ջարդոն

850

 

2.4

Պղնձի ջարդոն

1700

 

2.5

Անագի ջարդոն

3850

 

2.6

Նիկելի ջարդոն

6100

 

 

* Սույն ցանկը սահմանված է ի կատարումն ՀՀ կառավարության 27.03.98 թ. թիվ 209 որոշման: