ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.20-րդ, 169.21-րդ, 169.22-րդ և 244.15-րդ հոդվածներով.
«Հոդված 16920. | Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց կամ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո դրանց պատճենները լիազոր մարմին չներկայացնելը |
Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց կամ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո դրանց պատճենները լիազոր մարմին չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հոդված 16921. | Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը չորակավորված անձի կողմից ստորագրելը |
1. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը ստորագրելը օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատողի որակավորում չստացած անձի կողմից`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Հոդված 16922. | Չորակավորված անձի կողմից ստորագրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատելը |
1. Չորակավորված անձի կողմից ստորագրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Հոդված 24415. | Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը |
Սույն օրենսգրքի 16920, 16921 և 16922 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 29 |