Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-24
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.08.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/15-16
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
15.08.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.08.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

 ԶՈՐԱԿՈՉԻՑ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով հանրապետության սահմանամերձ շրջաններում ստեղծված լարված իրավիճակը, հանրապետության զինված ուժերում կարգապահության ուժեղացման կարևորությունը, նկատի ունենալով զորակոչից ու զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը և դրանք կանխելու նպատակով, որոշում եմ.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին` մինչև 1992 թվականի օգոստոսի 22-ը հանրապետության բոլոր շրջաններում, հանրապետական ենթակայության քաղաքներում, քաղաքների շրջաններում ստեղծել զորակոչից և զինվորական ծառայությունից խուսափողների հարցերով զբաղվող, վերոհիշյալ մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովներ և դրանց ցուցակները մինչև ս.թ. օգոստոսի 25-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին:

2. Հանձնաժողովների գործունեության կազմակերպումը և հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի վրա:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

15 օգոստոսի 1992 թ.

ՆԿ-24


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան