ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 29-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 169.1-ին հոդվածի վերնագրից և տեքստից հանել «(բացառությամբ ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի)» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 169.17-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածից հանել «169.17» թիվը:
Հոդված 4. Օրենսգրքի 327.1-ին հոդվածի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. դեկտեմբերի 21
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-294-Ն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|