ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 20-ին
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է բնապահպանական վճարների (այսուհետ՝ վճար) դրույքաչափերն ու դրանց հաշվարկման կարգը:
Հոդված 2. |
Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի դրույքաչափերը |
1. Վնասակար նյութերն օդային ավազան արտանետելու համար բնապահպանական վճարների դրույքաչափերն են՝
ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց՝
փոշի |
1 800 դրամ |
ածխածնի մոնօքսիդ |
240 դրամ |
ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) |
14 800 դրամ |
ծծմբային անհիդրիդ |
1 800 դրամ |
քլոր |
12 000 դրամ |
քլորոպրեն |
90 000 դրամ. |
բ) սույն մասի «ա» կետում նշված վնասակար նյութերից բացի, վճարի օբյեկտ են հանդիսանում նաև հաշվետու ժամանակաշրջանում օդային ավազան փաստացի արտանետված մթնոլորտային օդն աղտոտող մյուս բոլոր այն նյութերը, որոնց մասով արտանետումների փաստացի ծավալները գերազանցում են օրենսդրությամբ սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություններով նախատեսված արտանետումների ծավալը, կամ որոնց մասով հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների գծով բացակայում են օրենսդրությամբ սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվությունները:
Սույն կետում նշված մթնոլորտային օդն աղտոտող բոլոր նյութերի համար վճարի դրույքաչափը (Դօդ) յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Դօդ = 900 դրամ/ ՍԹԿ
որտեղ ՍԹԿ-ն օդում տվյալ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունն է (կոնցենտրացիա).
գ) Երևան քաղաքում, ազգային պարկերի տարածքներում օդային ավազան վնասակար նյութերի արտանետման ամրակայված աղբյուրներ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սույն մասի «ա» կետում նշված և (կամ) «բ» կետի համաձայն հաշվարկվող դրույքաչափերն ավելացվում են 1.5 անգամ.
դ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող Մ և Ն ենթախմբերի ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ դրանց խմբերի և ենթախմբերի`
Ավտոտրանսպորտային միջոցի խումբը |
Ավտոտրանսպորտային միջոցի ենթախումբը |
Դրույքաչափը (դրամ) |
Մարդատար` Մ |
Մ1` ուղևորների փոխադրման համար նախատեսված թեթև մարդատար ավտոտրանսպորտային միջոցներ, որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ոչ ավելի նստատեղ |
2 500 |
Մ2` ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ (ներքին այրման շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 5 տոննան |
5 000 | |
Մ3` ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ (ներքին այրման շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և որոնց առավելագույն զանգվածը գերազանցում է 5 տոննան |
10 000 | |
Բեռնատար` Ն |
Ն1` բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3,5 տոննան |
5 000 |
Ն2` բեռների փոխադրման համար նախատեսված` 3,5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ |
10 000 | |
Ն3` բեռների փոխադրման համար նախատեսված` 12 տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ |
15 000. |
ե) սույն մասի «դ» կետում նշված դրույքաչափերի վրա կիրառվում են հետևյալ բազմապատիկ գործակիցները`
բենզինային շարժիչով մինչև 1986 թվականի հոկտեմբերի 1-ը արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար |
1.2 |
բենզինային շարժիչով չեզոքացման համակարգ չունեցող 1986 թվականի հոկտեմբերի 1-ից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար |
1.0 |
բենզինային շարժիչով երկբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար |
0.3 |
բենզինային շարժիչով եռաբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար |
0.15 |
դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների համար |
1.0 |
գազային շարժիչով մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար |
0.5 |
գազային շարժիչով 2000 թվականի հուլիսի 1-ից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար |
0.35. |
զ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող Տ ենթախմբի մեքենաներից (մեխանիզմներից) և լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ շարժիչի հզորության`
մինչև 50Ձ |
10xՁ դրամ |
50-80Ձ |
20xՁ դրամ |
81-100Ձ |
30xՁ դրամ |
101-150Ձ |
40xՁ դրամ |
151-200Ձ |
50xՁ դրամ |
201-250Ձ |
60xՁ դրամ |
251-300Ձ |
70xՁ դրամ |
300Ձ-ից ավելի |
100xՁ դրամ |
որտեղ Ձ-ն հզորությունն է` արտահայտված ձիաուժով.
է) այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ դրանց տեսակի և բեռնատարողության`
Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի |
Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը |
Դրույքաչափը (դրամ) | |
|
|
Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի | |
|
|
նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում |
նորմաների սահմաններից ավելի` վերոգրյալ նյութերից առնվազն մեկի գծով արտանետումների դեպքում |
8703 21-8703 33 |
մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչև 10 մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար |
3 750 |
7 500 |
8702 |
մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների |
10 000 |
20 000 |
8704 21 |
բեռների փոխադրման համար՝ 5 տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ |
5 000 |
10 000 |
8704 22 |
բեռների փոխադրման համար՝ 5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ |
10 000 |
20 000 |
8704 23 |
բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ |
15 000 |
30 000: |
2. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց վճարի դրույքաչափերն են՝
ա) կախված նյութեր |
5 300 դրամ |
ազոտ ամոնիակային |
5 100 դրամ |
թթվածնի կենսաբանական պահանջ |
18 400 դրամ |
նավթամթերք |
204 600 դրամ |
պղինձ |
1 023 900 դրամ |
ցինկ |
1 023 900 դրամ |
սուլֆատներ |
100 դրամ |
քլորիդներ |
30 դրամ |
նիտրիտներ |
511 500 դրամ |
նիտրատներ |
1100 դրամ |
ընդհանուր ֆոսֆոր |
40 000 դրամ |
դետերգենտ (լվացող քիմիական) նյութեր |
102 300 դրամ |
ծանր մետաղների աղեր |
511 500 դրամ |
ցիան և ցիանի միացություններ |
511 500 դրամ. |
բ) սույն մասի «ա» կետում նշված վնասակար նյութերից և միացություններից բացի, վճարի օբյեկտ են հանդիսանում նաև հաշվետու ժամանակաշրջանում ջրային ավազան փաստացի արտանետված մյուս բոլոր այն վնասակար նյութերը և միացությունները, որոնց մասով արտահոսքի փաստացի ծավալները գերազանցում են ջրօգտագործման թույլտվություններով սահմանված կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալները, կամ բացակայում են արտահոսքի գծով ջրօգտագործման թույլտվությունները կամ ջրօգտագործման թույլտվություններով չեն սահմանված թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալներ:
Սույն կետում նշված բոլոր վնասակար նյութերի և միացությունների համար վճարի դրույքաչափը (Դջուր) յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Դջուր = 10 000 դրամ/ՍԹԿձկն
որտեղ ՍԹԿձկն-ն ձկնատնտեսական նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է.
գ) Սևանա լճի ջրահավաք ավազան, Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան և Գետառ գետեր վնասակար նյութերի և միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների) սույն մասի «ա» կետում նշված և (կամ) «բ» կետի համաձայն հաշվարկվող դրույքաչափերը կրկնապատկվում են:
Հոդված 3. |
Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի դրույքաչափերը |
Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման (պահման) համար վճարի դրույքաչափերն են՝
ա) հատուկ հատկացված տեղերում (բացառությամբ արդյունաբերական հրապարակների) թափոնների տեղադրման համար՝
առաջին դասի վտանգավորության թափոններ |
48 000 դրամ |
երկրորդ դասի վտանգավորության թափոններ |
24 000 դրամ |
երրորդ դասի վտանգավորության թափոններ |
4 800 դրամ |
չորրորդ դասի վտանգավորության թափոններ |
1 500 դրամ |
ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող և հողածածկույթի քանդման ու շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների) |
600 դրամ |
լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոններ |
0 դրամ |
հողածածկույթի քանդման և շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոններ |
60 դրամ. |
բ) արդյունաբերական հրապարակներում թափոնների տեղադրման (պահման) համար`
|
Դրույքաչափը` ըստ տեղադրման ժամանակահատվածի (դրամ) | ||
թափոնների առաջացման պահից հաշվարկած մինչև մեկ տարի պահման դեպքում (տեխնոլոգիական փուլ, կուտակում) |
թափոնների առաջացման պահից հաշվարկած մեկ տարուց մինչև երեք տարի ներառյալ պահման դեպքում |
թափոնների առաջացման պահից հաշվարկած երեք տարուց ավելի պահման դեպքում | |
առաջին դասի վտանգավորության թափոններ |
0 |
16 000 |
48 000 |
երկրորդ դասի վտանգավորության թափոններ |
0 |
8 000 |
24 000 |
երրորդ դասի վտանգավորության թափոններ |
0 |
1 600 |
4 800 |
չորրորդ դասի վտանգավորության թափոններ |
0 |
500 |
1 500 |
ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնա-արդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնների) |
0 |
200 |
600 |
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերը |
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերն են`
Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի |
Ապրանքի համառոտ անվանումը |
Դրույքաչափը | |
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար` ապրանքի մաքսային արժեքի նկատմամբ, տոկոսով |
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար` դրանց իրացման շրջանառության նկատմամբ, տոկոսով | ||
2707 |
հանքային յուղեր, հում նավթ և հում նավթամթերք, նավթ և նավթամթերք, վառելիքաքսուքային նյութեր, մայթաձյութ և ասֆալտ (բացառությամբ 2710 11 410, 2710 11 450, 2710 11 490 ծածկագրերով դասակարգվող բենզինի, 2710 19 930 ծածկագրով դասակարգվող էլեկտրական մեկուսիչ յուղերի և 2710 91 000, 2710 99 000 ծածկագրերով դասակարգվող օգտագործված նավթամթերքի) |
2.0 |
2.0 |
2710 19 930 2710 91 000 2710 99 000 |
էլեկտրական մեկուսիչ յուղեր, օգտագործված նավթամթերք |
3.0 |
3.0 |
2903 41 000
2903 42 000
2903 43 000
2903 44 100
2903 44 900 |
ֆտորեռաքլորմեթան |
2.0 |
2.0 |
2903 46 100
2903 46 200
2903 46 900 |
երկֆտորբրոմքլորմեթան |
2.0 |
2.0 |
3215 11 00 |
տպագրական ներկ |
3.0 |
3.0 |
3402 |
լվացող նյութեր |
0.5 |
0.5 |
3701 |
կինո-ֆոտո ժապավեններ |
0.8 |
0.8 |
3819 00 000 |
արգելակման հեղուկներ |
2.0 |
2.0 |
3820 00 000 |
հակասառեցնող և հակասառցապատող հեղուկներ պատրաստի |
2.0 |
2.0 |
3923 |
պլաստմասսայից արտադրանք ապրանքների փաթեթավորման և տեղափոխման համար, 300լ ծավալից ավելի ցիստեռններ, բաքեր և համանման տարողություններ պլաստմասսայից |
2.0 |
2.0 |
4011 |
անվադողեր |
1.0 |
1.0 |
4013 |
ռետինե օդախցիկներ |
1.0 |
1.0 |
6811 |
արտադրանք ասբեստից, ֆրիկցիոն նյութեր, (բացառությամբ 6813 10 100 և 6813 90 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների) |
3.0 |
3.0 |
7019 |
ապակյա մանրաթել |
0.8 |
0.8 |
78 |
կապար և կապարից պատրաստված արտադրանք |
3.0 |
3.0 |
8311 10 |
էլեկտրոդներ |
1.5 |
1.5 |
8421 23 |
ներքին այրման շարժիչների յուղի կամ վառելիքի ֆիլտրեր (բացառությամբ 8421 23 100 ծածկագրով դասակարգվող ապրանքների) |
1.0 |
1.0 |
8506 30 |
առաջնային մարտկոցներ սնդիկ-օքսիդային |
1.5 |
1.5 |
8506 40 |
առաջնային մարտկոցներ արծաթ-օքսիդային |
1.5 |
1.5 |
8506 80 |
առաջնային մարտկոցներ այլ |
1.5 |
1.5 |
8507 10 |
մարտկոցներ կապարային (բացառությամբ 8507 10 100 և 8507 20 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների) |
3.0 |
3.0 |
8507 30 |
մարտկոցներ կադմիում-նիկելային, մարտկոցներ այլ (բացառությամբ 8507 30 100 և 8507 80 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների) |
2.0 |
2.0 |
8507 90 |
մարտկոցների մասեր (բացառությամբ 8507 90 100 ծածկագրով դասակարգվող ապրանքների) |
1.5 |
1.5 |
8532 22 000 |
էլեկտրոլիտիկ կոնդենսատորներ |
3.0 |
3.0 |
8539 31 |
լյումինեսցենտային լամպեր թերմակատոդով |
3.0 |
3.0 |
8539 32 100 |
սնդիկային լամպեր |
3.0 |
3.0 |
8702, 8703, 8704, 8705 |
հինգ տարուց ավելի մինչև 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) |
2,0 |
x |
8702, 8703, 8704, 8705 |
10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) |
10,0 |
x |
8702, 8703, 8704, 8705 |
15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) |
20,0 |
x |
Գ Լ ՈՒ Խ 2
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 5. |
Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի հաշվարկման կարգը |
1. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (մեխանիզմներից) և լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի «դ», «ե» և «զ» կետերով սահմանված դրույքաչափերին համապատասխան և վճարվում է տարեկան մեկ անգամ՝ մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:
3. Այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի «է» կետով սահմանված դրույքաչափերին համապատասխան և վճարվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
4. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերին համապատասխան՝ բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքի:
Ձկնաբուծության նպատակով ջրօգտագործող և ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի և միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար բնապահպանական վճարները հաշվարկվում են նրանց կողմից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի և միացությունների միջին կոնցենտրացիաների ու ջրային ռեսուրսի տվյալ հատվածի համար սահմանված ջրի որակի էկոլոգիական նորմերի 90 տոկոսի դրական տարբերության, ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների և սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով: Ջրի որակի էկոլոգիական նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(5-րդ հոդվածը խմբ. 06.10.11 ՀՕ-262-Ն)
Հոդված 6. |
Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի հաշվարկման կարգը |
Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման (պահման) դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
Հոդված 7. |
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի հաշվարկման կարգը |
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-49 օրենքը` հետագա փոփոխություններով հանդերձ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
* - Ծանոթություն - |
համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության Թիվ 31 պաշտոնական տեղեկատվության սույն օրենքն ուժի մեջ է մտնում 08.01.2007 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.10.2016, ՀՕ-165-Ն | 01.01.2018, ՀՕ-245-Ն | |
12.05.2016, ՀՕ-73-Ն | 18.06.2016, ՀՕ-245-Ն | |
06.10.2011, ՀՕ-262-Ն | 19.11.2011, ՀՕ-245-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|