ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 
 «23» ապրիլ 2024 թ.  | 
 N 139-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑԱԾ ԳԼԱՈՒԿՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել ներզատական համակարգի հիվանդությունների, սնուցման և նյութափոխանակության խանգարումների ժամանակ առաջացած գլաուկոմայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 
 23.04.2024  | 
Ա. ԱվանեսՅԱՆ | 
| 
 Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«23» ապրիլ 2024 թվականի N 139-Ն հրամանի  | 
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑԱԾ ԳԼԱՈՒԿՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
| 
 Հ/Հ  | 
 Կոդը  | 
 Անվանում  | 
| 
 1)  | 
 H42.0*  | 
 Գլաուկոմա` առաջացած ներզատական համակարգի հիվանդությունների, սնուցման և նյութափոխանակության խանգարումների ժամանակ: Գլաուկոմա` առաջացած հետևյալ հիվանդությունների ժամանակ. ամիլոիդոզի (E85.-†), Լոուի (Lowe) համախտանիշի (E72.0†):  | 
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
| 
 1)  | 
 Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)  | 
 Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ  | 
| 
 2)  | 
 Սեռ (արական, իգական)  | 
 Արական, իգական  | 
| 
 3)  | 
 Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))  | 
 Բ  | 
| 
 4)  | 
 Հիվանդության փուլը (նկարագրել)  | 
 Կիրառելի չէ  | 
| 
 5)  | 
 Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)  | 
 Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում  | 
| 
 6)  | 
 Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)  | 
 Շտապ, անհետաձգելի, պլանային  | 
| 
 7)  | 
 Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)  | 
 Ակնաբույժ, գլաուկոմայի բուժմամբ մասնագիտասված ակնաբույժ  | 
| 
 8)  | 
 Գանգատներ  | 
 Տեսողության վատացում, տեսողության կորուստ, տեսադաշտի լոկալ անկում, տեսադաշտի նեղացում, թույլ լուսավորության պայմաններում (մթնշաղ) տեսողության վատացում, աչքի կարմրություն։  | 
| 
 9)  | 
 Անամնեզ  | 
 Տարիք, սեռ, ստացած բուժումներ, ժառանգականություն, առողջական այլ խնդիրներ (էնդոկրին հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ, ամիլոիդոզ, Լոուի (Lowe) համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն)  | 
| 
 10)  | 
 Զննման արդյունք/Ցուցում  | 
 Տեսողության սրության իջեցում, ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի գնահատում, տոպոգրաֆիա, օֆթալմոսկոպիա, համակարգչային պերիմետրիա, օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա  | 
| 
 11)  | 
 Հոսպիտալացման Ցուցում  | 
 Տեսողության կորուստ  | 
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
| 
 Հ/հ  | 
 Խորհրդատվության տեսակը  | 
 Տրամադրման քանակը  | |
| 
 ԱԲ  | 
 Բ  | ||
| 
 1)  | 
 Ակնաբույժ  | 
 1  | 
 1  | 
| 
 2)  | 
 Գլաուկոմայի բուժմամբ մասնագիտասված ակնաբույժ  | 
 1  | 
 1  | 
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը․
Ձև 3
| 
 Լաբորատոր հետազոտություններ  | |||||
| 
 Հ/Հ  | 
 Կոդը  | 
 Անվանումը  | 
 Տրամադրման քանակը  | 
 Արդյունք  | |
| 
 ԱԲ  | 
 Բ  | ||||
| 
 1)  | 
 Կիրառելի չէ  | 
 -  | 
 -  | 
 -  | |
| 
 Գործիքային հետազոտություններ  | |||||
| 
 2)  | 
 Առկա չէ  | 
 Ավտոռեֆրակտոմետրիա  | 
 1  | 
 1  | 
 +0.5 >  | 
| 
 3)  | 
 Առկա չէ  | 
 Բիոմիկրոսկոպիա  | 
 0,5  | 
 0,5  | 
 Բեկող միջավայրերը` ա. եղջերաթաղանթը` թափանցիկ կամ պղտոր, բ. առաջային խցիկը` թափանցիկ կամ պղտոր, գ. ոսպնյակը` թափանցիկ կամ թույլ պղտոր կամ պղտոր, դ. ապակենման մարմինը` թափանցիկ կամ առկա են լողացող պղտորումներ  | 
| 
 4)  | 
 Առկա չէ  | 
 Համակարգչային պերիմետրիա  | 
 1  | 
 1  | 
 Տեսադաշտի նեղացում, սկոտոմաներ  | 
| 
 5)  | 
 Առկա չէ  | 
 Գոնիոսկոպիա  | 
 1  | 
 1  | 
 Առաջային խցիկի անկյունը բաց/փակ  | 
| 
 6)  | 
 Առկա չէ  | 
 Օֆթալմոսկոպիա  | 
 0,5  | 
 0,5  | 
 Տեսանյարդի վնասում  | 
| 
 7)  | 
 Առկա չէ  | 
 Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա  | 
 0,75  | 
 0,25  | 
 Նյարդաթելերի շերտի վնասում կամ բարակեցում  | 
| 
 8)  | 
 Առկա չէ  | 
 Տոնոմետրիա  | 
 1  | 
 1  | 
 9-24  | 
| 
 9)  | 
 Առկա չէ  | 
 Պախիմետրիա  | 
 1  | 
 1  | 
 514- 560  | 
| 
 10)  | 
 Առկա չէ  | 
 Գերձայնային հետազոտություն  | 
 1  | 
 1  | 
 Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում  | 
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
| 
 Հ/հ  | 
 Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում  | 
 Անվանում (ջեներիկ)  | 
 Չափման միավոր  | 
 Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն  | 
 Միջին օրական չափա-քանակ  | 
 Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ  | 
 Օրե-րի քա-նակ  | 
| 
 1)  | 
 Լատանոպրոստ 50մկգ/մլ  | 
 Լատանոպրոստ 50մկգ/մլ  | 
 ակնակաթիլներ  | 
 1 անգամ  | 
 1 կաթիլ  | 
 1-10  | 
 1-10 օր  | 
| 
 2)  | 
 Դորզոլամիդ (դորզոլամիդի հիդրոքլորիդ) 20մգ/մլ  | 
 Դորզոլամիդ (դորզոլամիդի հիդրոքլորիդ) 20մգ/մլ  | 
 ակնակաթիլներ  | 
 2 անգամ  | 
 2 կաթիլ  | 
 1-10  | 
 1-10 օր  | 
| 
 3)  | 
 Պիլոկարպին 10մգ/մլ  | 
 Պիլոկարպին 10մգ/մլ  | 
 ակնակաթիլներ  | 
 2 անգամ  | 
 2 կաթիլ  | 
 1- 10  | 
 1-10 օր  | 
| 
 4)  | 
 Թիմոլոլ (թիմոլոլի մալեատ) 5մգ/մլ  | 
 Թիմոլոլ (թիմոլոլի մալեատ) 5մգ/մլ  | 
 ակնակաթիլներ  | 
 2 անգամ  | 
 2 կաթիլ  | 
 1- 10  | 
 1-10 օր  | 
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
| 
 Հ/հ  | 
 Բժշկական ծառայության տեսակը  | 
 Տրամադրման քանակը  | |
| 
 ԱԲ  | 
 Բ  | ||
| 
 1)  | 
 Սինուստրաբեկուլոպլաստիկա  | 
 0,75  | 
 1  | 
| 
 2)  | 
 YAG- լազերային իրիդոտոմիա  | 
 0,75  | 
 1  | 
| 
 3)  | 
 Վիրահատական բուժում  | 
 0,25  | 
 0,25  | 
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/
2. https://www.aao.org/
3. Ջեք Կանսկի` «Կլինիկական ակնաբուժություն: Համակարգված մոտեցում»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|