ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 408-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սայլակների, տակդիրների և հենակի (10 տեղ, 75 կգ ընդհանուր քաշով, 115 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 230 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն) ներմուծման և «Հանուն վերածննդի» հայկական բարեգործական հասարակական կազմակերպությանը անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
10.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 408-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
|
NN ը/կ |
Նկարագրությունը |
Քանակը |
Երկիրը |
Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդհանուրը (ԱՄՆ-ի դոլար) |
|
1․ |
Նոր սայլակ |
2 |
USA |
20 |
40 |
|
2․ |
Մեծահասակների տակդիրներ |
7 տուփ |
USA |
10 |
70 |
|
3․ |
Նոր հենակ |
1 |
USA |
5 |
5 |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
10.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|