Basic information
Number
ՀՕ-183-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.01.2026-14.06.2025)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
11.04.2024
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
03.05.2024
Effective date
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 90-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասի 1-ին կետի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով» բառերը փոխարինել ««Կատարողական վարույթի մասին» օրենքով» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 101-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով.

2) 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մայիսի 3

Երևան

ՀՕ-183-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
29.05.2025, ՀՕ-130-Ն 14.06.2025, ՀՕ-183-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation