Basic information
Number
ՀՕ-232-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (17.06.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2024
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
22.05.2024
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
06.06.2024
Effective date
17.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 31-րդ հոդվածում 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«11. Առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել՝

1) սահմանափակ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում՝ օրենքով սահմանված կարգով որպես ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող հաշվառված անհատ ձեռնարկատերերը կամ առևտրային կազմակերպությունները.

2) բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով ներդրումային ծառայություններ մատուցող անձինք։»:

 

Հոդված 2

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2․ Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ իրավակարգավորումներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հունիսի 6

Երևան

ՀՕ-232-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2024 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation