ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 353-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 28-ի «Ղեկավար կոմիտե և աշխատանքային խումբ ստեղծելու և դրանց կազմերը հաստատելու մասին» N 1408-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) N 1 հավելվածում՝
ա. 13-րդ պարբերությունից հետո լրացնել «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով,
բ. հանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
16.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 353-Ա որոշման |
|
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 1408-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Է. Հակոբյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) | |
| Ա. Խաչատրյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ | |
| Լ. Նանուշյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ | |
| Գ. Մանթաշյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ | |
| Վ. Կոստանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
| Ռ. Գևորգյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
| Ա. Քոչարյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
| Դ. Համբարյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ | |
| Ա. Մեյմարյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ | |
| Ք. Ղալեչյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
| Գ. Վանոյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի | |
| Կ. Թամազյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ | |
| Գ. Առաքելյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ | |
| Դ. Գրիգորյան | - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ | |
| Կ. Նազարյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական | |
| Ս. Հակոբյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ | |
| Ս. Փայասլյան | - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ | |
| Ս. Սարգսյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի տեղակալ | |
| Լ. Հովհաննիսյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | |
| Հ. Խաչատրյան | - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | |
| Գ. Գալյան | - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն (համաձայնությամբ) | |
| Ա. Հակոբյան | - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ - ֆինանսական տնօրեն (համաձայնությամբ) | |
| Ս. Ավետիսյան | - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր (համաձայնությամբ)»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
16.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |