Basic information
Number
N 773-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.06.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2024
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.05.2024
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.05.2024
Effective date
09.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2024 թվականի N 773-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 2017-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների, և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու կարգը սահմանելու մասին» N 2017-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները․

1) 4-րդ կետի 2րդ ենթակետի «ժբ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«ժգ. ռազմական նշանակության արտադրանքի համապատասխան լիցենզիայի հիման վրա տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ ներմուծման, առևտրի միջնորդական գործունեության, տարանցիկ փոխադրման համապատասխանության մասին եզրակացություն.».

2) 4-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

3) 8-րդ և 9րդ կետերում «11-րդ կետի» բառերը փոխարինել «11-րդ և 12-րդ կետերի» բառերով.

4) 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետ՝

«12. Ռազմական նշանակության արտադրանքի համապատասխան լիցենզիայի հիման վրա տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ ներմուծման, առևտրի միջնորդական գործունեության, տարանցիկ փոխադրման թույլատվական փաստաթղթերի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2024 թվական: