Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-11-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.07/13(887) Հոդ.188
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի փետրվարի 9-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

 

«Սույն օրենսգրքի 40.3-րդ, 189.13-րդ, 189.14-րդ, 189.15-րդ և 189.16-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.13-րդ, 189.14-րդ, 189.15-րդ և 189.16-րդ հոդվածներով.

 

«Հոդված 189.13. 

Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին պետական լիազոր մարմին հաշվետվություն չներկայացնելը կամ դա չհրապարակելը

 

1. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետում լիազոր մարմին չներկայացնելը կամ դա օրենքով սահմանված կարգով և ժամկետում չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 189.14. 

Օրենքով սահմանված փաստաթղթերը պետական լիազոր մարմնին չտրամադրելը

 

1. Կուսակցության հրապարակած և լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար լիազոր մարմնի պահանջի դեպքում օրենքով սահմանված փաստաթղթերը սահմանված ժամկետում չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 189.15. 

Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները անկանխիկ չկատարելը

 

1. Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները անկանխիկ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում նվիրատու կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, նվիրատու քաղաքացիների նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում նվիրատու կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, նվիրատու քաղաքացիների նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ հինգհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 189.16. 

Կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելը

 

1. Կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «արդարադատության նախարարության մարմինները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը,» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 223.1-ին հոդվածի «և 189-րդ» բառերը փոխարինել «, 189-րդ և 189.16-րդ» բառերով, իսկ «նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետը» բառերը` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետը» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 223.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 223.2. 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է սույն օրենսգրքի 189.13-րդ, 189.14-րդ և 189.15-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 302-րդ հոդվածի «188 և 182» բառերը փոխարինել «182, 188, 189.13, 189.14, 189.15 և 189.16» բառերով:

 

Հոդված 7.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2012 թ. մարտի 1
Երևան
ՀՕ-11-Ն