ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
| 16 ապրիլի 2024 թ. | N 119-Ա | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` 2024 թվականի ընթացքում շարունակելու հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։
| Երևանի քաղաքապետ` | Տ. Ավինյան | 
| 
 2024 թ. ապրիլի 16 Երևան | 
| Հավելված Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի ապրիլի 16-ի N 119-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ
| Հ/Հ | Դիմող | Ծառայողական ավտոկայանատեղի տարածքի հասցե | Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ (տարածքի չափեր) և կայանման ձև | Կազմակերպչի կողմից վճարված տեղական վճար | Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 1. | «ԷՅՉ ԱՅ ՈՒԱՅ» ՍՊԸ | Հին Երևանցու փողոցի՝ Հյուսիսային պողոտա հ.5/1 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված | 3 (7.5մ x 5.0մ), միմյանց նկատմամբ մեքենաների զուգահեռ տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով | տարեկան | սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա | 
| 2. | «Երևան Հյուրանոց» ԲԲԸ | Աբովյան հ.14 հասցեին հարակից ճանապարհահատված | 3 (22.5 գծմ.), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով | տարեկան | սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա | 
| 3. | «ԷՍՋԻԱՅ– ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ | Ամիրյան փողոցում հ.2, 2/8 հասցեների հարակից ճանապարհահատված | 3 (22.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով | տարեկան | սահմանափակմամբ, , աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|