Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-40
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.12.2011-01.01.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.04.05/6(104)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.03.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի մարտի 24-ին

 

 ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սիգարների, սիգարելաների և սիգարետների (այսուհետ` ծխախոտի արտադրանք) համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի, և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման և վճարման կարգը:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ծխախոտի արտադրանքի վրա:

 

Հոդված 2. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

1. Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող և հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` վճարողներ):

2. Ծխախոտի արտադրանք ներմուծող քաղաքացիները վճարող են համարվում 400 հատ սիգարետը կամ սիգարելան և 10 հատ սիգարը գերազանցող մասի համար:

 
Հոդված 3. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ

 

1.Վճարողները, տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, հաստատագրված վճարը հաշվարկում և վճարում են հետևյալ չափերով`

 

Ապրանքի
ծածկագիրը ըստ
արտաքին
տնտեսական
գործունեության
ապրանքային
անվանացանկի

Ապրանքի անվանումը

Հաստատագրված վճարի չափը (դրամ 1000 հատի համար)

2011 թվականի համար

2012 թվականի համար

2013 թվականի համար

Ներ-
մուծվող
արտա-
դրանքի
համար

Ներքին արտա-
դրության
ապրանքի
համար

Ներ-
մուծվող արտա-
դրանքի
համար

Ներքին
արտա-դրության
ապրանքի
համար

Ներմուծվող արտադրանքի
համար

Ներքին
արտա-դրության
ապրանքի
համար

2402 10 000 11

սիգարներ` ծխախոտ պարունակող

550000

300000

550000

300000

550000

300000

2402 90 000 11

սիգարներ` այլ

2402 10 000 12

սիգարելաներ` ծխախոտ պարունակող

15000

11000

15000

11000

15000

11000

2402 90 000 12

սիգարելաներ` այլ

2402 20 900 11

սիգարետներ` ծխախոտ
պարունակող, ֆիլտրով

7000

5500

7500

6250

8000

7000

2402 20 100 11

սիգարետներ` մեխակ
պարունակող, ֆիլտրով

2402 90 000 13

սիգարետներ` այլ, ֆիլտրով

2402 20 900 12

սիգարետներ` ծխախոտ
պարունակող, առանց ֆիլտրի

3250

1950

3250

1950

3250

1950

2402 20 100 12

սիգարետներ` մեխակ
պարունակող, առանց ֆիլտրի

2402 90 000 14

սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի

 

2. (մասն ուժը կորցրել է 28.11.11 ՀՕ-279-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 28.11.11 ՀՕ-279-Ն)

(3-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-279, խմբ. 05.05.05 ՀՕ-87-Ն, փոփ. 25.05.06 ՀՕ-81-Ն, 26.12.08 ՀՕ-254-Ն, խմբ. 07.10.10 ՀՕ-127-Ն, փոփ. 28.11.11 ՀՕ-279-Ն)

 

Հոդված 4. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

1. Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

2. Վճարողները`

ա) ծխախոտի արտադրանքի ներմուծման, արտադրության և իրացման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.

բ) գործունեության այդ մասով հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված այլ հարկեր, ինչպես նաև գործունեության այլ տեսակների համար` օրենսդրությամբ սահմանված հարկերն և պարտադիր այլ վճարները.

գ) սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետի համաձայն հաշվարկված հաստատագրված վճարներից հաշվանցում են վճարողների կողմից հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի արտադրության գծով ապրանքների և ծառայությունների գնումների դիմաց ստացված` այլ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները.

դ) սույն օրենքով հարկման ենթակա գործունեության մասով ազատվում են իրենց գրանցման վայրի հարկային մարմիններին ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվարկներ ներկայացնելու պարտավորությունից:

3. Վճարողների համար ծխախոտի արտադրանքի ներմուծման, արտադրության և իրացման մասով կասեցվում են մաքսատուրքի և (կամ) ավելացված արժեքի հարկի ու ակցիզային հարկի գծով օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:

4. Վճարողները, ինչպես նաև սույն օրենքի համաձայն վճարող չհամարվող` հանրապետության տարածքում ծխախոտի արտադրանք իրացնող անձինք Հայաստանի Հանրապետություն ներմուծված և հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքի իրացման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի դրույքաչափի և գումարի նշում չեն կատարում: Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով` անկախ հաստատագրված վճարների վճարումից:

5. Սույն օրենքի համաձայն վճարող չհամարվող` Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտի արտադրանք իրացնող անձինք դրա իրացման գծով ապրանքների (շրջանառության ծախքերին վերաբերող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների) դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են ապրանքների ձեռքբերման արժեքին (շրջանառության ծախքերին)` իրացման ընդհանուր շրջանառության մեջ ծխախոտի արտադրանքի իրացման շրջանառության տեսակարար կշռին համապատասխանող չափով:

 

Հոդված 5. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը վճարվում է ամսվա արդյունքներով` մինչև հաջորդ ամսվա 25-ը: Վճարողներն այդ ժամկետում իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով:

3. (մասն ուժը կորցրել է 05.05.05 ՀՕ-87-Ն)

(5-րդ հոդվածը փոփ. 05.05.05 ՀՕ-87-Ն)

 

Հոդված 6. ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ-ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Հոդված 7. ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 8. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
31 մարտի 2000 թ.
 ՀՕ-40