ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«8» մայիսի 2024 թվականի N 47-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 5-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է․
1. Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 5-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված NN 2, 3 և 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն NN 1-3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| կողմ (15) | դեմ (0) | ձեռնպահ (0) | 
| ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ | 
| ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ | 
| ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ | 
| ԳՈՌ ՄԱՐԿՈՍՅԱՆ | 
| ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ | 
| ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ | 
| ՎԱՐՍԵՆԻԿ ԲԼԵՅԱՆ | 
| ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ | 
| ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ | 
| ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | 
| ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ | 
| ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ | 
| ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ | 
| ԳՐԻՇԱ ԿՈԲԱԼՅԱՆ | 
| ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` | ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ | 
| 
 2024 թ. մայիսի 8 գ. Ջրվեժ | 
| Հավելված 1 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ մայիսի 8-ի N 47-Ն որոշման | 
| Հավելված 2 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ մայիսի 8-ի N 47-Ն որոշման | 
| Հավելված 3 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ մայիսի 8-ի N 47-Ն որոշման | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական: