ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 30-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով`
«1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու համար |
բազային տուրքի |
1.2. Նույնականացման քարտի տրամադրման համար |
բազային տուրքի 3-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.4-րդ կետի «բազային տուրքի 5000-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 1000-ապատիկի չափով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 15-րդ կետի «բազային տուրքի տասնապատիկի չափով» և «բազային տուրքի 20-պատիկի չափով» բառերը փոխարինել համապատասխանաբար «բազային տուրքի 30-պատիկի չափով» և «բազային տուրքի 60-պատիկի չափով» բառերով, իսկ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44-47-րդ կետերով`
«44. Թվային տախոգրաֆի`
ա) վարորդի քարտը տալու համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
բ) կազմակերպության քարտը տալու համար |
բազային տուրքի 70-ապատիկի չափով |
գ) արհեստանոցի քարտը տալու համար |
բազային տուրքի 70-ապատիկի չափով |
45. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարաներ փոխադրելու թույլտվություն տալու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
46. Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրողներին Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի անդամ պետությունների միջև անսահմանափակ քանակով երթեր կատարելու իրավունք տալու համար` ա) 6 շաբաթ ժամկետով |
բազային տուրքի 5-ապատիկի չափով |
բ) 1 տարի ժամկետով |
բազային տուրքի |
47. Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրողներին ավտոմոբիլային փոխադրումների մասին միջազգային համաձայնագրերով սահմանված մեկանգամյա փոխադրման իրավունք տալու համար |
բազային տուրքի 5-ապատիկի չափով»: |
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով`
«15.1. ԱՏԳ ԱԱ 26 ապրանքային ծածկագրերին դասվող հանքաքարերի արտահանման սերտիֆիկատ տալու համար |
յուրաքանչյուր անգամ արտահանվող հանքաքարի |
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից, իսկ 2-րդ հոդվածը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. դեկտեմբերի 21
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-302-Ն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|