ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետում`
1) 8.5.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.5.3. բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի, տարեկան |
բազային տուրքի 300-ապատիկի չափով». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.5.5-րդ ենթակետով.
«8.5.5. մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի, տարեկան |
բազային տուրքի 300-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-350-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|