Basic information
Number
ՀՕ-272-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (12.06.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2024
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
12.06.2024
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
26.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով․

«11) մասնակցել «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին, բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում մասնակցության դեպքերի։»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հունիսի 26

Երևան

ՀՕ-272-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation