ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով, որ ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 288-Ն հրամանի մեջ տեղի է ունեցել վրիպակ, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով, միաժամանակ, նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում նշված իրավական ակտերի պատշաճ ինկորպորացումն ապահովելու նպատակով, առաջարկում ենք` ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 29-ի N 80-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 288-Ն հրամանի 1-ին կետով նոր խմբագրությամբ շարադրվող ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 29-ի N 80-Ն հրամանի 14-րդ կետի 2-րդ ենթակետում «4» թիվը փոխարինել «2» թվով:
01.10.2024
Առողջապահության նախարարություն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2024 թվական: