ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«12» ապրիլի 2024 թվականի N 37-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 5-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է․
1.Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 5-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման առաջին կետի՝
ա.1-ին ենթակետի «ա» պարբերությունում՝ «682,290․0» թիվը փոխարինել «746,614․8» թվով, «բ» պարբերությունում «2,086,353.7» թիվը փոխարինել «2,205,552.0» թվով, «գ» պարբերությունում «1,404,063.7» թիվը փոխարինել «1,458,937.2» թվով.
2) որոշմամբ հաստատված NN 1- 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն NN 1-6 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| կողմ (13) | դեմ (0) | ձեռնպահ (0) | 
| ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ | ||
| ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ | ||
| ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ | ||
| ԳՈՌ ՄԱՐԿՈՍՅԱՆ | ||
| ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ | ||
| ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ | ||
| ՎԱՐՍԵՆԻԿ ԲԼԵՅԱՆ | ||
| ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ | ||
| ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | ||
| ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ | ||
| ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ | ||
| ԳՐԻՇԱ ԿՈԲԱԼՅԱՆ | ||
| ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` | ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ | 
| 
 2024 թ. ապրիլի 12 գ. Ջրվեժ | 
| Հավելված 1 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ ապրիլի 12-ի N 37-Ն որոշման | 
| Հավելված 2 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ ապրիլի 12-ի N 37-Ն որոշման | 
| Հավելված 3 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ ապրիլի 12-ի N 37-Ն որոշման | 
| Հավելված 4 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ ապրիլի 12-ի N 37-Ն որոշման | 
| Հավելված 5 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ ապրիլի 12-ի N 37-Ն որոշման | 
| Հավելված 6 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ ապրիլի 12-ի N 37-Ն որոշման | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2024 թվական: