ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 7-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 24-րդ, 266-270-րդ, 272-274-րդ հոդվածներում և հավելված 1-ում «հոգեմետ» բառը փոխարինել «հոգեմետ (հոգեներգործուն)» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 266-րդ, 272-րդ և 275-րդ հոդվածներում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ (հոգեներգործուն)» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 266-րդ հոդվածում`
1) վերնագիրը «իրացնելու» բառից հետո լրացնել «կամ պատրաստելու» բառերով.
2) 4-րդ մասի սանկցիայի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «չորսհարյուրապատիկի» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ մասերով.
«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից,
2) խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
4.2. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:».
4) 5-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն գլխի իմաստով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափեր, ինչպես նաև դրանց պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափեր են համարվում սույն օրենսգրքի N 1 և N 4 հավելվածներով նախատեսված չափերը:
6. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է հանձնված թմրամիջոցները կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, դրանց պրեկուրսորները կամ խիստ ներգործող կամ թունավոր նյութերն ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար սույն գլխի 266-րդ, 268-րդ և 275-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվությունից:»:
Հոդված 4. Օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածում զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր վնաս է համարվում յոթհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 6. Օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում «դա» բառը փոխարինել «բռնություն» բառով:
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելված 4-ով.
«Հավելված N 4 Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի |
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ
Հ/հ |
Անվանումներ |
Չափերը` կիլոգրամներով | |
Խոշոր…-ից մինչև... ներառյալ |
Առանձնապես խոշոր, ավելի քան | ||
1. |
Անտրանիլաթթու |
2,5-25,0 |
25,0 |
2. |
N-Ացեթիլանտրանիլաթթու |
0,3-3,0 |
3,0 |
3. |
Ացետոն |
39,0-157,0 |
157,0 |
4. |
Էթիլ եթեր |
14,0-142,0 |
142,0 |
5. |
Էրգոմետրին |
0,0003-0,003 |
0,003 |
6. |
Էրգոտամին |
0.0003-0.003 |
0,003 |
7. |
Իզոսաֆրոլ |
0,5-5,0 |
5,0 |
8. |
Կալիումի պերմանգանատ |
1,0-3,0 |
3,0 |
9. |
Ծծմբական թթու |
20,0-100,0 |
100,0 |
10. |
3,4-Մեթիլենդիօքսիֆենիլ-2-պրոպանոն |
0,21-2,1 |
2,1 |
11. |
Մեթիլ էթիլ կետոն |
25,0-250,0 |
250,0 |
12. |
Պիպերիդին |
0,023-0,23 |
0,23 |
13. |
Պիպերոնալ |
0,2-2,0 |
2,0 |
14. |
Սաֆրոլ |
1,0-10,0 |
10,0 |
15. |
Տոլուոլ |
23,0-230,0 |
230,0 |
16. |
Քացախաթթվի անհիդրիդ |
0,23-2,3 |
2,3 |
17. |
Աղաթթու |
20,0-100,0 |
100,0 |
18. |
Ֆենիլացետոն |
0,04-0,4 |
0,4 |
19. |
Ֆենիլքացախաթթու |
1,0-10,0 |
10,0 |
20. |
Լիզերգինային թթու |
0,0001-0,001 |
0,001 |
21. |
Լուծիչներ, որոնք պարունակում են ոչ պակաս, քան 10% ացետոն, էթիլային եթեր, մեթիլ էթիլ կետոն և տոլուոլ |
50,0-200,0 |
200,0»: |
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 26 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|